Այսօր կշարունակվեն հայ-ադրբեջանական բանակցությունները՝ ԱԳ նախարարների մակարդակով

11.05.2024 12:26
696

Հայ-ադրբեջանական բանակցությունները՝ արտգործնախարարների մակարդակով, այսօր կշարունակվեն։

Արարատ Միրզոյան- Ջեյհուն Բայրամով հանդիպումը մեկնարկել էր երեկ Ղազախստանի մայրաքաղաքում։

  • Հայաստանը պատրաստ է ոչ միայն խաղաղության պայմանագիր ստորագրել Ադրբեջանի հետ, այլև առաջ գնալ տրանսպորտային ուղիների ապաշրջափակման հարցում, Ալմաթիում երեկ հայտարարել էր Հայաստանի արտգործնախարարը։
  • Միրզոյան շեշտել էր բանակցությունները ղազախական հարթակում, մասնավորապես Ալմաթի քաղաքում անցկացնելու խորհրդանշական բնույթը՝ հաշվի առնելով հարաբերությունների կարգավորման, այդ թվում՝ սահմանազատման գործընթացում 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի նշանակությունը։
  • Բայրամովը Ղազախստանի արտգործնախարարի հետ հանդիպման ժամանակ վստահություն էր հայտնել, որ Ադրբեջանի և Հայաստանի սահմանազատման հանձնաժողովների միջև ձեռք բերված վերջին պայմանավորվածության ֆոնին այսօրվա բանակցությունները կնպաստեն կարգավորման գործընթացին։
  • Միրզոյանի հետ հանդիպմանն ասել էր՝ վերջին բանակցություններից հետո կարևոր տարր է ապրիլի 19-ին ստորագրված արձանագրությունը, որով հայ - ադրբեջանական պետական սահմանի որոշակի հատվածի սահմանազատման գործընթացին սկիզբ դրվեց:

Միրզոյանն ու Բայրամովը նախորդ անգամ բանակցել էին փետրվարին Բեռլինում։ Շոշափելի առաջընթացի մասին, սակայն, կողմերը չէին հաղորդել:

azatutyun.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40