Այսօր Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է

05.03.2017 14:20
1717

Մինչեւ իր մուտքը պատերազմի ու քաղաքականության այս ժամա¬նակներ՝ Վազգեն Սարգսյանը լավ գրող էր. բառը, միտքը, կերպարը, գործողությունը նրա առջեւ սպիտակ թղթի վրա այնքան հնազանդ ու ճշգրիտ էին, այնպես էին շարժվում ու քեզ իրենց հետ տանում, ինչպես լինում է լավ զորահրամանատարից կառավարվող մարտադաշտում. էմո¬ցիաների շռայլում չուներ, բոլոր բառերը վարժ զինվորի նման կարեւոր ու պարտադիր մասն էին գլխավոր մտքի, բոլոր կերպարները իրենց պարտքը կատարում էին գերազանց, - եւ սպիտակ թղթի վրա մեր 25-30-ամյան տոնում էր հաղթանակի բերկրանքը՝ ճիշտ մարտը շահած զորահրամանատարի նման. ասել է թե՝ Վազգեն Սարգսյանը շատ լավ գրող էր, ինչը այդ տարիքում միայն եզակիներին է տրվել, եւ ասել է թե շատ լավ գրողները կարող են շատ լավ զորահրամանատարներ լինել ճիշտ այնպես, ինչպես լավ հրամանատարները լավ էլ գրողներ են դառ¬նում. վկայությունների կարիքը չկա: Նշանակում է, թե գրի, գրակա¬նության ուրախությունը, պատմելու, պատմություն կառուցելու հրճվանքը ամեն մի հառնող մեծության անկապտելի հատկանիշն է, թե բառերը նրանց գրիչների տակ չեն մեռնում, թե պատմությունները նրանց լեզուների տակ չեն մեռնում-ծնվում ու խաղում են որպես կեն¬դանի գործն ինքը: Եվ գործը նրանց ձեռքի տակ չի մեռնում-ծնվում, հաստատվում, զորանում, տրվում է խոսքի, պատմելիքի, պատմության: Նրանք բախտավոր ծնունդ են, նրանք բառի բուն իմաստով լոգոսի՝ մեծագիր բանի ժառանգորդներն են, նրանց բանը գործ է եւ գործը բան:

Մտածվող-չասվող, մտածվող սեւ հոգիներում գիշերաբուի պես դարանած խոսք կա՝ թե քայքայման ու պատերազմի նետվեցին առաջինը նրանք, ովքեր ձախողվել էին խաղաղ աշխատանքի իրենց մարզերում: Միանգամից պետք է «այդպես չէ» ասել եւ այդ սեւ խոռոչների բերանը ծեփել: Այդպես չէ, իսկ Վազգենի վերաբերմամբ՝ ամենեւին այդպես չէ:

Այլ խնդիր է, որ խաղաղ աշխատանքի այդ մարզերը ամենահա¬ջողակներիս անգամ չէին գոհացնում, մեզ հաճախ պաշարում էր ծանր մղձավանջը, խելագար պոռթկումի պահեր էին լինում՝ երբ ուզում էիր գրիչն այդպես թողնել գրասեղանին եւ փողոց նետվել զենքը ձեռքիդ. դա ի՞նչ էր - երեւի թե վերահաս աղետի կանխազգացումդ, գալիք փլու¬զումը իրեն մեր մեջ երեւի թե զգացնել էր տալիս, երեւի թե դա հուսահատ բողոքն էր մեր դատապարտվածության առջեւ, ինչի մեջ մենք որեւէ մեղսակցություն չունեինք - մեր կյանքերից առաջ մեզ չհարցնելով գրել էին՝ թե պետք է ապրենք կես-կյանքով եւ թե մեր թափած ջանքը խորտակվելիք նավի վրա է: Սա հասու էր բոլորիս, բայց աղետի ու վերածնության մարտահրավերն անմիջապես ընդունեցին քչերը, նրանք, ովքեր տեսան ու լսեցին այն, ինչ տեսան ու լսեցին. դա այդ քչերի, այդ առաջամարտիկների առաքինությունը չէր, ինչպես որ շատե¬րիս, գրեթե բոլորիս մեղքն ու արատը չէր այն, որ հապաղեցին-հապա¬ղեցինք, որովհետեւ չտեսանք այն, ինչ տեսանք, խլացանք ու չլսեցինք այն, ինչ լսեցինք. չլսեցինք, որովհետեւ չուզեցանք հավատալ, որ մեր դուռը թակում է ինքը ճակատագիրը:

