Ճանաչված սրտաբան Կարեն Համբարձումյանը կրկին Գորիսում էր

01.02.2020 23:13
2401

Կարեն Համբարձումյան բժշկի անունը հարգանք ու պատկառանք առաջ բերող անուններից է Սյունիքում եւ հատկապես Գորիսում:

Ու նրա ամեն մի այց, առանց չափազանցության, իրադարձության է վերածվում սրտային խնդիրներ ունեցող քաղաքացիների ու նրանց մերձավորների համար:

Դրանում վերստին համոզվեցինք 2020 թվականի փետրվարի 1-ին…

Վաթսունից ավելի հիվանդ էր եկել Գորիսի բժշկական կենտրոն:

Եկել էին օգտվելու Կարեն Համբարձումյանի գլխավորած՝ Երեւանից ժամանած բժշկական խմբի ծառայություններից:

Հաճախորդներից շատերը, նկատելով մեզ, կամեցան «Սյունյաց երկրի» միջոցով խոսք ասել Կարեն Համբարձումյանի եւ առհասարակ բժիշկների այդ խմբի հերթական երեւույթ-գործողության մասին:

Բայց բավարարվեցինք երկու հոգու լսելով՝ համոզված լինելով, որ նրանք գրեթե բոլորի մտածումներն են արտահայտում:

Հեղինե Հասրաթյան, Գորիս քաղաքի բնակիչ. «Մայրս երկու անգամ ինֆարկտ է տարել, շաքար ունի, ժամանակին բուժում է ստացել Գորիսի հայ-ֆրանսիական սիրտ-անոթային բժշկական կենտրոնում: Դա այն ժամանակ էր, երբ հիվանդանոցի բուժական մասի ղեկավարը Կարեն Համբարձումյանն էր:

Այդ ժամանակվանից կապ ունենք նրա հետ, քանզի մորս հանել է ծանր, համարյա անհուսալի վիճակից:

Լավ բժիշկ եւ մարդ է, մենք նրան ոչ միայն հավանում ենք, այլեւ հավատում: Այսօր եկել ենք խորհրդակցելու եւ հետագա մեր անելիքները ճշտելու:

Իսկ նախաձեռնությունը, որ բժիշկները գալիս են Երեւանից, քաջալերանքի արժանի է, քանզի շատերն ի վիճակի չեն այցելելու մայրաքաղաքային հիվանդանոցներ»:

Անուշ Գրիգորյան, Գորիս քաղաքի բնակիչ, Որոտան գյուղի միջնակարգ դպրոցի փոխտնօրեն ուսումնական մասի գծով. «Կարեն Համբարձումյան բժշկի այցն անհրաժեշտ է եւ սպասված, այստեղ նա բազմաթիվ հիվանդներ ունի:

Շատ կարեւոր է, որ նրա մեջ լավ մարդը մեկտեղվում է հմուտ մասնագետի հետ: Ամեն բժիշկ չէ, որ կարող է այս եղանակին հասնել Գորիս ու հետաքրքրվել հիվանդների վիճակով:

Ամուսնուս առողջական խնդիրներով ենք նրա հետ ծանոթացել, մեկ տարի առաջ է ստենտավորել, գոհ ենք: Հերթական պրոֆիլակտիկ այցը պիտի կատարեինք Երեւան, բայց ինքը եկավ…

Մայրաքաղաքից հեռու բնակավայրերի բնակիչների հանդեպ նման հոգատարությունն ընդօրինակման արժանի է»:

***

Անշուշտ, ոչ դյուրին նախաձեռնությամբ է Կարեն Համբարձումյանը հանդես եկել. մեկ օրում վաթսուն հիվանդ, այն էլ՝ եղանակային ոչ բարենպաստ այս օրերին:

Բժշկական թիմի մեջ էին տարբեր մասնագետներ՝ առիթմոլոգ, սրտային վիրաբույժ եւ այլն:

Հաճախորդների մի մասը եկել էր Մեղրիից, Քաջարանից, Կապանից, Սիսիանից:

Եվ, այդուհանդերձ, հաջողեցինք Կարեն Համբարձումյանին  զրույցի հրավիրել:

