ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՄԱՄԲ ՉԻ ԿԱՐՈՂ ԴԱԴԱՐԵՑՎԵԼ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱՎԱՐՈՒՄԸ

06.02.2020 12:47
1537

Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը գրել է․«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՄԱՄԲ ՉԻ ԿԱՐՈՂ ԴԱԴԱՐԵՑՎԵԼ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱՎԱՐՈՒՄԸ»:

Մի խումբ պատգամավորների կողմից ներկայացրած «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ» վերնագրով նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) համաձայն ՀՀ Սահմանադրության 2015 թվականի դեկտեմբերի 6-ի փոփոխությունների (այսուհետ՝ Սահմանադրություն) 213-րդ հոդվածը շարադրվում է նոր խմբագրությամբ, ըստ որի՝ մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահի և անդամների պաշտոնավարումը դադարում է:

Կարծում եմ, որ այս նախաձեռնությամբ Նիկոլ Փաշինյանին հերթական անգամ արջի ծառայություն է մատուցվում, ինչը փորձեմ հիմնավորել ստորև.

1. Նախագիծը բովանդակային առումով Սահմանադրության 7-րդ գլխի փոփոխություն է հանդիսանում, ինչը Սահմանադրության 202-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, կարող է կատարվել միայն ՀԱՆՐԱՔՎԵԻ միջոցով:

Սահմանադրության 7-րդ գլուխը (դատարանները և բարձրագույն դատական խորհուրդը) սահմանում է դատարանների, այդ թվում՝ Սահմանադրական դատարանի (ՍԴ) դատավորների կարգավիճակը, ՍԴ դատավորների թեկնածուներին ներկայացվող պահանջները, ՍԴ դատավորների ընտրության և նշանակման կարգը, ՍԴ դատավորների պաշտոնավարման ժամկետը և տարիքային ցենզը:

Նախագծով Սահմանադրության 7-րդ գլխից տարբերվող լուծում տալը, մասնավորապես ՍԴ դատավորների/անդամների և նախագահի պաշտոնավարումը դադարեցնելը, հակասության մեջ կմտնի նշված գլխի պահանջների հետ:

2. Սահմանադրության 213-րդ հոդվածն արդեն լուծել է իր առջև դրված խնդիրը:

Սահմանադրական նորմն ունի իր գործողության տարածքային և ժամանակային սահմանները, ինչպես նաև նորմի հասցեատերերի իր շրջանակը:

Անցումային փուլում Սահմանադրության 213-րդ հոդվածը սահմանել է Սահմանադրական դատարանի անդամների և նախագահի պաշտոնավարման շարունակականությունը, ինչի հիման վրա ՍԴ անդամներն այլևս համարվում են ՍԴ դատավորներ (այդ փաստն ընդունել է նաև Ազգային ժողովը «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին 11.12.2019թ. ՀՕ-312-Ն օրենքով/2-րդ հոդված) և այդ նորմի խմբագրումը չի կարող վերացնել դրանից առաջ ՍԴ անդամների ձեռք բերած կարգավիճակը:

Հակառակ մեկնաբանությունը և կիրառումը կառաջացնի նաև Սահմանադրության 4-րդ հոդվածի պահանջի կոպիտ խախտում առ այն, որ՝ պետական իշխանությունն իրականացվում է Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան՝ օրենսդիր, ԳՈՐԾԱԴԻՐ և ԴԱՏԱԿԱՆ իշխանությունների ԲԱԺԱՆՄԱՆ ՈՒ ՀԱՎԱՍԱՐԱԿՇՌՄԱՆ հիման վրա:

3. Սահմանադրության փոփոխության նախագիծը պետք է նախապես ներկայացվեր Սահմանադրական դատարանին

Սահմանադրության 168-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը Սահմանադրական դատարանի մասին օրենքով սահմանված կարգով՝ մինչև Սահմանադրության փոփոխությունների նախագծի, ինչպես նաև հանրաքվեի դրվող իրավական ակտերի նախագծերի ընդունումը որոշում է դրանց համապատասխանությունը Սահմանադրությանը:

Սահմանադրության 169-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Սահմանադրության 168-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված դեպքերում Սահմանադրական դատարան դիմում է Ազգային ժողովը` Սահմանադրության փոփոխությանը, վերպետական միջազգային կազմակերպություններին անդամակցությանը կամ տարածքի փոփոխությանը վերաբերող հարցերով:

«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի փոփոխություններով (ԱԺ-ն փորձում է նաև նշված օրենքը փոփոխել) այս արգելքը հնարավոր չէ հաղթահարել, քանի որ՝
- Սահմանադրության 168-րդ հոդվածի 2-րդ կետը սահմանադրական օրենքի տիրույթում միայն ընթացակարգը սահմանելու հնարավորություն է տալիս, ինքնին թույլ չտալով վերացնել Սահմանադրության փոփոխությունների նախագծի համապատասխանությունը Սահմանադրությանը որոշելու ՍԴ լիազորությունը և այն որոշելու ժամանակահատվածը, ինչը բնորոշված է «մինչև» բառով.

- Սահմանադրության 169-րդ հոդվածի 2-րդ մասով Ազգային ժողովին չի տրվում հայեցողական լիազորություն 168-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն ՍԴ դիմելու հարցում (նշված է «դիմում է» և ոչ թե՝ «կարող է դիմել»):

Հ.Գ. Ցավում եմ, որ Նիկոլ Փաշինյանի պատգամավորական-իրավաբանական թիմը հերթական անգամ իրավական արկածախնդրության ճանապարհով մեր երկրի իրավական անվտանգության հիմքերը խարխլելու փորձ է անում»:

 

hraparak.am

Գևորգ Փարսյանը հերթական աշխատանքային շրջայցն է կատարել համայնքի շինհրապարակներում

03.08.2026 23:01

Նախարարների մեծ մասը վերանշանակվել են իրենց պաշտոններում

03.08.2026 17:58

Գարիկ Բոշյանը նշանակվել է Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատի կառավարիչ

03.08.2026 16:54

Կրասնոդարի երկրամասում ԱԹՍ-ի հարձակման հետևանքով երեք մարդ է զոհվել

03.08.2026 16:08

Թե ինչ է լինում հետո, երբ կիսագրագետ մի կին ձեռք է բերում ՀՀ օրենքներից վեր կանգնելու և անպատիժ գործելու կարգավիճակ

03.08.2026 15:43

Ռուբեն Ռուբինյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահ

03.08.2026 15:07

Արեգնազ Մանուկյանի դուստրը 14-ամյակը ու սեպտեմբերի 1-ին դպրոցը առանց մոր պիտի դիմավորի. Փաստաբան

03.08.2026 14:20

«Ուժեղ Հայաստան»-ը դեմ է քվեարկելու ԱԺ նախագահի պաշտոնում Ռուբեն Ռուբինյանի թեկնածությանը

03.08.2026 12:49

Մենք ներկայումս բանակցություններ չենք վարում ԱՄՆ-ի հետ. Էսմայիլ Բաղայի

03.08.2026 11:55

«Հայաստան» դաշինքի անունից ուզում եմ հայտարարել, որ մենք չենք մասնակցելու ԱԺ նախագահի ընտրության փակ քվեարկությանը. Գրիգորյան

03.08.2026 11:54

ՌԴ Բելգորոդի մարզում ուկրաինական ԱԹՍ-ի հարվածի հետևանքով երեխա է զոհվել

03.08.2026 11:11

Диалог с будущим: в Русском центре Капана состоялся разговор о современных технологиях

03.08.2026 11:06