Այսօր Սոչիում կհանդիպեն Պուտինը և Լուկաշենկոն

14.09.2020 10:45
2550

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այսօր Սոչիում կհանդիպի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, ում «ավագ եղբայր» է անվանում: Սա նրանց առաջին հանդիպումն է Լուկաշենկոյի վիճելի վերընտրությունից հետո և Բելառուսում շարունակվող ցույցերի ֆոնին:

Երեկ Մինսկում «Հերոսների երթին» ավելի քան հարյուր հազար մարդ էր հավաքվել, բողոքի ցույցեր են անցկացվել նաև Բելառուսի այլ քաղաքներում: Մինսկի մետրոյի մի քանի կայարաններ փակվել էին, անջատվել էր շարժական ինտերնետը:

Ցուցարարներից ոմանք հասել են էլիտար Դրոզդի գյուղ, որտեղ ապրում են Բելառուսի բարձրաստիճան պաշտոնյաները: ՕՄՕՆ-ին հաջողվել է փակել ցուցարարների մի մասի ճանապարհը, բայց ավելի քան հազար մարդ հասել է Բելառուսի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավար Լիդիա Երմոշինայի տուն: Նրանք պարսպի մոտ պաստառներ և խորհրդանշական նվերներ են թողել: Նախնական տվյալներով ՝ ձերբակալվել է ավելի քան 400 մարդ:

Բրեստում էլ ցուցարարներին ցրել են ջրցան մեքենաների օգնությամբ:

Բելառուսում օգոստոսի 9-ի նախագահական ընտրությունների արդյունքների կեղծման դեմ զանգվածային բողոքները շարունակվում են արդեն 36 օր: Շաբաթ օրը Մինսկում և այլ քաղաքներում անցկացվել են կանանց ավանդական երթերը: Դրանց մասնակիցներին բիրտ ուժի կիրառմամբ բերման են ենթարկել: Հաջորդ օրն առավոտյան Բելառուսի ներքին գործերի նախարարությունը հաղորդեց 114 ձերբակալվածի մասին:

Այսօր Բելառուսում մեկնարկում են «Սլավոնական եղբայրություն» ռազմական մարտավարական վարժանքները՝ բելառուսական և ռուսական ուժերի մասնակցությամբ: Դրանք կշարունակվեն մինչև սեպտեմբերի 25-ը:

azatutyun.am

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40

Պուտինը Անվտանգության խորհրդի նիստում քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքները

13.11.2026 10:37

Անօդաչու թռչող սարքերը հարվածել են «Լուկօյլ»-ի Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ տարածքում հրդեհ է բռնկվել

13.11.2026 10:09

Փաշինյանը և Ալիևը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջմղման շուրջ

12.11.2026 21:48

Դուբլինում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը

12.11.2026 20:38

Նիկոլ Փաշինյանը Դուբլինում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովին

12.11.2026 19:17

Հանկարծամահ է եղել ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանը

12.11.2026 17:02