ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց մի շարք օրենքների նախագծեր

04.06.2019 16:01
1161

 ՀՀ ազգային ժողովն առաջին ընթրեցմամբ ընդունեց կառավարության և պատգամավորների կողմից ներկայացված մի շարք օրենքների նախագծեր:  Նախագծերն ընդունվեցին հունիսի 4-ի լիագումար նիստում:

Պատգամավոր Սերգեյ Բագրատյանի կողմից ներկայացված Դատական ակտերի հարկադիր կատարման մասին ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծին կողմ քվեարկեց 113 պատգամավոր, ձեռնպահ էր 1-ը: ԱԺ պատգամավոր Արտակ Մանուկյանի և Արսեն Ջուլֆալակյանի կողմից ներկայացված Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծին կողմ քվեարկեց 112 պատգամավոր, դեմ՝ 1-ը, ձեռնպահ էր ևս մեկ պատգամավոր:

Կառավարության կողմից ներկայացված Դատական ակտերի հարկադիր կատարման մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ընդունվեց միաձայն՝ ստանալով՝ 115 կողմ ձայն: Գործադիրի կողմից ներկայացված մյուս՝ Դիվանագիտական ծառայության մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծին կողմ  քվեարկեց 115 պատգամավոր:

Կառավարության կողմից ներկայացված բնական և տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակների կանխման և հետևանքների վերացման բնագավառում փոխգործակցության մասին 1993-ի հունվարի 23-ի համաձայնագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին արձանագրությունը վավերացնելու մասին օրենքի նախագիծը ստացավ 113 կողմ ձայն, դեմ էր մեկ պատգամավոր: Իսկ Ապրանքային նշանների մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծին կողմ քվեարկեց 109 պատգամավոր, դեմ՝ 1 , ձեռնպահ էր 2 պատգամավոր:

armenpress.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40