Ֆրանսիան Ադրբեջանից գազ չի գնում․ մեր արժեքները և մեր սկզբունքները հնարավոր չէ գնել, ո՛չ գազով, ո՛չ նավթով․ Մակրոնը՝ Հայաստանին տեր կանգնելու հարցին ի պատասխան

13.10.2022 15:46
1007

Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը չորեքշաբթի օրը՝ հոկտեմբերի 12-ին,  France 2-ի «Իրադարձություն» հաղորդման ժամանակ պատասխանել է լրագրող Կարոլին Ռուի հարցերին, խոսել է Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայի մասին:
 
Ստորև զրույցի սղագրությունը․

Կարոլին Ռու-Պարոն Նախագահ, Սիլվեն Տեսոնը՝ գրող և ճանապարհորդ, որը վերջերս է վերադարձել  Հայաստանից, գրել է Ձեզ. «Հայաստանը մյուս երկրների նման երկիր չէ․ նրա ձայնը, տարածքը, մշակույթը, վիշտը, հողը նրան դարձնում են Եվրոպայի ֆորպոստը: Պարոն նախագահ, հայերը Ձեզ կանչում են։ Արդյոք Ֆրանսիան ռիսկի կդիմի՞ Հայաստանին տեր կանգնելու համար»:

Էմանուել Մակրոն- Նախ՝ Սիլվեն Տեսոնը ճիշտ է ասում, որ Հայաստանը մի երկիր է, որի հետ մենք յուրահատուկ կապ ունենք։ Որովհետև Հայաստանը միշտ պայքարել է այս տարածաշրջանում  հանդուրժողականության, խաղաղության համար...

Կարոլին Ռու- Եվ մենք հիասթափեցրինք նրանց…

Էմանուել Մակրոն. Ոչ, դա ամենևին էլ ճիշտ չէ: Ես կարող եմ Ձեզ ասել, որ մենք նրանց չենք վհատեցնում։ Հայերի կողքին մենք կանգնել ենք. մեկ դարից քիչ ավելի առաջ մեր նավատորմն օգնել է այս մարդկանց, երբ  տեղի ունեցավ Ցեղասպանությունը: Մենք պայքարել ենք Հայոց ցեղասպանության ժխտողականների դեմ։ Եվ շատ ընտանիքներ են եկել Ֆրանսիա, մեր հայրենակիցներից շատերը հայկական ծագում ունեն։ Ի՞նչ վիճակում է այսօր Հայաստանը։ Երկու տարի առաջ պատերազմ տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղում, որը միջազգայնորեն չճանաչված տարածք է, և որի շուրջ վեճ կա, բայց Հայաստանը  Ղարաբաղում էր, քանի որ Ղարաբաղը գտնվում է այդ երկրի սրտում (ցույց է տալիս քարտեզը-խմբ․)։ Ադրբեջանը սկսեց սարսափելի պատերազմ՝ բազմաթիվ զոհերով ու վայրագ տեսարաններով և գրավեց այս տարածքը։  Այս սեպտեմբերին Ադրբեջանը մի քանի հարձակողական գործողություններ ձեռնարկեց սահմանի երկայնքով,  ինչպես տեսնում ենք այս քարտեզի վրա, որպեսզի, հավանաբար, կարողանա իր տարածքի մի ծայրից մյուսը միջանցք բացել։

Կարոլին Ռու. Ի՞նչ կարող ենք անել:

Էմանուել Մակրոն. Մենք հստակ դատապարտել ենք։ Անմիջապես զանգահարեցի նախագահ Ալիևին՝ Ադրբեջանի նախագահին և Հայաստանի վարչապետ Փաշինյանին, որոնք մի քանի օր անց եկան Փարիզ։ Ֆրանսիան միջնորդ ուժերից մեկն է։ Այսպիսով, առաջին հերթին, ես ցանկանում էի, որ այս երկու երկրները հրավիրվեն Պրահա՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին։ Սա, ի դեպ, նորագույն պատմության մեջ առաջին անգամ հնարավորություն ընձեռեց, որպեսզի Հայաստանի վարչապետն ու Թուրքիայի նախագահը հանդիպեն: Ասեմ ձեզ Պրահայի  հանդիպման կարևորությունը․ Եվրոպական խորհրդի նախագահի հետ միասին մենք հավաքեցինք Հայաստանի վարչապետին և Ադրբեջանի նախագահին, և որոշեցինք, որ առաջին հերթին կողմերը պետք է պարտավորվեն ճանաչել 1991 թվականի սահմանները: Ահա սպիտակ գիծը. թող  ընդունեն եվրոպական առաքելությանը, որն այս օրերին մեկնում է հետագա խախտումները դիտարկելու համար, որպեսզի միջազգային հանրությունն այսուհետ կարողանա դիրքորոշվել և վերականգնել կարգն ու սահմանների նկատմամբ հարգանքը:  