Դեռեւս 2019 թ. հոկտեմբերի 5-ի մեր զրույցում նա հավաստիացրել էր, որ Երեւանի «Բեսթ-լայֆ» հայ-ճապոնական սիրտ-անոթային բժշկական կենտրոնը, իր գլխավոր առաքելությունից զատ, նպատակ ունի նպաստ բերել մարզերում բժշկության զարգացմանը:

Այդ ռազմավարությունը շարունակում է կյանքի կոչվել, եւ անցած ամիսներին հասցրել են լինել Գեղարքունիքի եւ Կոտայքի մարզերում, Արմավիրում:

Ինչպես Գորիսում, այնպես էլ մյուս համայնքներ եւ մարզեր կատարած այցելությունների ժամանակ, կատարում են սրտային վիրաբույժի, ինվազիվ առիթմոլոգի, ինվազիվ սրտաբանի եւ սրտաբանի կոնսուլտացիաներ, գործիքային հետազոտություններ ԷՍԳ, Էխո ՍԳ, հոլտեր մոնիթորինգ եւ արյան անալիզներ: Ընդ որում՝ բժիշկների այդ խումբն իր հետ մայրաքաղաքից բերում է նաեւ բժշկական որոշ սարքավորումներ: Այս անգամ նույնիսկ բերել էին շտապ օգնության մեքենա՝ ծանր հիվանդ լինելու դեպքում նրան Երեւան տեղափոխելու համար:

Կարեն Համբարձումյանի սյունիքյան նախաձեռնությունն իրականացվում է «Բեսթ-լայֆ» հայ-ճապոնական սիրտ-անոթային բժշկական կենտրոնի միջոցներով ու մասնագետներով:

Դրվատելի այդ նախաձեռնության իրականացմանն աջակցում են նաեւ «Բեսթ-լայֆի» գործընկերները, մասնավորապես գերմանական «Բիոտրոնիկ», ամերիկյան «Մեդլայն» եւ ճապոնական «Ասայի» ընկերությունները:

Ի դեպ, այդ ընկերությունների եւ «Բեսթ-լայֆի» միջեւ պարբերաբար կատարվում են փորձի փոխանակումներ, նրանց օգնությամբ իրականացվում են կադրերի վերապատրաստումներ:

Այդ համագործակցության շրջանակում էլ Կարեն Համբարձումյանը 2019 թվականին վերապատրաստվել է գերմանական «Բիոտրոնիկ» ընկերությունում՝ ստանալով լուծվող ստենտներ տեղադրելու իրավունք:

Այդ ամենի շնորհիվ է նաեւ, որ «Բեսթ-լայֆը» դարձել է մայրաքաղաքի լավագույն կլինիկաներից մեկը ե՛ւ հաճախորդների քանակով, ե՛ւ կատարվող վիրահատությունների թվով ու որակով:

Վերջին մեկ տարում կենտրոնում ներդրվել են նոր ծառայություններ՝ ինվազիվ օնկոլոգիա, պերիֆերիկ անոթների ստենտավորում, պլանավորված է ներդնել ինվազիվ ներվովիրաբուժություն:

Եվ, այդուհանդերձ, կուզենայինք Կարեն Համբարձումյանի հետ մեր երկխոսությունից մեկ-երկու դրվագ ներկայացնել ամբողջական:

Պարոն Համբարձումյան, 2013-19 թթ. աշխատել եք Գորիսի հայ-ֆրանսիական սիրտ-անոթային բժշկական կենտրոնի բուժական մասի ղեկավար:
2019-ի հունիսի 10-ից Երեւանում եք:
Հետաքրքիր է, կապ ունե՞ք նախկին գործընկերների հետ:

-  Ուղիղ կապ չկա, սակայն… Խոսակցություններ եմ լսում, որ հիվանդանոցը ճգնաժամի մեջ է, իբր հաճախորդների թիվը կտրուկ անկում է ապրել, իբր շատ դժգոհություններ կան:

Ցավով եմ ընդունում այդ խոսակցությունները, քանի որ հայ-ֆրանսիական սիրտ-անոթային բժշկական կենտրոնի կայացման գործում իմ համեստ ներդրումն ունեմ:

