Բարդ է, բայց թերևս արժե, որ ԱՄՆ-ն չանտեսի Երևանի առաջարկը

18.06.2022 12:12
919

Հունիսի 18-ին ռեգիոնալ այցով Հայաստան է ժամանում ԱՄՆ պետքարտուղար Բլինքենի Եվրոպայի ու Եվրասիայի հարցերի օգնական Կարեն Դոնֆրիդը, որը հունիսի 15-ին ժամանել էր Բաքու և երկու օր հանդիպումներ ունեցել Ադրբեջանի քաղաքական ղեկավարության ու նաև հասարակական-քաղաքական սեկտորի հետ, հունիսի 17-ին այցելել է Թբիլիսի և հանդիպումներ ունեցել Վրաստանում, և այցը եզրափակում է Երևանում: Կարեն Դոնֆրիդի Բաքվում գտնվելու ժամանակ, նրա հետ հանդիպման հաջորդ օրը, Ադրբեջանի նախագահ Ալիևը ելույթ ունենալով Բաքվի ֆորումում հայտարարել էր, թե «մեսիջներ է ստացել, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը այլևս չի գործելու»: Ալիևը հայտարարել է, որ հակառակի մասին Երևանից հնչող հայտարարությունները զայրացնում են Բաքվին: Ալիևյան մոտեցումները հայտնի են և դրանց անդրադարձեր եղել են ու թերևս դարձյալ կլինեն, և նրա հայտարարությունից անմիջապես հետո առանձին հոդվածով դիտարկեցի նաև, թե ումի՞ց է ստացել Ալիևն այդ մեսիջը: Այն, որ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափը այժմ չի աշխատում, ակնառու է: Չափազանց հստակ է այն բարդ միջավայրը, որի հետևանքը նաև խմբի՝ հետպատերազմյան շրջանում աշխուժացման թվում է թե հաջող ընթացքի սառեցումը և այժմ գործնականում աշխատանքի դադարեցումը: Համանախագահները գործում են առանձին-առանձին, ինչից փորձում է օգտվել Բաքուն և առաջ մղել իր այն մոտեցումը, որ չկա արցախյան հարց և դրանով զբաղվելու միջազգային մանդատի կարիք:

Երևանը ձգտում է անել հակառակը և նպաստել Մինսկի խմբի համանախագահության «պահպանությանը», դրանով իսկ փորձելով պահպանել նաև արցախյան հակամարտության չկարգավորվածության միջազգային տրամադրությունն ու տոնայնությունը, ասելով, որ պատերազմը չի լուծել հարցը և այն ունի կարգավորման կարիք: Այդ իմաստով, համանախագահները առանձին-առանձին անում են հայտարարություններ, որոնք նաև հայկական մոտեցումների համար են ողջունելի, սակայն խնդիրը գործնականում այն է, որ նրանք այդ կերպ լուծում են թերևս բոլորովին այլ հարցեր, այլ ոչ թե զբաղվում են արցախյան հակամարտության կարգավորման գործընթացը վերականգնելու հարցով: Բուն ջանքը այսօր նկատելիորեն կենտրոնացել է հայ-ադրբեջանական այսպես ասած խաղաղության պայմանագրի գործընթացի ուղղությամբ, սակայն շատ կարևոր է, որպեսզի դա տեղի չունենա արցախյան հարցը և դրա կարգավորման համար սահմանված միջազգային մանդատը չեզոքացնելով կամ լուծարելով:

Մինսկի խումբը այն թելն է, որ Երևանը փորձում է պահել, քանի դեռ չկա որևէ այլ բան, որից հնարավոր է կապել արցախյան հարցը: Ընդ որում, Մինսկի խմբի թելը պահելուն զուգահեռ, Երևանի և Արցախի գերխնդիրը պետք է լինի նաև մտածել այդ հնարավոր «տեղափոխման» մասին, եթե այդուհանդերձ չհաջողվի որևէ կերպ վերակենդանացնել խումբը: Իսկ դա չափազանց բարդ է, որովհետև այստեղ հարցը Երևանը չէ, այլ ամերիկա-ռուսական հարաբերությունը, որն ըստ Կրեմլի խոսնակ Պեսկովի՝ այսօր զրոյական կետում է: Ըստ այդմ թվում է, որ Մինսկի խմբի համանախագահության աշխատանքի վերսկսման շանսն էլ գրեթե զրոյական է:

