Այսօր նշվում է Միջինքը․ միջոցառումների ժամանակացույցը

27.03.2019 10:23
1320

Այս տարի Հայ Առաքելական եկեղեցու տոնացույցով Մեծ Պահքի Միջինքը մարտի 27-ին է: Հայոց կենցաղում այն նշվել է ժողովրդական մի շարք սովորություններով: Միջինքը նշվում է Մեծ պահքի 24-րդ` չորեքշաբթի օրը։ Միջինք է կոչվում Մեծ Պահքի մեջտեղի օրը լինելու պատճառով:

Միջինքի առթիվ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ թեմում կազմակերպվում են մի շարք միջոցառումներ` այցելություններ, հյուրասիրություններ, տոնախմբություններ:

Մարտի 27-ին թեմի երիտասարդական միությունների անդամներն առաջնորդարանում կնշեն Միջինքը՝ պահքի հայկական ավանդական ուտեստների և օրհնված խաչով Միջինքի` բաղարջ հացի հյուրասիրությամբ, ազգագրական երգ ու պարով:

Թեմի երիտասարդներն առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցու և թեմի երիտասարդական կառույցների հոգևոր հովիվ Տ. Պետրոս ավագ քահանա Մալյանի համակարգմամբ Միջինքը, ինչպես շատ այլ ազգային- եկեղեցական տոներ, նշում են մեծ շուքով՝ նպատակ ունենալով վերադարձնել դրանց երբեմնի ժողովրդականությունը:

Մարտի 27-ին՝ ժամը 14:00-ին, Նորք Մարաշի Ս. Աստվածածին եկեղեցու երիտասարդաց միությունը Տ. Զաքարիա քահանա Ավետիսյանի գլխավորությամբ Միջինքը կնշի «Մուրացան» համալսարանական հիվանդանոցային համալիր այցելությամբ: Այնտեղ բուժվող երեխաների համար կտանեն խաղալիքներ, քաղցրավենիք նաև Միջինքի բաղարջ հաց, որի մեջ բոլորի համար խաչեր կլինեն: Հյուրերի հետ երեխաներին կայցելեն նաև հեքիաթի հերոսներ:

Մարտի 27-ին՝ 15:00-ին, Արտաշատի Ս. Հովհաննես Ավետարանիչեկեղեցու հոգևոր հովիվ Տ. Թաթուլ քահանա Գասպարյանի գլխավորությամբ Արտաշատի տեխնիկական քոլեջում կնշվի Միջինքը:

Մարտի 27-ին՝ ժամը 16:00-ին, Արարատի Ս. Հակոբ եկեղեցում հոգևոր հովիվ Տ. Դավիթ քահանա Սահակյանի գլխավորությամբ համայնքի դպրոցների Հայ Եկեղեցու պատմության ուսուցիչների մասնակցությամբ տեղի կունենա խոկման արարողություն՝ «Միջինք. Մեծ Պահքի կես» թեմայով: Հանգստյան ժամերգությունից հետո խոկման մասնակիցները ապաշխարության շարականների երգեցողության ներքո կաղոթեն մեր երկրի և եկեղեցու զորացման, մասնակիցների առողջության և հոգևոր խաղաղության համար:

Մարտի 27-ին՝ 16:00-ին, Ներքին Դվինի Ս. Հարություն եկեղեցու համայնքը՝ հոգևոր հովիվ Տ. Եղիշե քահանա Նուրիջանյանի գլխավորությամբ, կկազմակերպեն Միջինքի հյուրասիրություն և պահքի ուտեստների մրցույթ: Հյուրասիրությունը կկազմակերպվի եկեղեցու բակում:

Մարտի 27-ին՝ ժամը 16:00-ին, Արաբկիր համայնքը նորակառույց եկեղեցում կնշի Միջինքը՝ Տ. Բաբկեն քահանա Հայրապետյանի գլխավորությամբ:

Մարտի 27-ին՝ ժամը 16:00-ին, Միջինքը կնշեն Մխչյանի Ս. Հովհաննես Մկրտիչ եկեղեցում՝ Տ. Միքայել քահանա Նուրիջանյանի գլխավորությամբ:

Մարտի 27-ին՝ ժամը 16:00-ին, Միջինքը կնշեն Դաշտավանի Ս. Աստվածածին եկեղեցում՝ Տ. Աբրահամ քահանա Մարտիրոսյանի գլխավորությամբ:

Մարտի 27-ին՝ ժամը 17:00-ին, Քանաքեռի Ս. Հակոբ եկեղեցու Տիկնանց միությունը եկեղեցու այցելուներին Միջինքի բաղարջահաց կհյուրասիրի: Եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Բարսեղ ավագ քահանա Ղազարյանի գլխավորությամբ համայնքն այս կերպ կնշի տոնը:

Մարտի 27-ին՝ ժամը 17:00-ին, Մասիսի Ս. Թադեոս եկեղեցում միասնաբար կնշեն Միջինքը՝ հոգևոր հովիվ Տ. Արարատ քահանա Օրդոյանի գլխավորությամբ:

Մարտի 27-ին՝ ժամը 18:00-ին, Միջինքը կնշեն Նուբարաշենի Ս. Նահատակաց եկեղեցում՝ Տ. Բարդուղիմեոս քահանա Հակոբյանի գլխավորությամբ:

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34