Իսկ այս սահմանին արդեն երկու տարի ի՞նչ է կատարվում։ Այնտեղ 5000 ռուս զինվոր կա։ Այս հակամարտության հիմքում հակամարտություն կա։ Ռուսաստանն օգտագործեց մի քանի տասնամյակների վաղեմության այս հակամարտությունը, միջամտեց հակամարտությանը և ակնհայտորեն խաղաց Ադրբեջանի խաղը՝ թուրքական մեղսակցությամբ և վերադարձավ այնտեղ՝ թուլացնելու Հայաստանին։ Եվ տեսեք, այստեղ տեղի ունեցողը Ռուսաստանի կողմից ապակայունացնող մանևր է, որը Կովկասում փորձում է անկարգություններ ստեղծել՝ բոլորիս թուլացնելու և պառակտելու համար։ 

Պարզ ասած, Ֆրանսիան այստեղ է, ներկա է և միջնորդ ուժ է: Իսկ հայերին բաց չենք թողնի։

Կարոլին Ռու. Իսկ Ադրբեջանի նկատմամբ հանդուրժողականություն  չկա՞, քանի որ մենք գազային պայմանագիր ենք կնքել:

Էմանուել Մակրոն. Ֆրանսիան այնտեղից գազ չի գնում, պայմանավորվածություն չկա։

Կարոլին Ռու. Իսկ Եվրոպան գնո՞ւմ է։ 

Էմանուել Մակրոն. Եվրոպական մի քանի երկրներ  գազային պայմանագրեր ունեն, իհարկե։ Իսկ ինչ վերաբերվում է Ֆրանսիային ու Եվրոպայի ձայնին, ապա ուղիղ ձեր աչքերի մեջ նայելով ու մեր բոլոր հայրենակիցների առաջ  պետք է ասեմ, որ մեր արժեքները և մեր սկզբունքները հնարավոր չէ գնել, ո՛չ գազով, ո՛չ նավթով։

Նյութը պատրաստեց հրապարակման Անահիտ Խաչատրյանը

Դավիթ Սանամյանն ազատվել է ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնից

05.10.2026 13:00

«Տիգրանաշենը միշտ մերն է եղել». Հրանտ Բագրատյան

05.10.2026 12:41

Երեխաներին պաշտպանած կնոջ կյանքի համար պայքարը շարունակվում է. նոր մանրամասներ

05.10.2026 12:12

Սյունիքում անվտանգային և պետական կառավարման նոր համակարգերի ներդրումը վաղուց հասունացած հարց է

05.10.2026 11:51

Օդի ջերմաստիճանը 2-4 աստիճանով կբարձրանա

05.10.2026 11:44

Ծավի խմելու ջրավազանի մոտ ապօրինի հանքարդյունահանում է իրականացվել․ ՔԿ

05.10.2026 11:19

Սիսիան համայնքի ղեկավար Հովսեփ Առաքելյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի օրվա կապակցությամբ

05.10.2026 11:14

Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի շնորհավորական ուղերձը՝ Ուսուցչի օրվա կապակցությամբ

05.10.2026 10:32

Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի ուղերձը՝ Ուսուցչի տոնի առթիվ

05.10.2026 10:27

Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի օրվա կապակցությամբ

05.10.2026 10:22

Ալիևը «Ենի Ազերբայջան»-ի 8-րդ համագումարում շեշտեց ուժային ճնշման շարունակությունն ու արտաքին վտանգները

05.10.2026 10:19

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի ավագ խորհրդականին

05.10.2026 10:11