Խոնարհվում եմ Սուրիկ Հովակիմյանի հիշատակի առջև

10.04.2023 17:57
2720

Իմ հայրենի Հարժիսում մահացել է մանկությանս տարիների ընկերներիցս մեկը՝ Սուրիկ Հովակիմյանը։

Երկու տարի առաջ միասին էինք, Ներքին շենի աղբյուրի մերձակայքն էր սալահատակում՝ իմ խնդրանքով, որպեսզի անցորդները կարողանան առանց խոչընդոտի օգտվել աղբյուրից։

Այդ օրը յուրօրինակ շաբաթօրյակ էր Որոտանի կիրճում հանգրվանած հնամենի գյուղում․ գյուղի տասնյակ երիտասարդների հետ շաբաթօրյակին մասնակցում էր նաև Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը։

Ափսոսանքս եմ հայտնում Սուրիկ Հովակիմյանի անժամանակ մահվան կապակցությամբ և ցավակցում նրա հարազատներին ու մերձավորներին։

Նրան կարող եք տեսնել ոչ միայն աղբյուրի մոտ լուսանկարում, այլև՝ հին գյուղի տարբեր վայրերում՝ խմբովի լուսանկարների մեջ։

Չափազանց ազնիվ անձնավորություն էր, բացառիկ աշխատասեր և բազմափեշակ, համագյուղացիներին օգնելու պատրաստակամ։

Համոզված եմ՝ երկնային թագավորությունում նրա հոգին խաղաղության մեջ է լինելու։

 

Սամվել Ալեքսանյան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40