Իսրայելական «նվեր» Իրանին...

13.10.2020 18:05
2869

 Հոկտեմբերի 13-ի առավոտյան իրանական լրատվամիջոցները հայտնել են, որ Իրանի Արդաբիլ նահանգի Փարսաբադ քաղաքի մոտակայքում գտնվող Ուզունթափե գյուղի դաշտերում ընկել է ԱԹՍ: Ըստ պաշտոնական տեղեկատվության, դեռեւս պարզ չէ, թե այն որ կողմին է պատկանում: Կան նաեւ ենթադրություններ, որոնք չեն բացառում դրա իսրայելական արտադրության լինելը. ընդգծվում է, որ ուսումնասիրելուց հետո կտրվեն այդ հարցերի պատասխանները:

Միաժամանակ շեշտվում է, թե ԱԹՍ-ն գրեթե վնասված չէ: Մյուս կողմից, հայ ռազմական փորձագետները, այդ թվում` մասնագիտացված կայքը, ուսումնասիրելով իրանական ԶԼՄ-ներում տարածված՝ խոցված ԱԹՍ-ի պատկերը, հստակ համոզմունք են հայտնում, որ այն Ադրբեջանին պատկանող իսրայելական արտադրության «Harop» տեսակի մահապարտ ԱԹՍ է: Եթե հաշվի առնենք, որ այն որեւէ վնաս չի պատճառել իրանական կողմին, կարելի է ենթադրել, որ իսրայելական տվյալ տիպի ԱԹՍ-ները Իրանին, ուսումնասիրելու համար, ուղղակի լավ նվեր են:

Իրանը, որը ԱԹՍ-ների արտադրության ոլորտում տարածաշրջանում առաջատարներից է, անշուշտ, կուսումնասիրի ոչ միայն դրա տակտիկա-տեխնիկական բնութագիրը, այլեւ հնարավոր առավելությունները կարող է կիրառել իր արտադրության մեջ: Այլ կերպ ասած՝ թեեւ Իրանը հակամարտ կողմերին բազմիցս նախազգուշացրել է հեռու մնալ իր սահմաններից, զգույշ լինել գործողություններում, սակայն հոկտեմբերի 13-ի դեպքից, թերեւս, խիստ դժգոհություն չհայտնի Ադրբեջանին՝ նման «նվերի» համար: Քանի որ այն, եթե իսրայելական է,  ապա  առանց ուսումնասիրելու էլ պարզ է, թե ում է պատկանում: Սակայն Թել Ավիվը հազիվ թե գոհ լինի ռազմավարական գործընկերոջ «անզգույշ» քայլից:

Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40