Ազատազրկված անձանց աշխատանքների ցուցահանդես-վաճառքի ողջ հասույթն ուղղվելու է «Զինվորի տուն»

16.10.2024 14:43
734

Քրեակատարողական համակարգի կազմավորման 105-ամյակի և Քրեակատարողական ծառայողի օրվան ընդառաջ՝ Ծառայության կողմից ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում կազմակեպվել էր աննախադեպ և բացառիկ միջոցառում. կազմակերպված ցուցահանդես-վաճառքին մասնակցելու և իրենց աշխատանքներն անձամբ ներկայացնելու համար քրեակատարողական հիմնարկ էին բերվել «Սևան», «Նուբարաշեն» և «Աբովյան» քրեակատարողական հիմնարկների ստեղծագործող ազատազրկված անձինք:  Այս մասին հայտնում են ՀՀ ՔԿՀ-ից։

Ցուցահանդեսին ներկա են եղել արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանը, Քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ Ամբակում Գրիգորյանը, Ծառայության պետի առաջին տեղակալ, արդարադատության գնդապետ Սահակ Գրիգորյանը, վարչակազմի ներկայացուցիչներ, Պրոբացիայի ծառայության պետ Արամ Նիկոյանը, Ազգային ժողովի պատգամավոր Դավիթ Դանիելյանը, «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արմեն Հովհաննիսյանը, ՄԻՊ, ՀԿ ներկայացուցիչներ, թանգարանների տնօրեններ և այլ հյուրեր։ Միջոցառմանը հրավիրված են եղել նաև մասնակից ազատազրկված անձանց հարազատները։

Ազատազրկված անձինք հյուրերին ներկայացրել են իրենց հեղինակած աշխատանքների խորհուրդը, ստեղծագործման ընթացքն ու բնույթը։ Ներկաները մեծ հետաքրքրությամբ դիտել են ցուցանմուշները, տպավորվել ազատազրկված անձանց՝ ճաղերից այն կողմ ոգեշնչման աղբյուրներ գտնելու կարողությունից։

Ցուցահանդեսից ստացված ողջ հասույթն ուղղվելու է «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնին։

168.am

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40