«Փաշինյանի հրաժարականի պահանջը համազգային բնույթ է կրում». Զատուլին

12.01.2021 18:30
1741

ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի առաջին փոխնախագահ Կոնսատանտին Զատուլինը «Կոմսոմոլսկայա պրավդա» ռադիոկայանին տված հարցազրույցում անդրադարձել է նախօրեին Մոսկվայում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև կայացած բանակցությունների արդյունքներին և վերլուծել տարածաշրջանում ստեղծված իրավիճակը:

Խոսելով ՀՀ ներքաղաքկան իրավիճակից՝ քաղաքական գործիչն ասել է.«Ադրբեջանն քիթը վերև է պահում, զգում է Թուրքիայի աջակցությունը, սակայն, երբ Ադրբեջանի ղեկավարը գալիս է Մոսկվա, նա բավական լավ է կողմնորոշվում իրավիճակում: Նա ամեն ինչ ասում է այնպես, ինչպես ուզում ենք լսել: Միևնույն ժամանակ, ես կցանկանայի նշել, որ հայկական կողմն խորագույն ընկճախտի մեջ է. ներքաղաքական ճգնաժամը լուծված չէ` քաղաքական կուսակցությունների մեծ մասը, Եկեղեցին և գործնականում ամբողջ երկրի մտավոր վերնախավը պահանջում են գործող վարչապետի հրաժարականը»:

Զառուլինը նկատել է, որ չնայած Հայաստանում  ուժեղ ցրտին երկրում կրկին վերսկսվում են բողոքի բոլոր միջոցառումները: Նա հիշեցրել է, որ նախօրեին քաղաքացիներն առավոտյան փորձել են կասեցնել Նիկոլ Փաշինյանի մուտքն օդանավակայան, սակայն ապարդյուն:

«Բացի այդ ցույցեր էին տեղի ունենում Ռուսաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանատան առջև, որն արդեն Ռուսաստանում բնակվող և Փաշինյանի քաղաքականությանը դեմ հայերն էին կազմակերպել: Ընդհանրապես, Փաշինյանի հրաժարականի պահանջը համազգային բնույթ է կրում:
Հասկանալի է, որ ընկճախտի և պարտության այս մթնոլորտում` ղեկավարության կողմից տարվող քաղաքականության ազնվության վերաբերյալ կասկածներ կան, և հարց է, թե ինչո՞ւ է Հայաստանի նոր ղեկավարը նման ձախողում թույլ տվել բոլոր հարցերում. բանակցություններում, պաշտպանությունում, մնացած ամեն ինչում: Եվ սրանք բոլորն այն հարցերն են, որոնք խիստ են դրված Հայաստանում»,-եզրափակել է Զատուլինը:

tert.am

Կուրկուտի փառատոն․7 տարի ավանդույթի համով

15.11.2026 10:48

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21