Դրանք մեղք եւ առաքինություն էին դառնալու հետո, երբ նոր իրականությունը, երբ հաղթանակի եւ պարտության բեռը իր ծանրու¬թյամբ ճնշեր, աղարտեր, աղավաղեր, ուղղակի փշրեր շատերիս, եւ շա¬տերիս համար էլ կերտիչ դրվագումն լիներ, որպես կարմիր պղինձն է սառը կռնահարմամբ փոխվում անդրիի: Դրանք մեղք եւ առաքինություն էին կնքվելուց հետո, երբ մեր դատախազները եպիսկոպոսի վեղար առ¬նեին եւ պատերազմի ու փորձության ժամի մասին դատեին խաղա¬ղության ու հավիտենության ժամանակների օրենքներով:

Հանձին Վազգենի հայրենի գրականությունը հայրենիքի քաղաքա¬կանության, դիվանագիտության, պետական եւ բանկային շինարա¬րության, պատերազմի եւ խաղաղության հայրենի նոր իրականություն էր ուղարկում իր ամենալավը՝ որ կարող էր, նրան՝ որ դրվագվելու էր մաքուր պղնձի պես, նրան՝ ով ծնվել էր հաղաթանակի եւ ուրախության հրճվանքով առլեցուն, նրան՝ ում հակացուցված էր հոգեւոր ժանգը՝ բողոքավորի, գանգատավորի, միշտ ուրիշին, միշտ քեզ մեղադրողի տեսք առած, նրան՝ ով հաղթանակի եւ ուրախության հրճվանք էր ճառագում՝ երբ խաղադաշտում կարողանում էր թեկուզ դաղալությամբ պար¬տությունից մի կերպ պրծնել, երբ թուրք ընկերոջ հետ բեռնավագոնները շիֆեր էր բարձում ու լավ քրտնում, երբ պիտի լավ լողանար, երբ պիտի ամբողջ 270 ռուբլի ամսավարձ ունենար, երբ հակառակորդը հիմար էր, երբ թշնամին խելքով ու զորությամբ գերազանցում էր իրեն, - այդ ամենի, ամբողջ աշխարհի առջեւ նա հաղթանակի եւ ուրախության բերկ¬րանքով էր կանգնած, բերկրանքը նրա հոգու ու մարմնի ունեցվածքն էր: Նա համակել էր զորում իր բերկրանքով անգամ հակառակորդի, անգամ թշնամուն:

Եվ սա խոստովանություն չէ մեծ նահատակի առջեւ, սա այսօր հստակ գիտակցումն Է անհրաժեշտության այն խոշոր անհատի, այն մեծ լավատեսի, որ այսօր պետք է կանգնած լիներ մեր ազգային պե¬տական-քաղաքական հրապարակում եւ կանգնած չէ: Նրա կենդանի ներկայությունը մեզ միմյանց եւ աշխարհի հանդեպ պահելու էր բո¬լորովին այլ կեցվածքով - նրա բացակայությունը բեկբեկում է մեր խոսքը, եւ մեր քայլը հաստատուն չէ:

Այո, խելառվում եւ մոխրագունում - մոխիր էր կտրում նենգության հանդեպ, այո, արմունկներով տղա էր, բայց կայացած ո՞ր անհատը չի պինդ արմունկների մարդ եղել - իմ ու ձեր Քրիստո՞սը, իմ ու ձեր Դրո՞ն, Նժդե՞հը, Մեսրոպ Մաշտո՞ցը, Քեմալ Աթաթո՞ւրքը, թե՞ Մեծ հայրենականի փառաբանված գեներալներից մեկնումեկը: Մարդկային պարզ փառասիրության եւ չկամների ու չկամության մեր զանգվածի միջով իրենց ճանապարհը նրանք բացում են արմուկներով. արմունկ բանեցնելը նրանց մենք ենք պարտադրում, որովհետեւ մեր հոգիներում գեներալներն իրենք չեն - մենք ենք:

Մենք բոլորս գեներալներ ենք, մենք բոլորս փրկիչներ ենք, մենք բոլորս մանթաշովներ ենք, մենք բոլորս կաթողիկոս ենք - շարքային հացակերի մեր կյանքերը մենք այնպես ենք քշում հանրության միջով, ինչպես գութ ու գռոշ շաղելով Մանթաշովն էր իրեն տանում առավոտ¬յան ժամերգության, ինչպես կաթողիկոսն է հպատակ հավատացյալ¬ների գլուխների վրայով տանում իրեն, ինչպես գեներալներն են տողան¬ցում քարացյալ շարքերի միջով:

