«Ժամանակակից գրադարան»-ի գործարկման մեկնարկն ու «Koha» գրադարանային ծրագրի շնորհանդեսը Գորիսում

04.05.2023 17:41
1235

Մայիսի 2-ին տեղի ունեցավ Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) և Գորիսի կենտրոնական գրադարանի համագործակցությամբ ստեղված «Ժամանակակից գրադարան»-ի գործարկման մեկնարկը ու «Koha» գրադարանային ծրագրի շնորհանդեսը:

Միջոցառումը սկսվեց ՀԱՀ Բաց կրթության կենտրոնի տնօրեն Անուշ Եդիգարյանի բացման խոսքով: Այնուհետև ՀԱՀ Փափազյան գրադարանի տնօրեն Սաթենիկ Ավագյանը խոսեց գրադարանի ստեղծման նախապատմության և գործունեության, մեր ժամանակներում գրադարանի կարևորության և ընձեռած հնարավորությունների մասին: Ցուցադրվեցին Փափազյան գրադարանի կողմից նվիրաբերված` էլեկտրոնային ռեսուրսներից  օգտվելու համար նախատեսված պլանշետները:

Խոսքը շարունակեց Փափազյան գրադարանի ակադեմիական աջակցության հարցերով պատասխանատու, գրադարանավար Արազ Մարգոսյանը՝ ներկայացնելով գրադարանի համար ստեղված վեբ կայքը (gorislibrary.am), ինչպես նաև ցույց տվեց «Koha» գրադարանային ծրագրից և էլեկտրոնային ռեսուրսներից օգտվելու հմտությունները: Որպես տրամաբանական ամփոփում՝ գրադարանային բաժնի մասնագետ Էլեն Հախվերդյանը ներկայացրեց գրադարանի ստեղծումից ի վեր իրականացված ծրագրերը և միջոցառումները, որին հաջորդեց բաց քննարկումը միջոցառմանը ներկա գտնվող գրադարանավարների ու համայնքի ակտիվ անդամների հետ:

Միջոցառումը եզրափակվեց ՀԱՀ նախագահ դոկտոր Արմեն Տեր-Կյուրեղյանի ամփոփիչ խոսքով՝ շեշտադրելով գրադարանի կայացմանը նպաստող կազմակերպություններին՝ Գորիսի համայնքապետարան, ՔոնթուրԳլոբալ հիդրո-կասկադ և ՀԱՀ:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40