Հերոսների հետմահու պարգեւատրություն

09.04.2021 11:51
6938

Այսօր՝ ապրիլի 9-ին, Կապանի մշակույթի կենտրոնի փոքր դահլիճում տեղի ունեցավ Արցախյան 44-օրյա պատերազմում անմահացած հերոսների՝ հետմահու պարգեւատրման արարողություն։

Նախ՝ ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին նահատակների հիշատակը։

Ելույթ ունեցավ ՀՀ ՊՆ զորակոչային եւ զորահավաքային համալրման ծառայության Սյունիքի մարզի տարածքային ստորաբաժանման ղեկավար, փոխգնդապետ Վահե Սերգեյի Աղալարյանը, ով իր խոնարհումը բերեց  զոհված հերոսների ծնողներին, կանանց, զավակներին ու հարազատներին եւ շնորհակալություն հայտնեց նրանց։

 Վ. Աղալարյանը շեշտեց, որ հայրենասիրության վառ կերպարների, լույս-հիշատակ դարձած մեր հերոսներից յուրաքանչյուրի սխրանքն անմար է ու անմահ։

Հայրենիքի պաշտպանության գործում ներդրած ավանդի, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած խիզախության եւ անմնացորդ նվիրումի համար ՀՀ եւ ԱՀ նախագահների հրամանագրերով  հետմահու պարգեւատրված զինծառայողների ու կամավորականների մեդալները փոխգնդապետ Վահե Աղալարյանը հանձնեց նրանց հարազատներին։

«Մարտական ծառայության» մեդալով հետմահու պարգեւատրվեցին.

Էդուարդ Վարդանի Շահնազարյանը,

Գառնիկ Էդգարի Խլղաթյանը,

Կարեն Գեդեոնի Գրիգորյանը,

Արեն Հովիկի Արզումանյանը,

Հովհաննես Սմբատի Հովհաննիսյանը,

Արեգ Աշոտի Հակոբյանը,

Գարիկ Լեւոնի Մարգարյանը,

Արտեմ Վլադիմիրի Անտոնյանը,

Հարություն Սամվելի Վարդանյանը,

Արտեմ Հենրիկի Պողոսյանը,

Գարիկ Սերյոժայի Ներսիսյանը,

Հայկ Գագիկի Գրիգորյանը,

Մանուկ Արթուրի Պողոսյանը,

Արման Մայիսիկի Օհանյանը,

Էդվարդ Գառնիկի Դանիելյանը,

Արշակ Հրաչիկի Փարամազյանը,

Բորիս Վարուժանի Ավանեսյանը,

Դավիթ Երվանդի Ղուկասյանը,

Մհեր Զարմոյի Աղաբեկյանը,

Արսեն Լեւի Մանասյանը,

Արամայիս Գագիկի Ծատրյանը,

Խաչատուր Գուրգենի Խաչատրյանը:

Դավիթ Յուրիկի Հարությունյանը հետմահու պարգեւատրվեց «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով։

Արարողության ընթացքում դահլիճը լուռ էր ու տխուր... Լռության միակ խաթարողը երբեմն այս կամ այն կողմից լսվող հեկեկոցն էր։

 

Տիգրանուհի Բադալյան

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24

Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածում շինաշխատանքների կեսից ավելին կատարված է. Խուդաթյան

23.10.2026 15:19

Ավելի քան 260 բեռնատար սպասում է «Վերին Լարս» անցակետով անցնելուն

23.10.2026 15:12