Երևանն այդուհանդերձ փորձում է՝ թե ՌԴ ուղղությամբ, որտեղ մի շարք օբյեկտիվ հանգամանքներց ելնելով թերևս կա այդ փորձին ընդառաջելու շահագրգռություն և այն արտահայտվեց նաև ապրիլի 19-ին Փաշշինյան-Պուտին մոսկովյան հանդիպմանը հաջորդած համատեղ հայտարարության տեքստում, և թե ամերիկյան ուղղությամբ: Ահա հարցը, թե ինչ արձագանք կամ հեռանկար կա ԱՄՆ-ից, բաց է և թերևս ԱՄՆ պետքարտուղարի օգնականի այցի ընթացքում Երևանը կձգտի որոշակիորեն բարձրացնել համանախագահության ձևւաչափի խնդիրն ու ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցչից լսել, թե ինչ մոտեցում ունի Վաշինգտոնն այդ հարցում, ինչ հեռանկար է պատկերացնում համանախագահության համար: Չի բացառվում անգամ, որ Երևանը կարող է ձգտել որոշակի հաղորդակցություն ապահովել այդ թեմայով Մոսկվայի և Վաշինգտոնի միջև:

Այդ առումով, թերևս շատ կարևոր է, որ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը նվազագույնը բավականին ուշադիր լսի Երևանից հնչող մտքերը, քանի որ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափը բացի արցախյան հարցում միջնորդական միջազգային փաստացի միակ մանդատը լինելուց, ըստ էության նաև եղել է Կովկասում իրադրության կառավարման մի ձևաչափ, որում աշխատանքային միջավայրի կայունությունը շատ կարևոր է Հայաստանի անվտանգության համար: Իսկ Հայաստանի անվտանգության միջավայրի կայունությունը շատ կարևոր է մի շարք առումներով, այդ թվում և ժողովրդավարության զարգացման, որի հարցում նախանձախնդիր և Հայաստանի գործընկեր լինելու մասին է հայտարարում Վաշինգտոնը:

Այդ իմաստով, Հայաստանի ժողովրդավարության բավականին փխրուն ընթացքը պահանջում է ռեգիոնալ բավականին կայուն միջավայր, մասնավորապես ռուս-ամերիկյան որոշակի համատեղ աշխատանքի առանցքով: Ինչ խոսք, չափազանց բարդ է պատկերացնել այդ հնարավորության վերականգնումը ներկայիս աշխարհակարգային դիմակայության անկանխատեսելի և անորոշ, գործնականում հիբրիդային համաշխարհային պատերազմի թեժ փուլում, սակայն հենց Հայաստանի ժողովրդավարական զարգացման գործընկերության տրամաբանությունից ելնելով, Վաշինգտոնին թերևս արժե տրամադրվել Երևանի հետ այդ հարցի քննարկմանը:

1in.am

Ինչպես հայրս ասել է՝ այս դատավարությունն ուղղված է Հայաստանի Հանրապետության դեմ. Դավիթ Իշխանյանի որդին` Եվրոպական խորհրդարանում

15.07.2026 00:27

Միացյալ Նահանգները հարվшծների նոր շարք է սկսել Իրանի դեմ․ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարություն

15.07.2026 00:18

Հարվшծներ են հասցվել Քուվեյթում գտնվող ԱՄՆ ռшզմական օբյեկտներին

14.07.2026 21:21

Քո կյանքը պայքար էր, ծառայություն և նվիրում հայրենիքին. Մանվել Գրիգորյանի դստեր շնորհավորանքը

14.07.2026 19:23

Բրյուսելում անցկացվում է «Ադրբեջանում հայ քաղաքական բանտարկյալները և ԵՄ ներգրավվածության հրամայականը» խորագրով համաժողով

14.07.2026 16:44

Ողբերգական դեպք. 13-ամյա աղջիկը մահացել է, չարաշահել է էներգետիկներ․ «Հրապարակ» Հասարակություն 14 Հուլիս, 2026 15:57

14.07.2026 16:00

Իրանում նոր պայթյուններ են լսվել. ԶԼՄ-ներ

14.07.2026 15:36

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել

14.07.2026 15:23

Լյուդվիգ Մկրտչյանը Բաքվի բանտում պայքարում է կյանքի համար. ահազանգում է փաստաբանը

14.07.2026 15:14

Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը տնային կալանքի տակ է իսրայելական հետախnւզության հետ ենթադրյալ կապերի պատճառով. New York Times

14.07.2026 13:01

Ալիևի բացահայտումը․ քառասունչորսօրյա պատերազմում ՏԱՍՍ-ը աշխատել է որպես Ադրբեջանի պետական գործակալություն

14.07.2026 12:58

Ռոբերտ Աբիսողոմոնյանը և ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են հոկտեմբերին ՀՀ-ում անցկացվելիք COP17-ին ընդառաջ իրականացվող աշխատանքները

14.07.2026 12:10