Այսօր թմրամիջոցների չարաշահման և դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջազգային օրն է

26.06.2019 10:52
1151

1987-ի դեկտեմբերի 7-ին ՄԱԿ-ի գլխավոր համաժողովն ընդունել է հռչակագիր, ըստ որի՝ որոշվել է հունիսի 26-ը նշել որպես թմրամիջոցների չարաշահման և դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջազգային օր՝ ի նշան վճռականության՝ հզորացնելու գործողությունները և համագործակցությունը թմրամոլությունից զերծ միջազգային հասարակություն ստեղծելու համար։ Այս հռչակագրով առաջարկվում են հետագա միջոցառումները, որոնք հիմնված են ՄԱԿ-ի գլխավոր համաժողովի կողմից թմրամիջոցների չարաշահման և դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարի նպատակով ընդունված կոնվենցիաների վրա:

2019-ի հունիսի 26-ի օրվա խորհուրդն է՝

Այս տարվա կարգախոսն ընդգծում է, որ արդարադատությունը և առողջությունը մեդալի երկու կողմերն են, երբ խոսքը գնում է թմրամիջոցներով պայմանավորված խնդիրների լուծմանը։ Իսկ հիմնախնդրի արդյունավետ լուծումը պահանջում է, որ քրեական արդարադատության, առողջապահության և սոցիալական ծառայությունների իրավասու մարմիններն աշխատեն ձեռք ձեռքի տված՝ համաձայն թմրամիջոցների նկատմամբ վերահսկողության միջազգային կոնվենցիաների՝ հաշվի առնելով մարդու իրավունքների պարտավորությունները և կայուն զարգացման ոլորտը։

Միջազգային այս օրն առիթ է հասարակության լայն շրջանակներին իրազեկելու մտահոգություն առաջացնող գլոբալ խնդիրը՝ միաժամանակ ներկայացնելով այս ոլորտում ձեռքբերումները:

1993-ին Հայաստանն անդամակցելով ՄԱԿ-ին՝ վավերացրել է թմրամիջոցների չարաշահման և դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարի նպատակով ՄԱԿ-ի գլխավոր համաժողովի կողմից ընդունված կոնվենցիաները: Հայաստանի Հանրապետության նախագահի 2014-ի դեկտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետությունում թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ազգային ռազմավարությունը հաստատելու մասին» թիվ 226-Ն կարգադրությամբ մատնանշվել են թմրամիջոցների չարաշահման և դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարի ռազմավարական ուղղությունները: Միջոցառումներում ընդգրկված են գրեթե բոլոր գերատեսչությունները, այդ թվում, ՀՀ առողջապահության նախարարությունը, որի շնորհիվ հանրապետության ողջ տարածքում ուժեղացված է նարկոլոգիական ծառայությունը, և ՀՀ քաղաքացիներին տրամադրվում են անվճար նարկոլոգիական բժշկական օգնություն և ծառայություններ։

Աշխարհում թմրամիջոցներ չարաշահողների թիվը, ըստ 2017-ի հունիսի 22-ի թմրամիջոցների ազգային զեկույցի, կազմում է շուրջ 1/4 միլիարդ մարդ, նրանցից 29,5 միլիոնն ունի թմրամիջոցների գործածումից առաջացած հոգեկան և վարքային խանգարումներ։

Հայաստանի Հանրապետությունում 2019-ի հունվարի 1-ի դրությամբ հաշվառված թմրամոլների թիվը կազմում է 6951, նախորդ տարվա 6544-ի համեմատությամբ (6% աճ), որոնցից 116-ը կանայք, ափիոնային թմրամոլները՝ 2552, որոնցից կանայք՝ 42, կանաբինոիդային թմրամոլները՝ 4394, որոնցից կանայք՝ 74, 5-ը՝ կոկաինային թմրամոլներ։

Հաշվառվածներից 64%-ը՝ 28-49 տարեկան են, 19,5%-ը՝ 50 64 տարեկան, 18%-ը՝ 19-27 տարեկան, 65 և բարձր տարիքի 68 անձ, 18 տարեկան՝ 11 անձ, մինչև 16-17 տարեկան՝ 5 անձ:

Տարածվածությամբ 1-ին տեղում Երևանն է՝ 3645 կամ 52%, 2-րդը Արմավիրի մարզն է՝ 805 կամ 12% և 3-րդը Կոտայքի մարզն է՝ 685 կամ 10%:

kentron.am

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24