Եթե վաղը Դոնբասում... . «Կոմերսանտ»-ը` ռուս-ուկրաինական բախման հավանականության մասին

05.04.2021 21:29
4276

Անցյալ տարվա հուլիսին խաղաղ համաձայնագրի ստորագրումից ի վեր Դոնբասում իրավիճակը դեռևս այսքան պայթյունավտանգ չի եղել: Այս մասին գրում է «Կոմերսանտ»-ը` նշելով, որ իրավիճակի լարվածությանն իր զեկույցում անդրադարձել է ԵԱՀԿ հատուկ մոնիթորինգային առաքելությունը` արձանագրելով հրադադարի ռեժիմի խախտման տասնապատիկ աճը:

Իրավիճակը կտրուկ բարդացել է ինքնահռչակ Դոնեցկի Ազգային Հանրապետության հետ սահմանին: Այս առնչությամբ համատեղ հայտարարությամբ իրենց մտահոգությունն էին հայտնել Գերմանիայի և Ֆրանսիայի ԱԳ նախարարներ Հայկո Մաասը և Ժան Իվ Լե Դրիանը` նշելով, որ «ուշադիր հետևում են իրավիճակին, մասնավորապես ռուսական զորքերի տեղաշարժին»:

Ինչպես պարբերականն ընդգծում է հրադադարի խախտումներն այլևս հատուկենտ չեն: Մարտի վերջին շաբաթն ամենաթեժն է եղել Դոնբասում անցյալ տարվա ամառվանից ի վեր: Ինչպես անցյալ ուրբաթ հայտարարել է Դոնեցկի ազգային ոստիկանության ներկայացուցիչը, ուկրաինացի ուժայինները 24 անգամ խախտել են հրադադարի ռեժիմի վերահսկմանն ուղղված լրացուցիչ միջոցառումները:

«Հակառակորդը զինված սադրանքների է դիմել` 120 և 82 մմ ականանետերի, ՀՄՄ սպառազինման, տարատեսակ նռնականետերի և հրազենի կիրառմամբ»,- հայտնել է գերատեսչության ներկայացուցիչը: Բացի այդ, Դոնեցկի ազգային ոստիկանությունից հայտնել են վերջին մեկ շաբաթում ուկրաինական օպերատիվ-մարտավարական խմբավորման 51 միավոր սպառազինում հայտնաբերելու մասին, որոնք տեղակայված են եղել 14 սահմանամերձ բնակավայրերում:

Ամենացնցող իրադարձությունը դարձել է Դոնեցկի Ալեքսանդրովկա բնակավայրում տեղի ունեցած միջադեպը, երբ անօդաչուի կիրառման հետևանքով 2016 թվականին ծնված երեխա էր  մահացել:

Իրավիճակը լարված է նաև հարևան ինքնահռչակ Լուգանսկի Ազգային Հանրապետությունում, որի ազգային ոստիկանության ներկայացուցիչը հայտարարել է, որ ամառվանից ի վեր առաջին անգամ ուկրաինացի ուժայինները կիրառել են 122 մմ տրամաչափով հրետանային զինատեսակ, որն արգելվում է Մինսկի համաձայնագրերով:

Դոնեցկի ղեկավար Դենիս Պուշիլինը տեղեկացրել է, որ իրենք հաշվարկում են բոլոր սցենարները, թե ինչպես կարող է Ուկրաինան հետագայում վարվել: «Հիմա արդեն 2014 թվականը չէ, այժմ լիարժեք բանակ է գործում և հաշվարկվում են բոլոր հնարավոր սցենարները. և' թե ինչպես կարող է վարվել Ուկրաինան, և' թե ինչի կարող են դրդել Արևմուտքն ու ԱՄՆ-ն: Եվ հասկանում ենք, թե ինչ են նրանց սովորեցնում, պատերազմի մեթոդներն էլ նոր չեն. ամեն ինչ արդեն ցուցադրվել է Իրաքում և Սիրիայում»,- հայտարարել է Պուշիլինը:

Պարբերականը նկատում է, որ դեռևս ոչինչ չի հուշում ինքնահռչակ հանրապետությունների դեմ Ուկրաինայի հարձակողական գործողությունների պատրաստման մասին, սակայն Կիևն արդեն դիվանագիտական գրոհ է սկսել: Նրա նպատակն է համոզել Արևմուտքին, որ Դոնբասում իրավիճակի սրման նախաձեռնողը Մոսկվան է դարձել, և հետևաբար, եթե պատերազմն Ուկրաինայի արևելքում այնուամենայնիվ մեկնարկի, ամբողջական պատասխանատվությունը պետք է կրի Ռուսաստանը:

