Այսօր մեծ քնարերգու Համո Սահյանի ծննդյան տարեդարձն է

14.04.2026 10:27
905

Սահյանական տողերը և բանաստեղծական պատկերները դեռ երկար կշարունակեն հուզել ընթերցողի սիրտն ու հոգին։ Բանաստեղծը երբեք չմտավ քաղաքականության դաշտ, ինչպես իր գրչակից ընկերներից շատերը։ Պարզապես հարմարավետորեն տեղավորվեց պոեզիայի մաքրամաքուր աշխարհում՝ մինչև իր երկրային կյանքի ավարտը։ Ապրողներիս թողեց բանաստեղծական մի ժառանգություն, որ ինքը միայն կարող էր ստեղծել։

Երկնային ծնունդդ շնորհավոր, պատվական պոետ։

Վահրամ Օրբելյան

Ի՞ՆՉ Է ԿԱՏԱՐՎԵԼ

Այս ի՞նչ է կատարվել աշխարհում,

Չգիտեմ այս ի՞նչ է կատարվել,

Ինչ-որ տեղ մի բա՞ն է խաթարվել,

Ինչ-որ տեղ մի բա՞ն է խափանվում։

Այս ի՞նչ է կատարվել աշխարհում...

Սեփական հոգսերով ծանրաբեռ,

Սեփական ձիերը խթանում,

Խթանում, անցնում են անտարբեր։

Անցնում են ու չեն էլ իմանում,

Որ իրենց հոգսերն ես դու քաշել,

Որ իրենց ցավերն են քեզ մաշել․․․

Անցնում են ու չեն էլ իմանում,

Որ իրենց համար ես ծերացել,

Որ իրենց հեգնանքն է աշխարհում

Քո սիրտը կոտրելով հեռացել։

Եվ հիմա կրծքի մեջ քո ծռված

Ցավում է քո սիրտը կոտրված

Եվ ու՞մ ինչ մրմուռը քո ցավի,

Ա՜խ գոնե մի սիրտ էլ չցավի՞,

Որ սիրտ է կոտրվել աշխարհում։

Այս ի՞նչ է կատարվել աշխարհում...

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40