ԱԺ-ն հրապարակեց Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու որոշման նախագիծը

19.09.2019 16:07
1235

«Իմ քայլ»-ը խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն այսօր ԱԺ նախագահին է ներկայացրել Ազգային ժողովի որոշման նախագիծը՝ Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին:

Այն հրապարակվել է ԱԺ պաշտոնական կայքում:

Ըստ այդմ՝ Լիլիթ Մակունցն Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին առաջարկում է նախագիծը դնել շրջանառության մեջ եւ հիմնական զեկուցող նշանակել Ազգային ժողովի պատգամավոր Սուրեն Գրիգորյանին:

Կից ներկայացվել է նաեւ նախագծի ընդունման հիմնավորումը, որը բաղկացած է 93 թերթից:

Հիմնավորման մեջ մասնավորապես նշվում է, որ սույն որոշումն ընդունելու նպատակը Սահմանադրական դատարանում ընթացող իրավական գործընթացների թափանցիկության երաշխավորումն է եւ դատարանի նկատմամբ վստահության ապահովումը: «Նախագծի ընդունումը թույլ կտա ՀՀ Ազգային ժողովին Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունների դադարեցման հարցը ՀՀ Սահմանադրությամբ եւ «Սահմանդրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքով նախատեսված կարգով դարձնել Սահմանադական դատարանի քննության առարկա»,- մասնավորապես նշված է հիմնավորման մեջ:

Մանրամասները՝ այստեղ:

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն էլ քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջում գրեց, որ  Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու մասին ԱԺ որոշման նախագիծը, որը ներկայացրել էր ԱԺ «Իմ քայլ»-ը խմբակցությունը, սահմանված կարգով ուղարկել է ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողով՝ եզրակացության։

armtimes.com

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01