Բայց ամենացավալին այն խոսակցություններն են, թե իբր ամեն ինչ անում եմ, որ Գորիսի հայ-ֆրանսիական բժշկական կենտրոնը փակվի. դա բանսարկություն չէ սոսկ, դա մեծ սուտ է եւ անբարոյականություն:

-  Իսկ Դուք կվերադառնա՞ք Գորիսի հայ-ֆրանսիական սիրտ-անոթային բժշկական կենտրոն, եթե նման առաջարկություն արվի Ձեզ:

-  Հետաքրքիր եւ անսպասելի հարց տվեցիք… Անգամ այն ամենից հետո, ինչ քիչ առաջ ասացի, իմ պատասխանը միանշանակ «ոչ» չի լինի, մտածելու բան կունենամ, քանի որ Սյունիքի մարզը եւ հիվանդանոցի բուժանձնակազմի մեծ մասը շատ հարազատ են ինձ համար: Ի վերջո այդ մարդկանց հետ բազում կյանքեր ենք փրկել…

Դուք պարբերաբար միջազգային գիտաժողովների, կոնֆերանսների եք մասնակցում՝ սրտաբանության խնդիրներին առնչվող:
Ըստ Ձեզ՝ ի՞նչ վիճակում է սրտաբանությունը Հայաստանի Հանրապետությունում՝ աշխարհի՝ այդ ոլորտում առաջավոր համարվող երկրների համեմատությամբ:

- Սրտաբանությունը, խոստովանենք, Հայաստանում բարձր մակարդակի վրա է:

Եվ եթե ինչ-որ հարցում զիջում է արտերկրի որեւէ կենտրոնի, ապա դա բացառապես պայմանավորված է մարդկանց սոցիալական վիճակով:

Բուժման մեթոդները կան, բարձրակարգ մասնագետներ՝ նույնպես: Բայց Հայաստանում այդ ամենը  չեն անում ոչ թե նրա համար, որ ի վիճակի չեն, այլ նրա համար, որ նման ծառայությունները թանկ են, ինչը մեծամասամբ հասանելի չէ մեր հանրապետության բնակիչներին:

Մենք տեսնում ենք Ձեր եւ հիվանդների միջեւ ստեղծված սերտ կապը, տեսնում ենք այն հավատը, որ կա Ձեր հանդեպ:
Ո՞րն է նման փոխըմբռնման գաղտնիքը:

-  Երբեք հիվանդն իմ ձեռքում միջոց չի եղել կարիերա անելու, ինչու չէ՝ նաեւ գումար աշխատելու համար:

Յուրաքանչյուր հիվանդի վերաբերվել եմ այնպես, ինչպես կվերաբերվեի իմ հարազատին, որի հետ միասին պետք է հաղթահարենք առողջական խնդիրները:

Եղել են դեպքեր, որ այս կամ այն հիվանդի համար եկեղեցի եմ գնացել ու նրա փրկության համար աղոթք բարձացրել առ Աստված:

Եվ ինձ անչափ բավարարված եմ զգում, որ որեւէ կյանք եմ փրկում, որ որեւէ մեկին կարողանում եմ վերադարձնել ակտիվ ու բնականոն կյանքի հուն:

Մի կարեւոր հանգամանք եւս՝ օրվա բոլոր ժամերին հասանելի եմ ամեն մի հիվանդի…

***

Ընթերցողին հիշեցնենք՝ Կարեն Համբարձումյանը Երեւանի «Բեսթ-լայֆ» հայ-ճապոնական բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկն է:

Մինչ այդ, ինչպես նշեցինք, վեց տարի գլխավորել է Գորիսի հայ-ֆրանսիական սիրտ-անոթային բժշկական կենտրոնի բուժական մասը:

Այդ տարիների ընթացքում, մասնագիտական պատշաճ որակի եւ բարձրորակ բուժական ծառայություն մատուցելու համար, ճանաչում եւ հեղինակություն է ձեռք բերել Սյունիքում:

