Սամվել Ալեքսանյանի անվան հետ կապվող ընկերությանը տուգանեցին ուկրաինական օղի կեղծելու համար

20.07.2018 17:11
1197

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը տուգանել է ԱԺ պատգամավորի հետ կապվող ընկերությանը։

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը որոշել է 10 միլիոն դրամով տուգանել «Ա և Գ» ընկերությանը` կեղծ օղի արտադրելու և իրացնելու համար։ Այս մասին հայտնում են հանձնաժողովի մամուլի ծառայությունից։

Վարույթը հարուցվել է «NEMIROFF» («ՆԵՄԻՐՈՖՖ») օղի արտադրող ուկրաինական «Նեմիրոֆ Ինթելեքթյուըլ Փրոփըրթի Իսթեբլիշմնթ» ընկերությունից ստացված դիմում-բողոքի հիման վրա։ Դիմումատուն հայտնել է, որ հայկական շուկայում առկա են նշված ապրանքային նշանով կեղծ օղիներ:

Հանձնաժողովը պարզել է, որ սպիրտային խմիչքների շրջանառության ոլորտում գործող «Ա և Գ» ընկերությունն արտադրում և իրացնում է «NEMIROFF» ապրանքային նշանով՝ «Український мед» անվանումով օղիներ:

Հանձնաժողովը հայտնում է նաև, որ «Ա և Գ» ընկերությունը նախկինում ևս այլ օղիների կեղծման փաստերով հայտնվել է ՏՄՊՊՀ-ի տեսադաշտում: 2016 թ-ին երկու անուն օղիների վերաբերյալ անբարեխիղճ մրցակցության համար նույն ընկերությունը տուգանվել է 10 մլն դրամով` 5 մլն դրամ` յուրաքանչյուր տեսակի դիմաց:

Նշենք, որ «Ա և Գ» ընկերությունը կապվում է «Ալեքս Գրիգ» ընկերության սեփականատեր, ԱԺ ՀՀԿ խմբակցությունից դուրս եկած պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանի հետ։

Ի դեպ, ՀՀ կառավարության էլեկտրոնային ռեգիստրի համակարգում որպես «Ա և Գ» ընկերության սեփականատերեր են նշված ՀՀ քաղաքացի Մանուկյան Վիկտորը, ՌԴ քաղաքացի Պաշկո Սերգեյը, ՀՀ քաղաքացի Վիկտոր Մանուկյանը։ Սակայն նրանց բոլորի անվան դիմաց կա «մասնակցությունը դադարեցված է» գրառումը։

Ընկերության գործող սեփականատիրոջ վերաբերյալ որևէ տվյալ չկա։

Նույն աղբյուրի համաձայն` «Ա և Գ» ՍՊԸ-ն պետական գրանցում է ստացել 2009թ-ին։

armeniasputnik.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40