Կառավարության քաղաքականությունը ուղղված է լինելու մշակույթը և մարդկանց միմյանց հետ կապելուն. Նիկոլ Փաշինյան

12.02.2019 15:27
1079

Հայաստանի կառավարության համար կարևոր և սկզբունքային հարց է մշակույթի, կրթության, սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունները միավորելն ու մեկ կառույց դարձնելը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովում այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատգամավորների քննարկմանը ներկայացնելով կառավարության ծրագիրը: «Սա մեզ համար ծրագրային թեզ է, որովհետև մենք ասել ենք և շարունակում ենք ասել, որ Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունները պետք է ինստիտուցիոնալ կերպով ամրացվեն և ունենան ինստիտուցիոնալ զարգացումներ: Եվ այդ զարգացումների մեջ մենք շատ կարևոր ենք համարում մշակույթի, կրթության և իրականության կապը: Մշակույթը մեզ համար առաջին հերթին կրթական գործոն է, և մեր կառավարության ծրագիրը և քաղաքականությունը ուղղված է լինելու մշակույթը և մարդկանց միմյանց հետ կապելուն, մշակույթի կիրառման, արծարծման միջոցով Հայաստանում միջանձնային, տնտեսական, քաղաքական հարաբերությունները փոխելուն, հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելուն»,- ասաց Փաշինյանը:

Նա հավելեց՝  մշակույթը, մշակութային քաղաքականությունը իրենց համար ՀՀ կամայական երկու քաղաքացիների հարաբերությունների մակարդակը բարձրացնելն է: «Եվ այս խնդիրը մեզ համար անհնար ենք համարում լուծել առանց մշակույթի ամենօրյա կիրառման, որովհետև մշակույթը մեզ համար առաջին հերթին մի միջոց է, որը պետք է նպաստի Հայաստանի  յուրաքանչյուր քաղաքացու և ընդհանրապես հայ հանրության կրթական ցենզի շարունակական բարձրացմանը, որն էական նշանակություն ունի Հայաստանում տնտեսական փոփոխություններ իրականացնելու առումով»,- ընդգծեց ՀՀ վարչապետը:

ՀՀ կառավարության կառուցվածքի նոր նախագծով նախատեսվում է միավորել կրթության և գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունները: ՀՀ նոր կառավարությունում կլինի 12 նախարարություն՝ նախկին 17-ի փոխարեն:

Armenpress.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40