ԱԺ արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզչության 1 րոպեն ամենաթանկը գնահատել են «Շանթ» և «Արմենիա» հեռուստաընկերությունները

16.11.2018 14:17
1179

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է դեկտեմբերի 9-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրությունների 

նախընտրական քարոզչության համար տրամադրվող վճարովի եթերաժամի սակագները: Ամենաբարձր վճարը 1 րոպեի համար սահմանել են «Շանթ» և «Արմենիա» հեռուստաընկերությունները:

«Արմենիա»-ն 1 րոպե եթերաժամանակի համար սահմանել է 100 հազար դրամ (ներառյալ՝ ԱԱՀ-ն) սակագին, «Շանթ»-ը ևս յուրաքանչյուր 1 րոպեի համար 100 հազար դրամ սակագին է սահմանել յուրաքանչյուր օրվա ընթացքում 18:00-20:00-ն ժամանակահատվածում:

Այս երկու հեռուստաընկերություններից հետո մյուսների համեմատ հաջորդ բարձր սակագինը սահմանել է «Հ2»-ը: Հայկական երկրորդ հեռուստաալիքը շաբաթվա առաջին վեց օրերին ժամը 18:00-24:00-ն և կիրակի օրերին ժամը 10:00-24:00-ն ընկած ժամանակահատվածում յուրաքանչյուր 1 րոպեի համար սահմանել է 60 հազար (ներառյալ՝ ԱԱՀ-ն), իսկ հեռուստաընկերության եթերաժամային մյուս գոտում ցանկացած 1 րոպեի համար` 30 հազ. դրամ սակագին (ներառյալ՝ ԱԱՀ-ն):

«Առաջին ալիք» հեռուստածրագիրը (Հայաստանի հանրային հեռուստաընկերություն) այս ցուցակում չորրորդն է` նախընտրական քարոզչության համար տրամադրվող յուրաքանչյուր 1 րոպե եթերաժամանակի համար սահմանված 48 հազար դրամով (ներառյալ՝ ԱԱՀ-ն): Նրան փոքր տարբերությամբ հաջորդում է «Ա -Թիվի» հեռուստածրագիրը` 40 հազար դրամով (ներառյալ՝  ԱԱՀ-ն):

«Կենտրոն» ու «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությունները յուրաքանչյուր օրվա ընթացքում 18:00-24:00-ն ժամանակահատվածում յուրաքանչյուր 1 րոպեի համար սահմանել են համապատասխանաբար 24 հազար դրամ (ներառյալ՝  ԱԱՀ-ն) և 25 հազար դրամ (ներառյալ՝  ԱԱՀ-ն) սակագները:

Ցանկում ներկայացված մնացած հեռուստածրագրերն ու հեռուստաընկերությունները համեմատաբար և զգալիորեն զիջում են իրենց սահմանած սակագնի գումարային չափով:

Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունները կայանալու են 2018 թ.դեկտեմբերի 9-ին: Քարոզչության ժամանակահատվածը նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 7-ն է։Ընտրական օրենսգրքով սահմանվել է 12-օրյա ժամկետ: 

Տվյալները վերցված են ԿԸՀ պաշտոնական կայքից:

armenpress.am

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34