Այցելեցինք Մեղրու տարածաշրջանի Եկտաստանց գյուղատեղի, որտեղ ծնվել է Դավիթ Բեկի մերձավոր զինակից Ստեփանոս Շահումյանը

06.10.2025 12:37
869

Եկտաստանից վանքի հիմքերն են միայն տեղում նշմարվում։ Իսկ այդ վանքը Մեղրու տարածաշրջանի մոտ հիսուն քրիստոնյա սրբավայրերից մեկն էր...

Վանք գյուղի մերձակայքում, բարձր լեռան լանջին, անտառի մեջ, Մեղրի քաղաքից 15 կմ հյուսիս գտնվող գյուղատեղին մեծ չափով վնասվել էր այսպես կոչված Տերտերասարի ոսկու հանքավայրի անփույթ շահագործման հետևանքով։

Ցավով ու մեծ ափսոսանքով էինք նկատում, որ ավերակ վանքի մերձակայքում գտնվող գերեզմանատան բազմաթիվ շիրմաքարեր ենթարկվել են գանձագողերի, իսկ ավելի ճիշտ՝ վանդալների գրոհին։

Հերթական անգամ հաճելիորեն զարմացրեց Նաիրա Հայրապետյանը՝ Արևիք գավառի պատմամշակութային վայրերի բացառիկ գիտակը, ով վիմական եղծված արձանագրություններից կամ տապանագրերից անվանումներ էր «պեղում», նաև որոշ խաչքարեր ուղղելու և ամրակայելու առաջարկ անում։

Մեր ստեղծագործական խմբին ընկերակցում էր նաև էկոպարեկների ծառայության «Զանգեզուր» տեղամասի գլխավոր էկոպարեկ Հարություն Մարտիրոսյանը, ով ծանոթ է տարածքի ամեն մի կածանին, գիտեր նաև՝ որտեղ և ինչ պատմամշակութային արժեքներ կան։

Իսկ խմբագրության ստեղծագործական խմբում էին Սամվել Ալեքսանյանը, Գայանե Բաղդասարյանը և Շուշաննա Հարությունյանը։

Եկտաստանցի մասին շատ կարելի է խոսել, բայց մեկ այլ առիթով։ Այսօր միայն ափսոսանքով փաստենք՝ գյուղի պատմական անունը՝ թուրք–ազերիների կողմից աղավաղված, մենք օրինական շրջանառության մեջ ենք դրել...

Մատենագիտության մեջ գյուղը (Դավիթ Բեկից հետո) հիշատակվել է նաև Քաշքյանդ անվամբ, որի առաջին բաղադրիչը նշանակում է ցածր, ներքև, իսկ երկրորդ բաղադրիչը՝ քյանդը, թուրքական գյուղ իմաստ ունի։ Մինչդեռ թուրք–ազերիները բառի առաջին բաղադրիչը նույնպես աղավաղել են՝ դարձնելով Քեշիշ, իսկ ամբողջական անվանումը՝ Քեշիշքյանդ։ Մենք էլ, իբրև օտարահունչ բառերից ազատվելու միտումով, արհեստածին այդ անվանումը թարգմանել ենք ու դարձել Տերտերասար, որն իրականում արհեստածին է ու կապ չունի Քաշքյանդի, առավել ևս՝ Եկտաստանց պատմական ու հայահունչ անվան հետ։

 

3 հոկտեմբերի 2025 թ․

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24