Ազգային ժողովը հավանություն տվեց Փաշինյանի կառավարության ծրագրին

07.06.2018 20:33
1315

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովում հունիսի 7-ին հրավիրված արտահերթ նիստում պատգամավորները հավանության արժանացրին կառավարության ծրագիրը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, կառավարության ծրագրին կողմ քվեարկեց 62, դեմ՝ 39 պատգամավոր:

Նախքան արտահերթ նիստը՝ 2017 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո Ազգային ժողովում մեծամասնություն (58 պատգամավորական մանդատ) ունեցող Հայաստանի հանրապետական կուսակցության վեց պատգամավոր (Ֆելիքս Ցոլակյանը, Արթուր Գևորգյանը, Արտակ Սարգսյանը, Շիրակ Թորոսյանը, Արման Սահակյանը, Սամվել Ալեքսանյանը) հայտարարել էին ՀՀԿ ԱԺ խմբակցությունից դուրս գալու մասին: Այդպիսով, 105 պատգամավորական տեղ ունեցող Ազգային ժողովում ՀՀԿ-ն կորցրել է մեծամասնությունը: Այդուհանդերձ, ՀՀԿ-ն հայտարարել է, որ չի խոչընդոտելու կառավարության ծրագրի քվեարկությանը:

Ավելի քան մեկ ամիս շարունակվող ցույցերից հետո՝ Նիկոլ Փաշինյանը ՀՀ վարչապետ է ընտրվել մայիսի 8-ին: Մայիսի 12-ին ամբողջովին ձևավորվել էր նոր կառավարությունը, որը հունիսի 1-ին հաստատել էր իր ծրագիրն ու ներկայացրել ԱԺ: Այս ծրագիրը փորձագիտական շրջանակների կողմից անվանվում է անցումային և որպես առաջնահերթություն սահմանում է մեկ տարվա ընթացքում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը:  

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34