Ինչպե՞ս եւ ո՞ւմ ջանքերով է Սամվել Աֆանդյանի անունով կեղծ քվեաթերթիկը հայտնվել մրցույթում, ինչի արդյունքում էլ առաջին քվեարկությունը չեղյալ է համարվել

26.07.2019 18:00
1878

Սյունիքի մարզպետարանում անցկացվեց «Գորիսի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության գործադիր մարմնի տնօրենի  թափուր տեղի համար մրցույթ, որին հայտ էին ներկայացրել  բժշկական կենտրոնի տնօրենի պաշտոնակատար Դավիթ Մաշուրյանը, կենտրոնի բժիշկ-ռենտգենոլոգ Տիգրան Խաչատրյանը, կենտրոնի նախկին տնօրեն, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սլավիկ Ամիրյանը, ակնաբույժ Սպարտակ Ամիրյանը։

Մրցույթին դիտորդի կարգավիճակով մասնակցում էին Ազգային ժողովի առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը, Աժ պատգամավոր Արմեն Խաչատրյանը, ՀՀ առողջապահության նախարարության ներկայացուցիչ Արմեն Սաֆարյանը, Հայկական առողջապահական ազգային խորհրդի նախագահ Գեւորգ Գրիգորյանը։ Մրցույթն անցկացվեց երեք փուլով. նախ թեսթային, հետո` հարցազրույցի, իսկ վերջում տնօրենի թափուր տեղի հավակնորդները ներկայացրին Գորիսի բժշկական կենտրոնի զարգացման իրենց տեսլականը, որից հետո պատասխանեցին հանձնաժողովի անդամների հարցերին, հանդես եկան պարզաբանումներով եւ առաջարկություններով։Գաղտնի, փակ քվեարկությունից հետո երբ բացվեց քվեատուփը, եւ հաշվեցին քվեաթերթիկները, պարզվեց, որ մի թերթիկ անվավեր է. նրանում, չգիտես ինչու, ներառված էր բժշկական կենտրոնի նախկին տնօրեն Սամվել Աֆանդյանի անուն-ազգանունը։ Ի վերջո որոշվեց անցկացնել նոր քվեարկություն, որից հետո ձայները բաշխվեցին հետեւյալ կերպ. 

Դավիթ Մաշուրյան` 6 կողմ, 1 դեմ,

Տիգրան Խաչատրյան` 4 կողմ, 3 դեմ,

Սլավիկ Ամիրյան` 3 կողմ, 4 դեմ,

Սպարտակ Ամիրյան` 3 կողմ, 4 դեմ։

Մրցույթն անցած են համարվել Դավիթ Մաշուրյանը եւ Տիգրան Խաչատրյանը, ովքեր հանձնաժողովի անդամներից (7 հոգի) կեսից ավելին ձայն են ստացել։

Մրցույթի լիազոր մարմնի ղեկավարը եռօրյա ժամկետում երկուսից որեւէ մեկի հետ պիտի կնքի  աշխատանքային պայմանագիր` առավելագույնը հինգ տարի ժամկետով։ Պայմանագրով նախատեսված ժամկետը լրանալուց հետո կողմերի փոխադարձ համաձայնությամբ պայմանագիրը կարող է երկարաձգվել ոչ ավելի, քան երեք տարի ժամկետով։

Մրցույթի արդյունքները բողոքարկել է Սլավիկ Ամիրյանը, ով քվեարկության 1-ին փուլի արդյունքով հավաքել էր 4 կողմ ձայն, ինչը հնարավորություն էր տալիս անցնել մրցույթի հաջորդ փուլ։ Նման հիմքերով բողոքարկել է նաեւ մյուս հավակնորդը` Սպարտակ Ամիրյանը։

Ինչպես «Սյունյաց երկրին» հաղորդեցին հանձնաժողովից, բողոք ստանալուց հետո լիազոր մարմինը պարտավոր է մեկօրյա ժամկետում ստեղծել հանձնաժողով` լիազոր մարմնի եւ առողջապահության բնագավառի պետական լիազոր մարմնի հավասար թվով  ներկայացուցիչներից, անհրաժեշտության դեպքում բողոքի քննարկմանը կարող է հրավիրվել հանձնաժողովի անդամներից։

Հանձնաժողովը հնգօրյա ժամկետում բողոքի վերաբերյալ իր եզրակացությունը ներկայացնում է լիազոր մարմնին, իսկ եզրակացության կրկնօրինակը` հանրապետության առողջապահության նախարարության լիազոր մարմնին։

Հ.Գ.

Մեկ հարց, այնուամենայնիվ, շարունակում է մնալ անպատասխան. ինչպե՞ս եւ ո՞ւմ ջանքերով է քվեարկության ընթացքում հայտնվել Սամվել Աֆանդյանի անունով կեղծ  քվեաթերթիկը, ինչի պատճառով էլ չեղարկվել է քվեարկության առաջին փուլի արդյունքները։Սյունիքի մարզպետարանը չի՞ պատրաստվում արդյոք գոնե մեկ խնդրահարույց հարցով հրաժարվի ջայլամային կեցվածքից։ 

Մի ուրիշ հարց էլ` քանի՞ լումա արժեր ԱԺ պատգամավորների եւ առողջապահության նախարարության ներկայացուցչի մասնակցությունը, որ նրանց ներկայությամբ, նրանց աչքի առաջ Սյունիքի մարզպետարանում նման խաղեր են տալիս։

Վահրամ Օրբելյան

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08