Կարմիր գիծն արդեն հատվել է. Մակրոնը ՆԱՏՕ-ին հորդորում է առերեսվել գործընկեր Թուրքիայի վարքագծին

02.10.2020 12:23
1426

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ իր երկիրը՝ որպես Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ, մտադիր է բացատրություն պահանջել Թուրքիայից իր տարածքով սիրիացի զինյալների Ադրբեջան տեղափոխման հետ կապված եւ նույնը պահանջելու է ՆԱՏՕ-ից՝ հորդորելով առերեսվել գործընկեր Թուրքիայի վարքագծին:

Երեկ Բրյուսելում անցկացվող Եվրամիության գագաթնաժողովին հասնելուն պես լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է Մակրոնը՝ նշելով, որ Ֆրանսիան փաստեր է ստանում Թուրքիայի օժանդակությամբ սիրիացի ջիհադիստներին Լեռնային Ղարաբաղ ուղարկելու մասին: Ըստ Մակրոնի՝ սա շատ «լուրջ նոր փաստ է», որը փոխում է իրավիճակը:

«Մոտ օրերս այս հարցով կզանգահարեմ Էրդողանին, քանի որ կարծում եմ, որ Ֆրանսիան՝ որպես Մինսկի խմբի համանախագահ երկիր, այս առնչությամբ պետք է բացատրություն պահանջի»,- ընդգծել է Մակրոնը: 

«Այժմ մենք ունենք տեղեկատվություն, որը ցույց է տալիս, որ ջիհադիստական խմբավորումների սիրիացի գրոհայիններն անցել են Գազիանթեփ (նախկին Այնթապ)՝ Լեռնային Ղարաբաղի պատերազմի կենտրոն հասնելու համար: Սա շատ լուրջ է, այս նոր փաստը փոխում է իրավիճակը: Կարմիր գիծը հատվել է, ինչն անընդունելի է: Ես ՆԱՏՕ-ի բոլոր գործընկերներին հորդորում եմ առերեսվել ՆԱՏՕ-ի անդամի վարքագծին»,- հայտարարել է Ֆրանսիայի նախագահը:

Նա նաեւ  հավելել է, որ նախօրեին այս հարցը քննարկել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, Մոսկվան համաձայն է, որ ղարաբաղյան հակամարտությունում զինյալների ներգրավումն անընդունելի է: Ֆրանսիայի նախագահն ընդգծել է նաև, որ ՆԱՏՕ-ի բոլոր անդամները պետք է իրենց ուշադրությունը սևեռեն Անկարայի պահվածքի վրա:

Հիշեցնենք՝ երեկ Մարտունիում լրագրողական առաքելություն իրականացնելու ժամանակ վիրավորում են ստացել ֆրանսիացի 2 լրագրողներ: Նրանց տեղափոխման համար Մակրոնը պատրաստ է ինքնաթիռ հատկացնել: 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40