Այսօր տեղի կունենա նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի երդմնակալության արարողությունը

21.05.2020 13:02
1228

Արցախում կայացած համապետական ընտրությունների արդյունքներով ձևավորված նոր՝ յոթերորդ գումարման Ազգային ժողովն այսօր կստանձնի իր լիազորությունները. Հանրապետության նախագահի պաշտոնի ստանձնմանը նվիրված` Արցախի Հանրապետության Ազգային ժողովը կգումարի հատուկ նիստ, որը տեղի կունենա ժամը 18:00-ին, Շուշիում:

Մարտի 31-ին կայացած համապետական ընտրությունների արդյունքներով Արցախի Հանրապետության յոթերորդ գումարման Ազգային ժողովում ներկայացված են քաղաքական 5 ուժեր: Պատգամավորական 33 մանդատներից 16-ը ստացել են «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինքը, 9-ը՝ «Միասնական հայրենիք», 3-ական՝ Արցախի «Արդարություն» և «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» ու 2-ը՝ Արցախի ժողովրդավարական կուսակցությունները:
 
Ապրիլի 14-ին Արցախում կայացած նախագահական ընտրությունների երկրորդ փուլի քվեարկության արդյունքներով Արցախի Հանրապետության չորրորդ նախագահ է ընտրվել Արայիկ Հարությունյանը:
 
Տեղեկացնենք, որ նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի երդմնակալության հանդիսավոր արարողությունը ուղիղ հեռարձակմամբ կցուցադրվի Արցախի Հանրապետության Ազգային ժողովի յութուբյան ալիքով, Արցախի հանրային, Հայաստանի հանրային, Արմենիա, Շանթ, Երկիր մեդիա և ԱՐ հեռուստաընկերություններով:

 

artsakhpress.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40