Այսօր Տիեզերքի համաշխարհային օրն է

21.05.2019 11:46
1247

Մայիսի 21-ին նշվում է Տիեզերքի համաշխարհային օրը: Տիեզերքն ընդհանրական տերմին է, որը վերաբերում է գոյություն ունեցող ամեն ինչին, այդ թվում՝ մոլորակներին, աստղերին, գալակտիկաներին, միջգալակտիկական տարածություններին, ընդհանուր առմամբ գոյություն ունեցող ողջ էներգիային և մատերիային (նյութական աշխարհ)։

Գիտության մեջ տարբերակվում են «տեսանելի տիեզերք» և «տեսական տիեզերք» հասկացությունները։ Քանի որ լույսի արագությունը սահմանափակ է, մեզ հասանելի են տիեզերքի միայն մեկ հատվածից եկող լուսային ճառագայթները։

Ըստ որում՝ տիեզերքի որքան ավելի հեռավոր հատվածներ ենք դիտարկում, այնքան ավելի հեռավոր անցյալից է պատկերը (լուսային ճառագայթն ավելի երկար ժամանակում է հասել մեզ մոտ)։ Ներկա տվյալներով տեսանելի տիեզերքի տրամագիծը կազմում է մոտավորապես 93 միլիարդ լուսային տարի։

Ըստ Մեծ պայթյունի տեսության՝ տիեզերքն առաջացել է 13,798 միլիարդ (± 0,037 միլիարդ) տարի առաջ։ Տիեզերքը մեզ շրջապատող անսահման և հավերժական նյութական աշխարհն է, Երկրից մինչև տիեզերական տարածության ամենահեռուներում ֆիզիկապես գոյություն ունեցող ամեն ինչը: Տիեզերքն ընդգրկում է անթիվ բազմությամբ գալակտիկաներ:

Մեզ տեսանելի ամենահեռավոր գալակտիկաներն այնքան հեռու են մեզանից, որ դրանցից եկող լույսը մեզ է հասնում միլիարդավոր տարիների ընթացքում: Մեզանից շատ առաջ մարդիկ կարծում էին, թե Երկիրը Տիեզերքի կենտրոնն է: Այժմ մենք գիտենք, որ չնայած Երկիրը բացառիկ կարևորություն ունի մեզ համար, բայց այն Արեգակի շուրջը պտտվող ընդամենը մի փոքրիկ մոլորակ է, իսկ Արեգակն ընդամենը մեր Գալակտիկայի միլիոնավոր աստղերից մեկը:

Աստղերն ինքնալուսարձակող, ջրածնի ու հելիումի գազային վիթխարի գնդեր են, որոնց կենտրոնում ջերմաստիճանը հասնում է միլիոնավոր, իսկ մակերևույթին՝ հազարավոր աստիճանների: Բացի Երկրից, Արեգակի շուրջը պտտվում է ևս 8 մեծ մոլորակ (Մերկուրի, Վեներա, Մարս, Յուպիտեր, Սատուրն, Ուրան, Նեպտուն, Պլուտոն) ու հազարավոր փոքր մարմիններ՝ աստղակերպներ ու գիսավորներ:

Բայց դրանք, նույնիսկ միասին վերցրած, զանգվածով շուրջ 100 անգամ փոքր են Արեգակից: Որպեսզի գաղափար կազմենք Տիեզերքի չափերի մասին, դրանք համեմատենք Երկրից դիտվող երկնային մարմինների հեռավորությունների հետ: Լույսի ճառագայթը, որը տարածվում է 300.000 կմ/վ արագությամբ, 1 վայրկյանում կարող է մոտ 8 անգամ պտտվել երկրագնդի շուրջը:

Որպեսզի լույսն Արեգակից Երկիր հասնի, հարկավոր է 8 րոպեից մի փոքր ավելի ժամանակ: Մինչդեռ մեզ ամենամոտ Պրոքսիմա աստղից, որը գտնվում է Կենտավրոս համաստեղությունում, լույսը Երկիր է հասնում միայն 4 տարի 4 ամսում: Գիտնականներին հայտնի են բազմաթիվ աստղեր, որոնցից լույսի ճառագայթները մեզ հասնում են հարյուրավոր, հազարավոր, միլիոնավոր, նույնիսկ միլիարդավոր տարիների ընթացքում:

Քանի որ աստղերից եկող լույսը մեզ է հասնում այդքան երկար ժամանակամիջոցում, մենք այժմ աստղերը տեսնում ենք այնպիսին, ինչպիսին դրանք իրականում եղել են հարյուրավոր, հազարավոր, միլիոնավոր տարիներ առաջ: Այսինքն` երբ նայում ենք Տիեզերքի խորքերը, մենք, ըստ էության, նայում ենք վաղուց անցած-գնացած ժամանակներին: 

armlur.am/902296/ 

Մեդվեդև․ Հայաստանը երբեք չի անդամակցի ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ

24.08.2026 20:03

Սիսիանի զորամասերից մեկում մահացած զինծառայողը 2 երեխա ունի. հայտնի են այլ մանրամասներ

24.08.2026 20:00

Ժիրայր Աղավելյանի նոր գիրքը՝ «Կանթեղներ»

24.08.2026 17:18

Թող նզովյալ լինեն Արցախն ու արցախահայերին ատող բոլոր պիղծերն ու անօրենները․ Տեր Վրթանես

24.08.2026 17:04

Այսօր կրկին զոհ ունենք բանակում

24.08.2026 16:37

Հաղորդում հանցագործության մասին․ այս անգամ խոսքը Գորիսի քոլեջի տնօրեն Արմինե Կոլյանի կողմից կատարված սուտ մատնության մասին է

24.08.2026 14:21

Փաշինյանը պարզաբանել է, թե ինչու է ժամանակին արել «Արցախը Հայաստան է, և վերջ» հայտարարությունը

24.08.2026 12:51

Նշվեց Քաջարան քաղաքի օրը

24.08.2026 12:35

Տնտեսական պատերազմի շարունակման դեպքում նավթ չի արտահանվի Հորմուզի նեղուցով կամ Պարսից ծոցի որևէ այլ հատվածով. Ռեզայի

24.08.2026 11:42

Գեղանուշի պոչամբարը շրջանցող թունելը կվերանորոգվի

24.08.2026 11:38

Սուրեն Վարդանյան. կյանք՝ հյուսված հայրենի բնաշխարհի ազդեցությամբ

24.08.2026 10:38

Սուրեն Վարդանյան․ դիմանկարի ուրվագիծ

24.08.2026 10:09