ԱԺ արտահերթ ընտրություններում «Իմ քայլը» կստանա ձայների 68.3%-ը, ԲՀԿ-ն՝ 6.7%. GALLUP

23.11.2018 18:15
1237

«GALLUP International association»-ի իրականացրած հարցումների համաձայն` ԱԺ արտահերթ ընտրություններում ընտրողների 68.3%-ի ձայներով հաղթելու է «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքը: Այս մասին նոյեմբերի 23-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում ասաց «GALLUP International association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը:

Հետազոտությունն իրականացվել է դեմ առ դեմ հարցումների մեթոդով: Հարցումների քանակը` 1111, հետազոտության ընտրանքային սխալը 3%: Հետազոտության իրականացման ժամանակահատվածը նոյեմբերի 17-21: Իրականացման վայրը` Հայաստանի Հանրապետություն:

Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունները կայանալու են 2018թ-ի դեկտեմբերի 9-ին: Քարոզչության ժամանակահատվածը նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 7-ն է։ Ընտրական օրենսգրքով սահմանվել է 12-օրյա ժամկետ:

«Հարցումների մասնակիցներին խնդրել ենք պատասխանել հարցին, թե դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին համամասնական ընտրակարգով ո՞ր կուսակցությանը կամ կուսակցությունների դաշինքին են պատրաստվում տալ իրենց ձայնը: 68.3%-ը նշել է, որ «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքին, 6.7%-ը` «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը, Հայաստանի հանրապետական կուսակցությանը` 1.5%-ը, «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը` 1.2%-ը, իսկ «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցությանը` 1 %-ը: Մնացած կուսակցություններն ու դաշինքները 1%-ից քիչ ձայներ են ստացել: Հարցվածների 12.7%-ը հրաժարվել է պատասխանել, իսկ 6.7%-ը դժվարացել է պատասխանել հարցին»,- նշեց Նավասարդյանը:

«Ամենաբարձր դրական վերաբերմունքն ունի «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքը`հարցվածների 52.7%-ը լիովին դրական է վերաբերում, ավելի շուտ դրական է վերաբերում 32.9%-ը: Հաջորդ դրական վերաբերմունք ունեցող կուսակցությունը «Բարգավաճ Հայաստանն» է` 17.6%-ը` լիովին դրական, իսկ 49.1%-ը` ավելի շուտ դրական: «Հայաստանի Հանրապետական» կուսակցությունը ամենաբարձր հակառեյթինգն ունի. կուսակցությանը լիովին դրական է վերաբերվում 2.9%-ը, 16.5%-ը` ավելի շուտ բացասական, իսկ 66.3%-ը` ընդհանրապես բացասական»,- ասաց Նավասարդյանը:

Հարցման համաձայն` ՀՀԿ-ն նաև ամենաընդդիմադիր քաղաքական ուժն է:

Քաղաքացիների 70.9%-ը նշել է, որ միանշանակ մասնակցելու է արտահերթ խորհրդարանական ընտրություններին:

«70.9%-ը ասել է, որ միանշանակ մասնակցելու է: Ավելի շուտ մասնակցելու է 15.5%-ը, ավելի շուտ չի մասնակցելու 2.9%-ը, հաստատ չի մասնակցելու 8.9%-ը: Մեր փորձից ասեմ, որ պետք է հաշվի առնել այն մարդկանց ցուցանիշը, ովքեր ասում են, որ միանշանակ մասնակցելու են»,- ասաց Արամ Նավասարդյանը:

Հարցման երկրորդ փուլը «GALLUP International association»-ը պատրաստվում է անցկացնել նախընտրական քարոզչության ընթացքում` դեկտեմբերի 1-ից 4-ը:

armtimes.com

 

 

 

Ավարտվեց ՀՀ դպրոցականների շախմատի 20-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլը

14.09.2026 12:16

Ծավ բնակավայրի ջրի նմուշներում սնդիկի պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը

14.09.2026 11:56

Ինչո՞ւ Բաքուն այլևս չի «խնայում» Փաշինյանին. Սուրեն Սուրենյանց

14.09.2026 11:17

Հնագետ Համլետ Պետրոսյանը Հաջիևին մեղադրել է Գանձասարի պատմությունն աղավաղելու մեջ

14.09.2026 10:55

Արցախ Միությունը դատապարտում է Ադրբեջանի կողմից կազմակերպված դիվանագիտական շոու-այցը՝ որպես Արցախի հայկական ինքնության հերքման քարոզչական գործիք

14.09.2026 10:44

Խաչն ունեցեք ձեր սրտերում, մտքերում, հոգիներում. Միքայել սրբազանի քարոզը` Խաչվերացի տոնին

13.09.2026 16:11

4 տարի առաջ այս օրը Ադրբեջանն ագրեuիա իրականացրեց ՀՀ դեմ, թեև ՀՀ իշխանությունը շարունակում է շրջանցել այս հարձակումը. Աբրահամյան

13.09.2026 12:06

Կապանում իշխանության վիճակը լավ չի

12.09.2026 21:11

Անկախության 35-ամյակի առթիվ Հայաստանի չորս մարզերում և Երևանում կանցկացվեն խոշոր համերգներ

12.09.2026 17:26

Բաքվում պահվող հայ ռազմագերիների իրավունքների ոտնահրումը անսահման է․ Լիլիթ Գալստյանը դիմել է ՄԻՊ Անահիտ Մանասյանին

12.09.2026 17:23

Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է․ այս հանրային պառակտnւմը, թշնшմանքը վնաuում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան

12.09.2026 11:15

Միացյալ Նահանգները չի կարող uպառնալիքների ու ճնշnւմների միջոցով ստիպել իրանցի ժողովրդին հանձնվել․ Փեզեշքիան

11.09.2026 22:24