Դատարանը պատրավորեցնում է ոստիկանությանը վերացնել ներխուժումը և ապահովել Լիդիանի ազատ մուտքն Ամուլսարի տարածք

12.04.2019 15:34
1136

«Լիդիան Ինթերնեյշնլը» այսօր տեղեկացրել է, որ ՀՀ վարչական դատարանը որոշում է կայացրել հօգուտ «Լիդիանի»՝ պարտավորեցնելու ՀՀ Ոստիկանությանը վերացնել ներխուժումը և հեռացնել անձանց ու նրանց գույքը  Ընկերությանը պատկանող տարածքից՝ ապահովելով «Լիդիանի» ազատ մուտքը Ամուլսարի տարածք: 

2018 թ. սեպտեմբերի 20-ին Լիդիանը հայց էր ներկայացրել ՀՀ վարչական դատարան, պահանջելով պարտավորեցնել Ոստիկանությանը կիրառել օրենքի պահանջը և հեռացնել Ընկերության տարածք ներխուժած ցուցարարներին, որոնք արգելափակել են Ընկերության մուտքը դեպի Ամուլսար: Ընկերությունը բողոքել էր ոստիկանության կայացրած որոշման դեմ, որով ոստիկանությունը հիմնավոր չէր համարել ցուցարարների, նրանց մեքենաների, վրանների և տնակների հեռացման և դեպի Ամուլսարի տարածք Լիդիանի ազատ մուտքն ապահովելու՝ Լիդիանի պահանջը: 

Ապրիլի 10-ին դատարանը որոշում է կայացրել հոգուտ Լիդիան Արմենիա ՓԲԸ-ի՝ բավարարելով Ընկերության բողոքը: 

Դատարանը արձանագրել է, որ հավաքների անցկացման իրավունքի իրացումը բացարձակ բնույթ չի կրում և չի կարող իրացվել ցանկացած վայրում, տվյալ դեպքում՝ մասնավոր սեփականություն հանդիսացող տարածքում՝ առանց օրինական տիրապետողի համաձայնության առկայության։ Ոստիկանությանը հանձնարարվել է հեռացնել ներխուժած անձանց և նրանց գույքը Ընկերության տարածքից: Դատարանի որոշումը ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս անց՝ որոշման չբողոքարկման դեպքում: Մինչ օրս Ամուլսարի շրջափակումը չի վերացվել, ցուցարարները չեն հեռացվել: Լիդիանն ակնկալում է Ոստիկանության կողմից դատարանի որոշման շուտափույթ կատարում: 

Լիդիանի Նախագահ և Գլխավոր գործադիր տնօրեն Ժոաո Կարրելոն այս առիթով ասել է. «Լիդիանի Ամուլսարի ծրագիրն ապօրինի շրջափակման մեջ է անցյալ տարվա հունիսի 22-ից: Մենք հարգում ենք մարդկանց ազատ կամարտահայտման իրավունքը, այդուհանդերձ վստահ ենք, որ այս իրավունքը չպետք է իրացվի ապօրինի ճանապարհով և այլոց՝ տվյալ դեպքում Լիդիանի բաժնետերերի, վարկատուների, աշխատակիցների, համայնքի բնակիչների և այլ կողմերի իրավունքների հաշվին: 2018 թ. հուլիսից Լիդիանը մի շարք իրավական գործընթացներ է նախաձեռնել՝ Ընկերության իրավունքները պաշտպանելու նպատակով: Հույս ունենք, որ դատարանի այս երկար սպասված որոշումը կդառնա կարևոր շրջադարձ այն ապօրինության ու խտրականության վերացման ուղղությամբ, որին Լիդիանը ենթարկվում է 2018 թ. հունիսից: Մենք ակնկալում ենք, որ ոստիկանությունը շուտափույթ  կկատարի դատարանի որոշումը»:

Լիդիանը իրավունք է վերապահում լիովին օգտվել հայաստանյան և միջազգային օրենսդրությամբ նախատեսված բոլոր իրավական պաշտպանության միջոցներից՝ բոլոր վեճերի լուծման հարցում: Մինչ Հայաստանի իշխանությունները չեն կատարել Վարչական դատարանի որոշումը և չեն հեռացրել ներխուժած անձանց Ամուլսարի տարածքից, Հայաստանը կշարունակի այդ մասով հակասության մեջ լինել Հայաստանի և Միջազգային իրավունքի շրջանակներում իր պարտավորությունների հետ:

 

 

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40