Ինչպես նշել ենք մեկ այլ առիթով, Գորիսի հայ-ֆրանսիական սիրտ-անոթային բժշկական կենտրոնում այդ տարիներին իրականացվել է երկու հազարից ավելի սրտի անոթների անգիոպլաստիկա, հինգ հազարից ավելի հիվանդի կոնսուլտացիա, ինչպես եւ կատարվել են էխոսրտագրություն ու սպասվող սիրտ-անոթային հիվանդությունների կանխարգելում:

Եվ այդ ամենի շնորհիվ յուրօրինակ մերձավորություն եւ վստահություն է ձեւավորվել բժշկի ու տեղի բնակչության միջեւ:

Բազմաթիվ մարդիկ հեռակապի միջոցով են խորհրդատվություն ստանում նրանից, մյուսներն անձամբ են այցելում Երեւան, հաճախ էլ ինքն է անհանգստանում ու հետաքրքրվում հիվանդների առողջությամբ:

Ուրեմն եւ պատահական չէ, որ Կարեն Համբարձումյան սրտաբանը, իր զբաղվածությամբ հանդերձ, ժամանակ եւ հնարավորություններ է գտնում մասնագետների խմբով այցելելու Գորիս ու կազմակերպելու հիվանդների ընդունելություն:

Առաջին անգամ նման այցելություն էր կազմակերպել 2019 թ. հոկտեմբերի 5-ին:

Փետրվարի 1-ի այցը երկրորդն էր:

Ի դեպ, 2019 թ. դեկտեմբերի 24-ին արժանացել է «Որակի նշան. լավագույն ինվազիվ սրտաբան» մրցանակի՝ Հայաստանի Հանրապետության առողջապահության ոլորտում ունեցած մեծ ավանդի համար:

… Դե ինչ, սրտաբան Կարեն Համբարձումյանին հաջողություն ենք մաղթում՝ հանրապետության մարզերի բնակչության բուժական սպասարկման անհրաժեշտ գործում:

Նաեւ ակնկալում ենք, որ Սյունիքի մարզի հետ նրա համագործակցությունը նորանոր դրսեւորումներ կունենա…

 

Սամվել Ալեքսանյան

 

 

На изображении может находиться: 1 человек, стоит и в помещении

На изображении может находиться: 2 человека, люди сидят, стол и в помещении

На изображении может находиться: 2 человека, в помещении

На изображении может находиться: 7 человек, люди сидят и в помещении

На изображении может находиться: 3 человека, в помещении

На изображении может находиться: 3 человека, в помещении

На изображении может находиться: 6 человек, люди сидят и в помещении

На изображении может находиться: 2 человека, люди стоят и часть тела крупным планом

На изображении может находиться: 1 человек, сидит и в помещении

На изображении может находиться: 2 человека, люди стоят

На изображении может находиться: один или несколько человек и люди сидят

На изображении может находиться: 2 человека, люди сидят, стол и в помещении

На изображении может находиться: 3 человека, люди стоят и в помещении

 

На изображении может находиться: 1 человек, стоит и часть тела крупным планом

На изображении может находиться: 1 человек

На изображении может находиться: 2 человека, в помещении

На изображении может находиться: люди сидят, экран, стол и в помещении

 

 

 

Հայաստանի և Իրանի ժողովուրդների միջև մշակութային խոր կապեր կան. Իրանի դեսպան

23.12.2024 23:31

Նախկին նախագահներին կոչ եմ անում, ևս մեկ անգամ մտածել բանավեճի մասին. Փաշինյանը տեսաուղերձով է հանդես եկել

23.12.2024 23:22

Կայացավ քաղաքացիների տարեվերջյան ընդունելությունը

23.12.2024 21:34

Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում բանավեճի է հրավում նախկին նախագահներին

23.12.2024 20:08

1994 թվականից ի վեր բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին․ Նիկոլ Փաշինյան

23.12.2024 19:54

Թուրքիայի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատարության մեծ պատվիրակությունից հետո Բաքու է ժամանել ևս մեկ պատվիրակություն

23.12.2024 16:51

ՌԴ-ն պատվիրակություն է ուղարկել Իրան՝ քննարկելու տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապերի վերաբերյալ հարցերը

23.12.2024 15:27

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25