Կարեն Ղարիբյան․ գիտակցված մահն անմահություն է

03.02.2021 11:48
6234

Սեպտեմբերի քսանյոթն էր․․․ Կարենն աշխատանքի էր, երբ քրոջ որդին, ով ժամկետային զինծառայող էր Արցախում, զանգահարեց, զգուշացրեց, որ իրեն չզանգեն, քանի որ պատերազմ է․․․

Կարենը Քաջարանում էր ծնվել՝ 1982թ․ մայիսի 27-ին, բայց արցախցու արյունն ու Արցախի հողը կանչում էին, տեղը չէր գտնում․ Արցախի ազատության համար 1992թ․ զոհվել էր հայրը, Մարտունու Գիշի գյուղում տատն ու պապն են, նախնիների շիրիմները։

 - Գնում եմ, Բելլա, իմ միջի արյունն Արցախին է պատկանում, պահը եկել է, էդ շներին ներս չենք թողնելու, - ճակատ մեկնելուց ասաց քրոջը։

 Երեկոյան արդեն զինկոմիսարիատում  էր։ 28-ի առավոտյան խնդրում է իրեն անհապաղ ուղարկել առաջնագիծ եւ  բոլոր պնդումներին ի պատասխան անընդհատ կրկնում է՝  «Գիտեմ ու գիտակցում եմ, որ հնարավոր է հետ չգամ, բայց համոզված եմ, որ իմ կարիքը կա»։

 Կամավոր մեկնում է այդ օրերի ամենաթեժ կետերից մեկը՝ Ջրական (Ջաբրայիլ)։ Հնարավորության դեպքում զանգահարում էր քրոջը՝ զինվոր որդու մասին մի բան իմանալու: Ինքն ամուսնացած չէր, երեխաներ չուներ, բայց հայրաբար էր վարվում իր կողքին կռվող ժամկետայինների հետ, փորձում ամեն կերպ խնայել նրանց։

 Հոկտեմբերի տասն էր․ հարվածային անօդաչուները կարկուտի պես կրակ էին թափում երկնքից, Կարենը զանգահարեց տանեցիներին՝ խնդրեց ուշադիր լինել ու երջանիկ ապրել, քույրը եղբոր ձայնի մեջ նախազգուշացնող մի երանգ զգաց, հուզվեց, խնդրեց գոնե մի քանի օրով տուն գալ, բայց...

  Երեկոյան լսեցին բոթը՝ Կարենն ընկել է թշնամական արկի հարվածից ։

  Գիտակցված մահով հերոսացած Կարենը հողին հանձնվեց Քաջարանի պանթեոնում։

  

  Տիգրանուհի Բադալյան

 

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40