Էրիկ Գրիգորյան․ նահատակվեց Արցախը պաշտպանելիս

21.05.2021 12:02
6192

Գրիգորյան Էրիկ Սերգեյի․ ծնվել է 1983 թ․ օգոստոսի 26-ին Կապան քաղաքում։ Սովորել է Կապանի թիվ 7 միջնակարգ դպրոցում։ 1998-2001 թթ․ ուսումը շարունակել է Կապանի թիվ 62 մասնագիտական տեխնիկական ուսումնարանում՝ հացագործ, խմորագործ մասնագիտությամբ։ 2001-2003 թթ․ ծառայել է հայոց բանակում՝ Արցախում, ծառայության ընթացքում արժանացել է պատվոգրերի եւ գովասանագրերի՝ օրինակելի եւ կարգապահ ծառայության համար։ Զորացրվելուց հետո աշխատել է տարբեր բնագավառներում։ Վերջին աշխատավայրը Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատն էր։

Ամուսնացած էր, ունի 3 երեխա։

Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը պատերազմ սկսեց․ սեպտեմբերի 30-ին Էրիկը Ջրականի/Ջաբրայիլ/ դիրքերում էր։ Էրիկի մասին մեզ ընկերն է պատմում, ամիսներ անց էլ նրա ձայնը խզվում է ընկերոջ կորստի ցավից․ «Նրան բնութագրելու համար պիտի ասեմ, որ շատ-շատ նվիրված էր ընկերներին, պատերազմի ժամանակ էլ անհանգստանում էր բոլորիս համար, ինքը վտանգի մեջ էր, բայց մեր որպիսությունն էր հարցնում, օգնող, հասնող բնավորություն ուներ, չէր թողնի ինչ-որ հարցում նեղվես, մեզ համար ծանր է նրա կորուստը, բայց ավելի ծանր է իր երեխաների համար, ոչինչ չի մխիթարի նրանց․․․»։

Էրիկը Արցախից մի քանի ժամով տուն էր վերադարձել, կինը պատմում է, որ շատ է համոզել, որ ամուսինը չվերադառնա Արցախ, խնդրել էր՝ հաշվի առնի, որ երեխաները փոքր են, որ ինքը կդժվարանա իրենց մեկ եւ երկու տարեկան երեխաներին պատերազմական իրավիճակում մենակ խնամել, բայց ամուսինը հակադարձել էր․ «Այնտեղ ավելի դժվար է, այնտեղ ամեն րոպե վիրավորվում են ընկերներս, նրանց մենակ թողնել չի կարելի․․․»։ Մի քանի ժամ հանգստանալուց հետո Էրիկը կրկին մեկնել էր Արցախ։ Կինն անհանգստացել էր, աղոթել, անհաշիվ անգամ Աստծուց պաշտպանություն խնդրել ամուսնու կյանքի համար, սպասել, հուսացել․․․

Հոկտեմբերի 10-ին Ջրականում զոհվում է Էրիկը՝ որբանում է 3 հայ մանուկ, փլվում է հայկական մի օջախ եւս։

Տիգրանուհի Բադալյան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40