Այսօր կարեւոր է ազնվորեն պատասխանել մի քանի հարցի. Արման Թաթոյանը «Միասնության թեւերի» թիմի հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

24.04.2026 15:34
461

Այսօր մենք հիշում ու ոգեկոչում ենք Ցեղասպանությանը զոհ դարձած մեր անմեղ նահատակներին, բայց պետք է առաջ շարժվենք, ոչ թե անցյալում մնանք։

Իհարկե, այս ցավը չունի վաղեմություն, ու այդ ողբերգությունը մեզ դարձրեց աշխարհով սփռված ժողովուրդ՝ ցրված տարբեր երկրներում, բայց միավորված ընդհանուր հիշողությամբ և ճակատագրով։

Այսօր կարևոր է ազնվորեն պատասխանել մի քանի հարցի։

Ունե՞նք մենք մոռանալու իրավունք։ Ոչ։ Ունե՞նք մենք մեր պատմությունից հրաժարվելու իրավունք՝ ինչ-որ մեկի բարեհաճությունը շահելու հույսով։ Նույնպես ոչ։

Բայց կա ևս մեկ՝ ոչ պակաս կարևոր հարց։ Պե՞տք է արդյոք մեր հիշողությունը սահմանափակվի ցավով և ատելությամբ։ Նույնպես ոչ։ Այսօր հիշողության հարցը այլևս միայն անցյալի հարց չէ. այն քաղաքականության և ապագայի հարց է։

Եթե մենք ինքներս հրաժարվենք մեր պատմությունից կամ սկսենք այն աղավաղել, ուրիշներն այն կգրեն մեր փոխարեն։ Եվ այդ տարբերակում մեզ պարզապես տեղ չի մնա՝ ոչ որպես սուբյեկտ, ոչ որպես ձայնի իրավունք ունեցող ժողովուրդ։

Այդ պատճառով Ցեղասպանության հետ կապված մեր քայլը միայն տարին մեկ անգամ կատարվող խորհրդանշական ժեստ չպետք է լինի։ Մեր ճանապարհը համակարգային, գիտակցված ազգային հիշողության ձևավորումն է։ Հիշողություն, որը ոչ միայն պահպանում է անցյալը, այլ նաև աշխատում է ապագայի համար։ 

Հիշողություն, որը դաստիարակում է սերունդներ, ամրապնդում է պետականությունը, ձևավորում է պատասխանատվություն և միասնություն։

Մեզ անհրաժեշտ է ազգային հիշողության այնպիսի մոդել, որը՝ միավորում է հայերին՝ անկախ բնակության երկրից, ձևավորում է կայուն ինքնություն,

և օգնում է որոշումներ կայացնել՝ ելնելով սեփական փորձից, այլ ոչ թե օտարների մեկնաբանություններից կամ շահերից։

Մենք չենք մոռանում՝ որովհետև դա դեմ է մեր ինքնությանը և վտանգում է մեր սուբյեկտայնությունը։ Մենք հիշում ենք՝ առաջ շարժվելու, այլ ոչ թե անցյալում մնալու համար:

«Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40