Արցախցիներին տրվող աջակցությունը 2025-ին աստիճանաբար կնվազեցվի. Կառավարության նոր որոշումը

25.11.2024 16:50
649

Կառավարությունն իր այսօրվա՝ նոյեմբերի 21-ի նիստում հաստատեց ԼՂ-ից բռնի տեղահանված առանձին խմբերի անձանց կեցության և այլ ծախսերը հոգալու համար սոցիալական աջակցության միջոցառումը և տրամադրման կարգը:

Ներկայացնելով նախագիծը, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը նշեց. «Հաշվի առնելով բռնի տեղահանումից ի վեր ԼՂ-ից տեղահանվածների տնտեսական ինտեգրման դրամական միտումները և բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրի մեկնարկը՝ առաջարկում ենք 2025 թվականի հունվարից դեկտեմբեր ամիսների համար հաստատել նորացված աջակցության ծրագիր, որով տարվա ընթացքում աստիճանաբար կնվազեցնենք ընդհանրական բնույթի աջակցությունը, բայց կբարձրացնենք աջակցության հասցեականությունը՝ շեշտելով հատուկ առանձին թիրախ խմբերին»: Նա հիշեցրեց, որ նախկինում գործում էր «40+10 հազար» աջակցության ծրագիրը, որը պետք է գործեր մինչև 2024 թվականի դեկտեմբերը:

«Այսպիսով, 2025 թվականի հունվար-մարտ ամիսներին տրամադրվող սոցիալական աջակցության ամսական չափը կկազմի 50 հազար դրամ: Այս ամիսների ընթացքում՝ մինչև մարտ, ըստ էության, շահառուների շրջանակը կլինի գրեթե նույնը, ինչ եղել է 2024-ին, այստեղ շատ փոփոխություն չի լինի, սակայն 2025 թվականի ապրիլ-հունիս ամիսը ներառյալ:

Մենք առաջարկում ենք սոցիալական աջակցության չափը սահմանել 40 հազար դրամ՝ միաժամանակ հասցեագրել բռնի տեղահանված առանձին խմբերից հետևյալ անձանց. մինչև 18 տարեկան երեխաներին կամ պարտադիր կրթություն ստացող 18 տարին լրացած անձանց, 63 և ավելի տարիք ունեցող անձանց կամ կերակրողին կորցրածներին, ինչպես նաև առաջին կամ երկրորդ խմբերի հաշմանդամություն ունեցող անձանց:

Իսկ 2025 թվականի հուլիս-դեկտեմբեր ամիսը ներառյալ աջակցությունը կշարունակենք նույն խմբերի համար, սակայն 30 հազար դրամի չափով»,- ասաց նախարարը:

Ըստ Նարեկ Մկրտչյանի՝ որոշումը պայմանավորված է մի քանի պատճառով. նախ՝ 2024-ի հունիսից արդեն իսկ մեկնարկել է բնակարանային պետական աջակցության ծրագիրը, որը շահառուների առանձին խմբերի համար հնարավորություն է տալիս պետության աջակցությամբ գնել կամ կառուցել սեփական բնակելի տարածք, իսկ մյուս մասը կարող է շահառու դառնալ եկող տարվա սկզբից:

«Հաջորդ պատճառն այն է, որ ունենք դրական միտում՝ ներառվելու մասով, որովհետև երբ հետևում ենք, որ բավականին մեծ թվով՝ շուրջ 25 հազար և ավելի տեղահանվածներ անցել են աշխատանքի կամ ձեռնարկատիրական գործունեությամբ են զբաղվում, որոնք 18-60 տարեկան անձանց շրջանում բավականին մեծ թիվ են կազմում, կարծում ենք, որ պետական աջակցությունը պետք է աստիճանաբար հասցեագրվի առավել թիրախային և երկարաժամկետ լուծումների նպատակով, հատկապես՝ բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրին:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքեց՝ աշխատունակ մարդուն քայլ-քայլ պետք է հրաժարվել ընդհանրապես աջակցություն տրամադրելուց՝ հիշեցնելով իր այն դիտարկումը, թե աղքատությունը պետք է հաղթահարել միայն աշխատանքով:

«Բայց մյուս կողմից էլ` սահմանափակումներ ունեցող մարդկանց պարագայում պետք է օգնենք, որպեսզի նրանք աշխատանքային հմտություններ ձեռք բերեն, որովհետև, կներե՛ք, բայց ժամանակակից աշխարհում նաև սայլակին գամված մարդը կարող է աշխատել և բավականին լավ վաստակել»,- ասաց նա:

Այս որոշման ընդունման դեպքում ՀՀ պետական բյուջեի 2025 թվականի ծախսերը կկազմեն շուրջ 30,5 մլրդ դրամ, այդ թվում՝

Հունվար – մարտ ամիսների համար՝ շուրջ 14,5 մլրդ դրամ,

Ապրիլ-հունիս ամիսների համար՝ շուրջ 6,4 մլրդ դրամ,

Հուլիս – դեկտեմբեր ամիսների համար՝ շուրջ 9,6 մլրդ դրամ։

 

 

news.am

Դատարանը կարճել է Գևորգ Սարոյանին Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում վերականգնելու գործի վարույթը

23.10.2026 11:51

ԹՐԻՓՓ համաձայնագիրը վավերացնելու մասին նախագիծը հոկտեմբերի 27-ին կներկայացվի ԱԺ լիագումար նիստում

23.10.2026 10:57

Պահա՛նջ՝ չեղարկե՛լ «Թրամփի ուղին»․ Սյունիքը երբե՛ք սակարկման ենթակա չէ՛

23.10.2026 10:46

Վլադիմիր Պուտինը հայտարարությամբ է հանդես եկել

23.10.2026 10:29

Ասատրյանին և Թախմազյանին կարգալույծ հռչակելու հարցը համարվել է եկեղեցու ներքին գործը և կարճվել վարույթները

23.10.2026 10:19

ԲՌՆԱԿՈԹ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՕՐԸ՝ ՏՈՆԱԿԱՆ ՄԹՆՈԼՈՐՏՈՒՄ

22.10.2026 16:53

Սիսիանում 15 և 16-ամյա դեռահասները խաղալիք ատրճանակով կրակել են 9-ամյա երեխայի վրա, ապա սպառնացել

22.10.2026 15:30

«Կփորձենք Սահմանադրության հարցում համոզել ընդդիմությանը, եթե չստացվեց, կգնանք ուրիշ սցենարներով, այդ թվում՝ կարող ենք նաեւ արտահերթ ընտրություններ անել»․ Փաշինյան

22.10.2026 15:20

Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների՝ սահմանը հատած ադրբեջանցին վերադարձվել է, ՀՀ ԱԱԾ-ն ո՛չ հերքում է, ո՛չ հաստատում

22.10.2026 15:06

«Կարծում եմ՝ 2027-2028 թվականներին խաղաղության համաձայնագիրը պետք է ստորագրվի»․ Փաշինյան

22.10.2026 15:02

ԹՐԻՓՓ-ի իրականացումը մտնում է գործնական փուլ. Նիկոլ Փաշինյան

22.10.2026 12:32

Փաշինյանը ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունները որպես մարտահրավեր է որակել

22.10.2026 12:28