ԱԺ արտահերթ ընտրություններում ԱՊՀ դիտորդական առաքելությունը կունենա 72 ներկայացուցիչ

22.11.2018 19:04
1231

ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի արտահերթ ընտրություններում դիտորդական առաքելություն կիրականացնի ԱՊՀ երկրների 72 ներկայացուցիչ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին նոյեմբերի 22-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ արտահերթ ընտրություններում ԱՊՀ դիտորդական առաքելության շտաբի ղեկավար Եվգենի Սլոբոդան:

«Առաքելության նպատակը մեկն է՝ որպեսզի ընտրություններն անցնեն հանգիստ, օրենքներին համապատասխան, և մենք ամեն ինչով կնպաստենք ազատ ու ժողովրդավար ընտրությունների անցկացմանը: Ներգրավված է լինելու շուրջ 72 դիտորդ, անցած տարի նրանց թիվը 76-ն էր, ինչն ամբողջովին բավարարեց Հայաստանի Հանրապետության համար»,- ասաց Սլոբոդան:

Շտաբի ղեկավարի խոսքով` առաքելության կազմում լավ պատրաստված անդամներ են:

«Ներկայացուցիչների կազմում պատգամավորներ են, ընտրական հանձնաժողովների անդամներ: Այս պահի դրությամբ՝ իրենց մասնակցությունը հաստատել են Բելառուսը, Ռուսաստանը, Տաջիկստանը, Թուրքմենստանը, Ղրղզստանը, Ղազախստանը, նյութեր ենք սպասում Ուզբեկստանից, Մոլդովայի Հանրապետությունից նույնպես ներկայացուցիչներ կլինեն»,- նշեց Եվգենի Սլոբոդան:

 

 

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40