Այսօր հուլիսի 5-ին Արթուր Փարսադանյանի հիշատակի օրն է

05.07.2019 14:27
1390

Փարսադանյան Արթուր Վոլոդյայի Ծնվել է 20.5.1966, Գորիս – զոհվել է 5.7.1990, ՀՀ սահմանամերձ գոտի
Ծնվել է 1966 թ. մայիսի 20-ին ՀՀ քաղաք Գորիսում: 1983 թ. ավարտել է տեղի թիվ 2 միջնակարգ դպրոցը: 1984-1986 թթ. ծառայել է խորհրդային բանակում` Չիտայի ռազմամոտորացված զորամասում: 1987 թ. ընդունվել է Երևանի պետական համալսարանի երկրաբանական ֆակուլտետը:

1988 թ. արցախյան շարժման սկզբից ակտիվ մասնակցություն է ցուցաբերել կամավորական ջոկատի աշխատանքներին, որի հրամանատարն էր Վազգեն Սարգսյանը:
1988 թ. դեկտեմբերի 7-ի Սպիտակի երկրաշարժից հետո Ա. Փարսադանյանը մասնակցել է փրկարարական աշխատանքներին:

Ա. Փարսադանյանը մեկն էր այն ուսանող-ազատամարտիկներից, որը կիսատ թողնելով ուսումնառությունը, զինվորագրվեց հայրենիքի պաշտպանության գործին: Նա մասնակցել է Գորիսի, Կոռնիձորի, Կապանի, Մեղրիի, Ագարակի պաշտպանական մարտերին` կանխելով ադրբեջանական հրոսակների մուտքը Սյունիք:

Ա. Փարսադանյանը զոհվել է 1990 թ. հուլիսի 5-ին` հայրենիքի անկախության համար մղվող պայքարում: Նրա աճյունն ամփոփված է Գորիս քաղաքի գերեզմանատանը:
ՀՀ նախագահի 2002 թ. հունիսի 1-ի հրամանագրով Ա. Փարսադանյանը հետմահու պարգևատրվել է ՙԱրիության՚ մեդալով:

2007 թ. սեպտեմբերին ԵՊՀ երկրաբանության ֆակուլտետի կառուցվածքային երկրաբանության և քարտեզարության կաբինետը անվանակոչվել է Ա. Փարսադանյանի անվամբ:

Սուրեն Վուրգի Ոսկանյան-ի ֆեյսբուքյան էջից

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34