Մենք բոլորս Պողոս - առաքյալներ ենք - մեզ նեցուկ ունենալու, մեզնով շտկվելու, մեզնում ապաստանելու հրավեր ենք կարդում ընկած¬ներին, խեղվածներին, հաշմերին, եւ նրանք այլեւս մեր հպատակներն են, մեր թագավորության բնակիչները, մենք նրանց վրա թագավոր պարոնտեր ենք: Մենք նրանց մեզ համար պատվանդան ենք անում, եւ մեր բարձրերում կարող ենք գոհանալ, թե նրանց մենք սիրում ենք՝ այդ ընկածներին, խեղվածներին, հաշմերին, թե մեր թագավորությունը խղճի ու գութի արքայություն է:

Իսկ ովքեր գեներալական մեր շքեղ շքերթի առջեւ հնազանդ կանգ¬նած չեն՝ նրանք արդեն թշնամի ու թշնամական բանակից են. ովքեր հաշմ ու խեղված ու ընկած չեն՝ նրանք արդեն մոլորյալ ու կորուսյալ են: Մենք դժվար, անասելի դժվար ենք ընդունում, որ մենք Մանթաշով չենք, Մանթաշովը  մենք չենք, մենք առաքյալ չենք, Պողոս առաքյալը մենք չենք, մենք հպատակեցնում ենք անասելի հրճվանքով եւ հպա¬տակվում ենք անասելի տհաճությամբ:

Եվ ուրեմն ես փառք եմ ասում, մեծ մարդու հիշատակի առջեւ ես շնորհակալություն եւ փառք եմ ասում իր զորակիցներին ու զինակից¬ներին, ովքեր իրենք իրենց հաղթելով կենդանի միջանցք դարձան հերոսի եւ գործչի երթի համար, ովքեր նրա մեջ տեսան իրենք իրենց՝ թարմ ու նորոգ, իրենք իրենց՝ եռանդուն, իրենք իրենց՝ ջահելաբար քաջ, իրենք իրենց՝ սթափ, իրենց՝ խելամիտ ու պատրանքների չտրվող, բայց եւ պատրանքները նյութականացնող, իրական զորություն դարձնող, որպես ոգին է մարմին առնում, որպես մարմինն է զորանում ոգով:

Փառք մեզ՝ որ կարողանում ենք մեծարել, մեծացնել եւ հավատալ, որ կանչում ենք եւ հավատում՝ որ մեր ամենալավերը կհառնեն մեզնից եւ մեզանով:

ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Վասակաբերդը, որ կրում է Հայոց ու Վրաց մարզպան (440-451 թթ․) և Սյունյաց աշխարհի մեծագույն զավակ Վասակ Սյունու անունը

25.12.2024 16:13

1,6 մլրդ դոլար 2025-ին վճարելու ենք պետական պարտքի մայր գումարի համար. Վահե Հովհաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

25.12.2024 15:24

«ՄԵԾ ՀԱՅՔ»-Ի պարային շքահանդեսը Գորիսի բեմում

25.12.2024 14:34

Փոքր մոդուլային ռեակտորների կառուցումը՝ Հայաստանի էներգետիկ համակարգի քանդելու միջոց․ ուսումնասիրություն

25.12.2024 14:32

Կրեմլն արձագանքել է Փաշինյանի բացակայությանը

25.12.2024 14:23

Ջերմաստիճանը դեկտեմբերի 26-28-ի ցերեկը աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով

25.12.2024 14:19

Անկախությունը քչերից կախվածությունը փոխարինելն է շատերից կախվածությամբ. վարչապետ

25.12.2024 12:40

Իրանի նախագահը հանդիպել է սրբազան պաշտպանության երկու հայ նահատակների ընտանիքների հետ

25.12.2024 11:21

Ալբանական «Monitor» շաբաթաթերթը հոդվածով անդրադարձել է «Խաղաղության խաչմերուկ» նախագծին

25.12.2024 10:14

Չենք ծրագրում դադարեցնել ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը․ ԲՏԱ նախարարություն

24.12.2024 22:14

Մի շարք պատմամշակութային օբյեկտներ ստացել են հուշարձանի կարգավիճակ

24.12.2024 20:21

Փաշինյանին հրավիրում եմ բանավեճի, եթե նա պարտվի, պետք է փոխի ԼՂ հարցում իր քաղաքականությունը. Օսկանյան (տեսանյութ)

24.12.2024 20:10