Ազգային ժողովի խմբակցությունները կառավարության հրապարակած ծրագիրը դեռ չեն քննարկել

07.02.2019 14:39
1078

ՀՀ Ազգային ժողովի երեք խմբակցությունները փետրվարի 6-ին կառավարության հրապարակած ծրագիրը դեռ չեն քննարկել: Այս մասին ասացին ԱԺ «Իմ քայլը», «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների պատգամավորները:

Ազգային ժողովում մեծամասնություն ունեցող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը նշեց, որ իրենք կառավարության ծրագիրը, հավանաբար, կքննարկեն փետրվարի 8-ին նախատեսված խմբակցության նիստում:

«Կառավարության ծրագիրը դեռ ինձ չի հասել: Դեռ չենք քննարկել խմբակցությունում, վաղը ժամը 14:00-ին խմբակցության նիստ ունենք, հավանական է, հենց այդ հարցն էլ դրված լինի քննարկման»,- ասաց Հովսեփյանը:

Ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը նույնպես չի ծանոթացել կառավարության ծրագրին: Մեզ հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

«Նախ ծրագիրը, որքան գիտեմ, Ազգային ժողով դեռևս չի եկել, որովհետև խմբագրական աշխատանքներ կան, իսկ խմբակցությունը դեռևս չի քննարկել այն: Իսկ որևէ բան ծրագրի մասով այս պահին ասել չեմ կարող, ես ինքս անձամբ չեմ նայել»,- նշեց Նաիրա Զոհրաբյանը:

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորներն էլ այս պահին գործադիրի հրապարակած ծրագիրն անհատապես կարդալու փուլում են: ԼՀԿ խմբակցության անդամ Սրբուհի Գրիգորյանը դեռ ամբողջ ծրագրին չի ծանոթացել, սակայն արդեն շատ հարցեր ունի:

«Կարդում եմ, և ապշած եմ ուղղակի: Այստեղ գրված է, որ ուզում ենք ինչ-որ բան լինի, բայց «ինչպես»-ի ու «ինչու»-ի պատասխաններն, այնուամենայնիվ, չեմ գտնում: Դեռ իմ ոլորտին չեմ հասել, երեկվանից կարդում եմ, շատ մանրամասն նշումներով առաջ եմ գնում: Սոցիալական և առողջապահության ոլորտի հետ կապված բազմաթիվ խնդիրներ կան, և չեմ պատկերացնում, թե այս ծրագրով ինչպես պետք է աշխատի կառավարությունը: Խմբակցությունում առայժմ չենք քննարկել, դեռ առանձին-առանձին ուսումնասիրում ենք, որպեսզի քննարկենք և ուրբաթ օրը վերջնական որոշենք, թե ինչ ենք անելու»,- ասաց Գրիգորյանը:

Փետրվարի 6-ին տեղի ունեցած նիստում ՀՀ կառավարությունը հաստատեց առաջիկա հինգտարվա իր գործունեության ծրագիրը: Այն կխմբագրվի ու կներկայացվի Ազգային ժողով:

Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագիրը ներառում է հետևյալ բաժինները.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության հիմնարար ուղենիշերը,
  2. Արտաքին և ներքին անվտանգության ապահովումը (պաշտպանության ոլորտիքաղաքականություն, ներքին անվտանգություն, արտաքին քաղաքականություն, սփյուռքիհետ կապեր),
  3. Պայքար կոռուպցիայի դեմ (հանրային ծառայության մեջ գտնվող անձանց գործունեության, գույքի և եկամուտների թափանցիկություն, հանրային կառավարում, տնտեսականգործունեության թափանցիկություն),
  4. Ազատ, արժանապատիվ և երջանիկ քաղաքացի (օրենքի առջև բոլորի հավասարություն, արդարադատություն և մարդու իրավունքների պաշտպանություն, աղքատությանհաղթահարում, սոցիալական պաշտպանություն և ժողովրդագրություն, առողջապահություն, կրթություն և գիտություն, մշակույթ, սպորտ, երիտասարդություն, շրջակա միջավայր),
  5. Մրցունակ, մասնակցային և ներառական տնտեսություն (տնտեսականքաղաքականությունը և քաղաքացու բարեկեցությունը, ստեղծարար ներուժի ընդլայնումը ևիրացումը, մրցունակ և մասնակցային տնտեսություն, գործարար միջավայր, ներքինշուկաների ազատություն, արդար մրցակցություն, արտահանումը՝ տնտեսական աճիհիմնական շարժիչ, ներդրումների աճը՝ մրցունակության և կայուն աճի նախապայման, զբոսաշրջություն, ՓՄՁ զարգացումը՝ ներառական տնտեսական աճի նախադրյալ, վերամշակող արդյունաբերություն, գյուղատնտեսություն),
  6. Տարածքային կառավարում, տեղական ինքնակառավարում և ենթակառուցվածքներ(տարածքային կառավարում և տեղական ինքնակառավարում, էներգետիկ բնագավառ, հանքարդյունաբերության ոլորտ, ջրային տնտեսություն, տրանսպորտ, պետական գույքիկառավարում, միգրացիա),
  7. Բարձր տեխնոլոգիաներ, թվայնացում և ռազմարդյունաբերություն (բարձրտեխնոլոգիաներ, կապ և թվայնացում),
  8. Պետական ֆինանսների կառավարում (հարկային համակարգ, պետական ծախսեր):

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 151-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝Ազգային ժողովը Կառավարության ծրագրին հավանություն է տալիս յոթնօրյա ժամկետում` պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

Նորայր Շողիկյան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40