Այստեղ մի խրոխտ անցյալ է հանգչում, եւ մի փառավոր գալիք է հառնում

31.10.2014 17:30
3444

Կապանում հոկտեմբերի 19-ին նշված քաղաքի օրվա միջոցառումները (օրն այս տարի անցկացվեց «Կապան՝ չքնաղ իմ օրրան» կարգախոսով) մեկնարկեցին մարզկենտրոնի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցուց` Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ Տեր Մակար վարդապետ Հակոբյանի օրհնության արարողությամբ:

Օրվա հոգեւոր սկիզբն իր շարունակությունը գտավ Բաղաբուրջի հուշահամալիրում, որտեղ քաղաքի տոնի մասնակիցները, Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի եւ Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանի գլխավորությամբ ծաղիկներ ու ծաղկեպսակներ դնելով՝ հարգեցին Մեծ հայրենականում, Արցախյան ազատամարտում, 88-ի երկրաշարժից զոհվածների, անհայտ կորած զինվորների հիշատակը: Ծաղկեդրման արարողություն կատարվեց նաեւ Գարեգին Նժդեհի հուշահամալիրում, որտեղից տոնի մասնակիցները, քաղաքի հյուրերը շարժվեցին դեպի Կապանի Շմավոն Մովսիսյանի անվան թանգարան: Այստեղ «Հին ու Նոր Կապան» ցուցադրությամբ լուսանկարների, տարբեր իրեղեն արժեքների ու փաստաթղթերի միջոցով ներկայացված էին Կապանի պատմության տարբեր ժամանակահատվածները, նրա հանրահայտ բնակիչները, հանքարդյունաբերության պատմությունը, խորհրդային ու անկախ Հայաստանում քաղաքի կյանքի արժանահիշատակ դրվագները, Արցախյան ազատամարտն ու դրա կապանցի հերոսները:
Մարզկենտրոնի Վազգեն Սարգսյանի անվան մանկական զբոսայգում կազմակերպվել էր գեղարվեստի, արվեստի, մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնի, արվեստի պետական քոլեջի սաների նկարների ցուցահանդեսը: Մանուկները նաեւ տեղում ստեղծագործում էին նկարակալների առջեւ:

Առանձին տաղավարով իր ձեռքի աշխատանքների ակումբի կավագործության ու կարպետագործության աշխատանքներն էր ցուցադրում «Կապանի կանանց ռեսուրս կենտրոն» ՀԿ-ն, որի ազգային երանգներով՝ նաեւ Կապանը խորհրդանշող ձեռքի աշխատանքները հետաքրքրեցին տոնակատարության մասնակիցներին: Ներկաները ծանոթացան տեղում նկարակալի առջեւ ստեղծագործող մանուկների գործերին եւս:

Զբոսայգու բացօթյա դահլիճում նաեւ մանկական համերգ էր կազմակերպվել:

Իսկ Կապանի Շահումյան փողոցում կազմակերպվել էին կրոսավազքի եւ հեծանվավազքի մրցումներ, որոնց կարող էին մասնակցել բոլոր ցանկացողները: Տարբեր տարիքի կապանցիներից կրոսավազքին մասնակցեց 110, հեծանվավազքին՝ 65 հոգի: Մրցանակային տեղեր զբաղեցնողները քաղաքապետարանից ստացան մեդալներ, հուշանվերներ, մարզահագուստ, պատվոգրեր ու վարժասարքեր, իսկ առաջին տեղում հայտնվածները՝ նաեւ հեծանիվ:

Օրվա միջոցառումներից էր նաեւ Կապանի երկրագիտական թանգարանում բացված՝ գեղանկարիչ Լորիկ Մինասյանի աշխատանքների ցուցահանդեսը:

Ի դեպ, Կապանի քաղաքապետին կից երիտասարդական խորհուրդը նվեր էր պատրաստել՝ Կապանի տոնը խորհրդանշող տորթ, որը շրջեց ու բաժանվեց քաղաքի տարբեր թաղամասերում:

Օրվա պաշտոնական ու հանդիսավոր ավարտը մշակույթի կենտրոնի մեծ դահլիճում էր: Նիստը շնորհավորանքի ու բարեմաղթանքի խոսքով բացեց Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը: Նա հակիրճ ամփոփեց վերջին տարում քաղաքում արված աշխատանքները. «Իրականացված ծրագրերի արդյունքում լուծվել են բազում խնդիրներ` մասնակիորեն նորոգվել ու գույքով ապահովվել են մեր մանկապարտեզները, մարզադպրոցներն ու երաժշտական դպրոցները, հիմնանորոգվել քաղաքի կենտրոնական փողոցների որոշ մայթեր, բարեկարգվել ու կանաչապատվել զբոսայգիներ, քաղաքապետարանում ներդրվել է քաղաքացիների սպասարկման ժամանակակից «Մեկ պատուհանի» սկզբունքը, կառուցվել թեքահարթակներ եւ այլն: Այսօր էլ ընթացքի մեջ են ծրագրեր, որոնց ավարտից հետո մեկ այլ տեսք ու շուք կստանա Կապանը: Ընթացքի մեջ են նաեւ քաղաքի համար կարեւորագույն խնդիրներից մեկի` խմելու ջրագծի նորացման աշխատանքները»: Քաղաքապետը նշեց նաեւ, որ չնայած անելիքները դեռ շատ են, քաղաքն աստիճանաբար բարեկարգվում է, կառուցապատվում եւ օր օրի ավելի գեղեցկանում ու կոչ արեց՝ սիրել, պահպանել, հոգատար լինել նրա հանդեպ:

Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը, ողջունելով եւ շնորհավորելով կապանցիներին, անդրադարձ կատարեց Կապանի պատմությանը, արժեւորեց քաղաքի դերն ըստ տարբեր ոլորտների՝ հանքարդյունաբերություն, մշակույթ, կրթություն, քաղաքաշինություն եւ այլն: Մարզպետը կարեւորեց Կապանի դերը հատկապես որպես Սյունյաց թագավորության աթոռանիստ, արդյունաբերական խոշոր կենտրոն: «Կապանն ունեցել է հարուստ մշակույթ, հարուստ արդյունաբերություն, բայց այս ամենի կողքին բոլոր ժամանակներում ամենաթանկն ու արժեքավորը մարդն է, եւ ես ուզում եմ գնահատել Կապանում ապրող մարդուն, ով արարում է եւ իր ստեղծածը փոխանցում սերունդներին», - իր ելույթը եզրափակեց Սուրեն Խաչատրյանը:

Նիստում ընթերցվեց նաեւ «Երկրապահ կամավորականների միության» վարչության նախագահ գեներալ Մանվել Գրիգորյանի շնորհավորական ուղերձը կապանցիներին, ելույթ ունեցան Աժ պատգամավոր Արմեն Կարապետյանը, ազատամարտիկ Սպարտակ Ստեփանյանը, քաղաքապետին կից երիտասարդական խորհրդի անդամ Հասմիկ Գրիգորյանը, 2014թ. «Տարվա լավագույն դաստիարակ» հանրապետական մրցույթում «Բնության կրտսեր բարեկամ դաստիարակելու համար» անվանակարգում հաղթող ճանաչված Կապանի N6 ՆՈՒՀ դաստիարակ Էմիլյա Քոչարյանը:

Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը «Կապան» ոսկե մեդալով հետմահու պարգեւատրեց քաղաքի հայտնի զավակներ Նիկոլայ Աղախանյանին, Ալեքսեյ Գասպարյանին, Գառնիկ Խաչատրյանին, Մարատ Նուրիջանյանին, Արմո Մկրտչյանին: Իսկ տարբեր ոլորտներում աչքի ընկած 18 կապանցի համայնքի ղեկավարից պատվոգիր ստացավ:

Հանդիսավոր նիստի եզրափակիչ ակորդը քաղաքապետարանին կից ժողգործիքների անսամբլի ելույթն էր, որում հատկապես ջերմ ընդունելության ու հիացմունքի արժանացավ փոքրիկ մեներգիչ Ռազմիկ Հարությունյանը՝ ժողովրդական, աշուղական երգերի իր կատարմամբ:
Քաղաքի տոնը Սյունիքի մարզկենտրոնում ավարտվեց շքեղ հրավառությամբ:

ԱՐՄԻՆԵ ԱՎԱԳՅԱՆ

Մայր Աթոռը խստորեն դատապարտում է ՀՀ Սահմանադրության և օրենքների բացահայտ խախտումներով իշխանությունների հերթական միջամտությունը Եկեղեցու ներքին գործերին

31.01.2026 21:11

Լրացուցիչ քննություն կկազմակերպվի անգլերենի 2-րդ և 4-րդ տարբերակները գրած այն դիմորդների համար, ում թեստը տպագրական խոտանով է եղել․ ԳԹԿ

31.01.2026 21:08

Սուրբ Էջմիածնի զավակ եմ և երբեք իմ ուխտը չեմ դրժելու, ի՞նչ է նշանակում ճամբար փոխել․ Սյունյաց թեմի առաջնորդ

31.01.2026 19:00

«Տաշիր-կար» ֆաբրիկան ներդրումային ծրագրերի շրջանակում շարունակաբար ընդլայնում է իր արտադրական հնարավորությունները

31.01.2026 17:33

Եպիսկոպոսներին մեղադրյալի կարգավիճակով ՔԿ են կանչել, որ Ավստրիայի ժողովը տապալեն. պաշտպան

31.01.2026 17:24

Եթե hարձակում տեղի ունենա, մենք կպատասխանենք ցնցող, արագ և շատ հզոր հակաhարվածով․ Իրանի ԱԳ նախարար

31.01.2026 14:39

Երիտասարդների օրհնության կարգ Գորիսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում

30.01.2026 22:52

5 տարվա ընթացքում 300,000 աշխատատեղ ստեղծելու մասին հարցերին կպատասխանի Նարեկ Կարապետյանը

30.01.2026 22:07

«Ազատությո՛ւն Աշոտ Մինասյանին, Վահագն Չախալյանին և բոլոր քաղբանտարկյալներին». Աբրահամյանը կալանավայրերում տեսակցել է քաղաքական հետապնդումների ենթարկվողներին

30.01.2026 20:03

Պաշտպանության նախարարի հրամանով ՀՀ ԶՈւ Հոգևոր առաջնորդությունը լուծարվել է․ Տեր Պսակ քահանա Մկրտչյան

30.01.2026 18:53

Վեհափառի եղբոր՝ Գևորգ Ներսիսյանի կալանքը ևս 2 ամսով երկարաձգվեց

30.01.2026 18:45

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իրանից մի խումբ քաղաքացիներ են մտել Հայաստան․ ԱԱԾ-ն ձերբակալել է․ ի՞նչ է կատարվել Մեղրիում

30.01.2026 15:58