Այլընտրանքային մանկապարտեզ՝ Գեղանուշ բնակավայրում

23.09.2020 20:19
5930

Այսօր` սեպտեմբերի 23-ին, Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը և «Չաարատ Կապան» ՓԲ ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Թովմասյանը այցելել են Գեղանուշ բնակավայր, որտեղ «Չաարատ Կապան» ՓԲ ընկերության ֆինանսավորմամբ բացվել է նոր այլընտրանքային մանկապարտեզ։ Մանկապարտեզը ստեղծվել է գյուղի միջնակարգ դպրոցի սենյակներից մեկում, ունի գեղեցիկ ու գունագեղ սենյակ, հարմարավետ պահարաններ, խաղալիքներով և ուսումնական անհրաժեշտ պարագաներով լի անկյուններ, որտեղ և իրենց առօրյան անց են կացնում նախակրթարանի սաները: Ներկա դրությամբ նախակրթարան է հաճախում 6 երեխա։

Համայնքի ղեկավարը շնորհակալություն հայտնեց ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Թովմասյանին ցուցաբերած աջակցության համար և կարևորեց նախադպրոցական կրթության դերը յուրաքանչյուր երեխայի կյանքի ճիշտ մեկնարկն ապահովելու գործում, ինչպես նաև նշեց, որ այսուհետ գյուղի երեխաները հնարավորություն կունենան հաճախել մանկապարտեզ հենց իրենց գյուղում։

Ընկերության գլխավոր տնօրենն իր հերթին ևս շնորհակալություն հայտնեց համայնքի ղեկավարին՝ նշելով, որ ընկերության համար երեխաների, նրանց կրթության, դաստիարակության հարցերն ամենակարևորներից են և ուրախ են, որ ընկերության ֆինանսական միջոցները ուղղվում են համայնքի համար կարևոր և մնայուն արժեքներ ստեղծելուն։

Կապանի համայնքապետարան/Kapan municipality

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40