ԱԺ խորհուրդը հաստատել է միջազգային խորհրդարանական կազմակերպություններում ԱԺ պատվիրակությունների կազմերը

07.02.2019 11:31
1046

ՀՀ Ազգային ժողովի խորհուրդն արտահերթ նիստում հաստատել է միջազգային խորհրդարանական կազմակերպություններում ՀՀ ԱԺ յոթերորդ գումարման պատվիրակությունների կազմերը:

Այս մասին նշված է ՀՀ ԱԺ պաշտոնական կայքում:

«Խորհուրդը քննարկել եւ 17 կողմ ու 1 դեմ ձայների հարաբերակցությամբ հաստատել է միջազգային խորհրդարանական կազմակերպություններում ՀՀ ԱԺ յոթերորդ գումարման պատվիրակությունների կազմերը:

Այսպիսով, Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետություններիմիջխորհրդարանական վեհաժողովում (ԱՊՀՀՀ ԱԺ պատվիրակությունը կղեկավարի ՀՀԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը («Իմ քայլը» խմբակցություն), կանդամակցեն Լենա Նազարյանը, Ռուբեն Ռուբինյանը, Վլադիմիր Վարդանյանը, Վարազդատ Կարապետյանը, Նարեկ Զեյնալյանը, Արմեն Փամբուկչյանը, Տիգրան Ուլիխանյանը, Անուշ Բեղլոյանը, Գոռ Գեւորգյանը եւ Նարեկ Մկրտչյանը («Իմ քայլը» խմբակցություն), Վարդեւան Գրիգորյանը, Արթուր Գրիգորյանը, Սերգեյ Բագրատյանը (ԲՀԿ խմբակցություն), Արկադի Խաչատրյանը եւ Էդվարդ Անդրեասյանը (ԼՀԿ խմբակցություն):

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը կղեկավարի նաև Հավաքական անվտանգությանպայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովում (ՀԱՊԿ ԽՎՀՀխորհրդարանական պատվիրակությունըԿանդամակցեն «Իմ քայլը» խմբակցությունից Ալեն Սիմոնյանը, Հակոբ Սիմիդյանը, Անդրանիկ Քոչարյանը, Քրիստինե Պողոսյանը, Ալեքսեյ Սանդիկովը, Ալեքսանդր Ավետիսյանը, Շիրակ Թորոսյանը, Հովիկ Աղազարյանը, Տիգրան Կարապետյանը, Սասուն Միքայելյանը, ԲՀԿ խմբակցությունից՝ Արման Աբովյանը, Դավիթ Մանուկյանն ու Տիգրան Ուրիխանյանը, ԼՀԿ խմբակցությունից՝ Հարություն Բաբայանը եւ Ռուբիկ Ստեփանյանը:

Միջխորհրդարանական միությունում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավարն ԱրարատՄիրզոյանն է, անդամակցում են «Իմ քայլը» խմբակցությունից Լիլիթ Մակունցը, Հովհաննես Հովհաննիսյանը, Արման Բոշյանը, Աննա Կարապետյանը, ԲՀԿ-ից՝ Միքայել Մելքումյանը, Շաքե Իսայանը, իսկ ԼՀԿ-ից՝ Սրբուհի Գրիգորյանը:

Հայաստան-Եվրամիություն խորհրդարանական համագործակցության հանձնաժողովըկղեկավարի «Իմ քայլը» խմբակցությունից Արման Եղոյանը, կանդամակցեն Ռուբեն Ռուբինյանը, Վիկտոր Ենգիբարյանը, Հռիփսիմե Գրիգորյանը, Սիսակ Գաբրիելյանը, Մերի Գալստյանը, Սարգիս Խանդանյանը, ԲՀԿ-ից՝ Նաիրա Զոհրաբյանը եւ Արման Աբովյանը, իսկ ԼՀԿ խմբակցությունից՝ Արման Բաբաջանյանը:

Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպությանխորհրդարանական վեհաժողովում (ԵԱՀԿ ԽՎհայկական պատվիրակության ղեկավարըկլինի «Իմ քայլը» խմբակցության անդամ Հայկ Կոնջորյանը, մշտական անդամ՝ Լենա Նազարյանը, փոխարինող անդամներ՝ Մարիա Կարապետյանը եւ Համազասպ Դանիելյանը («Իմ քայլը»), ԲՀԿ խմբակցությունից կանդամակցի Տիգրան Ուրիխանյանը, ԼՀԿ-ից՝ Անի Սամսոնյանը:

Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովում մերերկրի խորհրդարանական պատվիրակությունը ղեկավարելու է Բաբկեն Թունյանը («Իմքայլը»), կանդամակցեն Անուշ Բեղլոյանը եւ Արտակ Մանուկյանը («Իմ քայլը» խմբակցություն), ԲՀԿ խմբակցությունից՝ Վահե Էնֆիաջյանը:

ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավարնԱնդրանիկ Քոչարյանն է, կանդամակցեն Վիկտոր Ենգիբարյանը «Իմ քայլը» խմբակցությունից եւ Գեւորգ Գորգիսյանը՝ ԼՀԿ-ից:

Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակությունըղեկավարելու է ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը («Իմ քայլը»), անդամակցելու են Հովհաննես Հովհաննիսյանն ու Արփինե Դավոյանը («Իմ քայլը» խմբակցություն), ԲՀԿ-ից՝ Իվետա Տոնոյանը եւ ԼՀԿ-ից՝ Գուրգեն Բաղդասարյանը:

Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակությունըկղեկավարի «Իմ քայլը» խմբակցությունից Հովհաննես Իգիթյանը, կանդամակցեն Սոնա Ղազարյանը, Մերի Գալստյանը, Արման Եղոյանը, Վաղարշակ Հակոբյանը, Արմեն Խաչատրյանը եւ Արուսյակ Ջուլհակյանը («Իմ քայլը»), ԲՀԿ խմբակցությունից՝ Նաիրա Զոհրաբյանը եւ Միքայել Մելքումյանը, իսկ ԼՀԿ խմբակցությունից՝ Արման Բաբաջանյանն ու Տարոն Սիմոնյանը»,- նշված է հաղորդագրությունում։ 

armenpress.am

Ավարտվեց ՀՀ դպրոցականների շախմատի 20-րդ օլիմպիադիայի եզրափակիչ փուլը

14.09.2026 12:16

Ծավ բնակավայրի ջրի նմուշներում սնդիկի պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը

14.09.2026 11:56

Ինչո՞ւ Բաքուն այլևս չի «խնայում» Փաշինյանին. Սուրեն Սուրենյանց

14.09.2026 11:17

Հնագետ Համլետ Պետրոսյանը Հաջիևին մեղադրել է Գանձասարի պատմությունն աղավաղելու մեջ

14.09.2026 10:55

Ինչո՞ւ է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը նման ցինիզմով խոսում Հայաստանի և նրա պատմության մասին. քաղաքագետ

14.09.2026 10:44

Խաչն ունեցեք ձեր սրտերում, մտքերում, հոգիներում. Միքայել սրբազանի քարոզը` Խաչվերացի տոնին

13.09.2026 16:11

4 տարի առաջ այս օրը Ադրբեջանն ագրեuիա իրականացրեց ՀՀ դեմ, թեև ՀՀ իշխանությունը շարունակում է շրջանցել այս հարձակումը. Աբրահամյան

13.09.2026 12:06

Կապանում իշխանության վիճակը լավ չի

12.09.2026 21:11

Անկախության 35-ամյակի առթիվ Հայաստանի չորս մարզերում և Երևանում կանցկացվեն խոշոր համերգներ

12.09.2026 17:26

Բաքվում պահվող հայ ռազմագերիների իրավունքների ոտնահրումը անսահման է․ Լիլիթ Գալստյանը դիմել է ՄԻՊ Անահիտ Մանասյանին

12.09.2026 17:23

Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է․ այս հանրային պառակտnւմը, թշնшմանքը վնաuում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան

12.09.2026 11:15

Միացյալ Նահանգները չի կարող uպառնալիքների ու ճնշnւմների միջոցով ստիպել իրանցի ժողովրդին հանձնվել․ Փեզեշքիան

11.09.2026 22:24