ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց ՀԷՑ-ի պետականացման վերաբերյալ օրենսդրական փաթեթը

03.07.2025 14:17
429

ՀՀ Ազգային ժողովն այսօր 65 կողմ, 27 դեմ, 0 ձեռնպահ ձայներով երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» և «Էներգետիկայի մասին» օրենքներում նախատեսված փոփոխությունների և լրացումների փաթեթը (այլ կերպ ասած՝ ՀԷՑ-ի պետականացման նախագիծը)։ Երկրորդ ընթերցման ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Վլադիմիր Վարդանյանը նշեց, որ երեկ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում քննարկումից հետո նախագիծը լրամշակվել է, մասնավորապես, երկու նոր օրենքներով։ Առաջարկվել է կառավարության կողմից ներառել նախագծի փաթեթում նաև «Սնանկության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին և «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը։

Ըստ Վարդանյանի՝ ներկայացված օրենսդրական փաթեթի հիմնական նպատակն է կառավարության լիազոր մարմնի կողմից համապատասխան հիմքերի առկայության դեպքում Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի նախագահին տալ համապատասխան լիազորություն վարույթ հարուցելու և վարույթ հարուցելու շրջանակում կանխարգելիչ միջոցառումներ կիրառելու վերաբերյալ։

Նշենք, որ հուլիսի 1-ին՝ արտահերթ նիստում նախագծի քննարկման ժամանակ, ԱԺ-ում մթնոլորտը թեժ էր։ Ընդդիմադիր պատգամավորները միաբերան պնդում էին, որ խորհրդարան բերված նախագիծը քաղաքական հաշվեհարդար է այլախոհության համար։

«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը նախազգուշացրեց՝ ՀԷՑ-ի պետականացման նախագիծը կյանքի կոչվելու դեպքում ոչ միայն վատանալու է համակարգը, այլև Հայաստանը հայտնվելու է ծանր վիճակում։ Նույն խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանն էլ նախազգուշացրեց՝ ՀԷՑ–ի պետականացման նախագիծը հանգեցնելու է նրան, որ Հայաստանի միջազգային հեղինակությունն էականորեն տուժելու է, և միջազգային դատական հայցեր են ներկայացվելու ՀՀ-ի դեմ։ Նույն խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանն էլ հայտարարեց՝ երբ այս իշխանությունը ստանձնի ՀԷՑ–ի կառավարումը, էլեկտրաէներգիան թանկանալու է, իսկ որակը՝ կրկնակի վատանալու։

«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն իր հերթին կատարվողը բնորոշեց որպես «խլելը նորաձև է» օպերացիա։ Ըստ նրա՝ սա ոչ միայն Սամվել Կարապետյանի դեմ է, այլև ազդանշան է մյուսների համար, որ իշխանությունն իր կառուցած բռնատիրությունը պաշտպանելու ճանապարհին մարդկանց ունեզրկելուց, ազատազրկելուց կամ բռնություն գործադրելուց հետ չի կանգնելու։

Մինչդեռ իշխանական պատգամավորների խոսքով՝ նախագիծը դեռ մի բան էլ ուշացած է։ ՔՊ–ական պատգամավոր, ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը նախագիծը ներկայացնելիս հայտարարեց, թե «պետք չէր պետության մեջ պետություն կառուցել»։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40