Ըստ ուկրաինական կողմի` Դոնբասում նախապատերազմական լարվածության մասին հաղորդումները ռուսական քարոզարշավի մաս են կազմում: Ելույթ ունենալով հեռուստատեսությամբ` Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբան հայտարարել է. «Մոսկվայի  խնդիրն է տարածել այն տեսլականը, որ Ուկրաինան պատրաստվում է իրավիճակի սրման, սադրանքների, և Ռուսաստանը գործում է ի պատասխան` կանխելով այդ մտադրությունը: Ցանկանում եմ պաշտոնապես հայտարարել, որ Ուկրաինան ոչ մի նման մտադրություն չունի»:

Հոդվածագրի կարծիքով` արևմտյան մայրաքաղաքներից հնչող հայտարարությունները տարբերվում են տոնայնությամբ, սակայն դրանց ընդհանուր տրամադրվածությունը վկայում է, որ ուկրաինական կողմից լարվածությունը սրելու փաստերն աննկատ են մնում Արևմուտքում, իսկ ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների համակրանքը Կիևի կողմն է:

Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Դոմինիկ Ռաաբի հետ զրույցում Կուլեբան գործընկերոջը հայտնել է «Ռուսաստանի գործողությունների մասին, որը ոչ միայն ռազմական լարվածություն է ստեղծում Դոնեցկում և Լուգանսկում, ինչպես և Ղրիմում, այլև զգալի լարվածություն է ստեղծում ապատեղեկատվության և ռուսական քարոզարշավի ոլորտում»:

Ի պատասխան բրիտանացի նախարարն ասել է, որ «մասշտաբային ռազմական լարվածության գնալու Ռուսասատանի փորձը ծանր հետևանքների կհանգեցնի նրա համար»:

Նույն օրը Կուլեբան զրույց է ունեցել նաև գերմանացի նախարարի հետ, որից ժամեր անց Մաասը հանդես է եկել ֆրանսիացի գործընկերոջ հետ համատեղ հայտարարությամբ:

Կիևի համար արտաքին քաղաքականության գլխավոր իրադարձությունն անցյալ ուրբաթ դարձել է երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հեռախոսազրույցը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ: Սպիտակ տնից հայտնել էին, որ «Բայդենը հաստատել է ԱՄՆ-ի անսասան աջակցությունն Ուկրաինայի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը` Դոնբասում ռուսական ագրեսիայի դեմ պայքարում»:

Անդրադառնալով Ուկրաինայի տարածքում ամերիկյան զորքերի տեղակայվելու հավանականությանը` ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը նշել էր. «Սցենարի նման զարգացումը, անկասկած, կհանգեցներ  լարվածության սրմանը ռուսական սահմանների մոտակայքում: Եվ իհարկե, դա անվտանգության ապահովմանն ուղղված հավելյալ միջոցներ կպահանջի ռուսական կողմից»:

tert.am

Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգվեց

14.03.2026 01:03

Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարացնելու կամ նրան ազատ արձակելու որոշումը կհրապարակվի ժամը 00:30-ին․ Արամ Վարդևանյան

13.03.2026 22:46

Իրանը պատերազմի սկզբից ի վեր ամենահզոր հարձակումն է իրականացրել

13.03.2026 21:23

Իրանը Հայաստանից ստացել է բազմաթիվ աջակցություններ. ՀՀ-ում Իրանի դեսպան

13.03.2026 20:02

Մենք պայքարելու ենք մինչեւ վերջ․ Կարեն Կարապետյան

13.03.2026 19:50

Այն ժամկետը, որով խնդրում են երկարաձգել Սամվել Կարապետյանի տնային կալանքը, ուղիղ միջամտություն է քաղաքական պրոցեսներին․ Արամ Վարդևանյան

13.03.2026 19:36

Իրանի վրա ամերիկա-իսրայելական գրոհների հետևանքով զոհվել է առնվազն 1444 մարդ

13.03.2026 17:14

⁠⁠Արցախի ժողովուրդը ՀՀ ներկայիս իշխանություններին երբեք չի լիազորել իր անունից հանդես գալ ու պարզունակ գործարքի առարկա դարձնել Արցախը. Արցախի ԱԺ նախագահը՝ Փաշինյանին

13.03.2026 16:58

Իրանում ամերիկա-իսրայելական հարվածներից ավելի քան 24 500 քաղաքացիական օբյեկտ է վնասվել. Կարմիր մահիկ

13.03.2026 16:52

Գերագույն հոգևոր խորհրդի ժողով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

13.03.2026 16:48

Մեր ռազմավարական նպատակը պետք է լինի գյուղատնտեսական նշանակության հողերը դարձնել 100 տոկոսով ոռոգելի․ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ջրի և հողի կառավարման ոլորտում ինստիտուցիոնալ վերափոխումների հեռանկարները

13.03.2026 16:41

ԶՊՄԿ-ն արձագանքում է Արամ Սարգսյանի հայտարարությանը

13.03.2026 14:34