Միացյալ ելույթ՝ մայիսի 28-ին

13.04.2021 15:30
5214

Կապանի արվեստի մանկական դպրոցում «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի գեղարվեստական ղեկավար, Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Տիգրան Հեքեքյանը Կապանի, Մեղրիի, Քաջարանի երաժշտական եւ արվեստի դպրոցների աշակերտների հետ վարպետաց դաս անցկացրեց: Երեք ժամից ավելի տեւած պարապմունքի ժամանակ մաեստրոն դպրոցական երգիչների հետ հղկում էր նախապես ընտրված չորս երգի կատարումները: Բանն այն է, որ մայիսի 28-ին՝ Հայաստանի առաջին հանրապետության հիմնադրման օրը, «Հայաստանի փոքրի երգիչներ» երգչախումբը Սյունիքում հանդես կգա մարզի երաժշտական եւ արվեստի դպրոցների  մոտ հարյուր սաների հետ: Այդ նպատակին միտված կատարվում էին նշված նախապատրաստական աշխատանքները:

Մինչ մարզկետրոնում լինելը, մաեստրոն վարպետաց դաս էր անցկացրել Գորիսում, իսկ հետո այցելեց Արցախ:

- Մանավանդ այս վերջին պատերազմից հետո ավելի հաճախ պիտի լինենք Սյունիքում եւ Արցախում, որ մարդիկ զգան՝ իրենք անտեսված չեն, պիտի պարբերաբար լինել այստեղ եւ ոգեւորել մարդկանց, Սյունիքը եւ Արցախը մեր երկրի եւ պետականության հիմնասյունն են, - միջոցառումից հետո «Սյունյաց երկրին» փոխանցեց Տիգրան Հեքեքյանը, - մի քանի անգամ այստեղ եղել եմ վարպետաց դասի, անկեղծ ասած փոքր-ինչ անհանգիստ էի, բայց այս մեկը նման չէր ոչ մեկին, գոհ եմ ե՛ւ դպրոցակններից, ե՛ւ կազմակերպիչներից:

 

Վահրամ Օրբելյան

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40

Պուտինը Անվտանգության խորհրդի նիստում քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքները

13.11.2026 10:37

Անօդաչու թռչող սարքերը հարվածել են «Լուկօյլ»-ի Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ տարածքում հրդեհ է բռնկվել

13.11.2026 10:09

Փաշինյանը և Ալիևը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջմղման շուրջ

12.11.2026 21:48

Դուբլինում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը

12.11.2026 20:38