Հետազոտություններ Սյունիքում

16.11.2022 12:16
3673

Շուրջ 170 սյունեցիներ անվճար հետազոտվել են ԻՀԱԿ շարժական բուժախտորոշիչ կլինիկայում

Սյունիքի մարզի շուրջ 170 բնակիչներ նոյեմբերի 14-15-ը անցել են անվճար հետազոտություններ։

ՄԻԱՎ-ի, սիֆիլիսի, վիրուսային հեպատիտներ Բ-ի և Ց-ի անվճար, անանուն և գաղտնի հետազոտություններն անցկացվել են ՀՀ ԱՆ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի բուժախտորոշիչ կլինիկայում։

Սիսիան քաղաքում անվճար հետազոտություն է անցել 70, Գորիսում՝ 96 քաղաքացի։

Կենտրոնի մասնագետները քաղաքացիներին նաև խորհրդատվություն են տրամադրել՝ կարևորելով հետազոտություններն ու հիվանդությունների վաղ ախտորոշումը՝ հետագա բարդություններից խուսափելու համար։ 

«Անհրաժեշտ է հետազոտվել՝ անկախ որևէ գանգատի առկայությունից, որովհետև նշված վարակները սկզբնական շրջանում ընթանում են առանց որևէ ախտանշանի»,-նշել է «ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտության մասսայականացում» ծրագրի համակարգող Լիլիթ Դավթյանը՝ հավելելով, որ հանրային նման միջոցառումների նպատակներից մեկը տեղեկատվության տրամադրումն ու քաղաքացիների իրազեկվածության բարձրացումն է։

Քաղաքացիները գոհունակություն են հայտնել նախաձեռնության համար՝ ակնկալելով նման միջոցառումների հաճախակի իրականացում։

Նախաձեռնությունն իրականացվել է ՌԴ կառավարության կողմից ֆինանսավորվող ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրերի աջակցությամբ՝ «ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտության մասսայականացում» ծրագրի շրջանակներում։

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40

Պուտինը Անվտանգության խորհրդի նիստում քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքները

13.11.2026 10:37

Անօդաչու թռչող սարքերը հարվածել են «Լուկօյլ»-ի Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ տարածքում հրդեհ է բռնկվել

13.11.2026 10:09

Փաշինյանը և Ալիևը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջմղման շուրջ

12.11.2026 21:48

Դուբլինում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը

12.11.2026 20:38

Նիկոլ Փաշինյանը Դուբլինում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովին

12.11.2026 19:17

Հանկարծամահ է եղել ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանը

12.11.2026 17:02