2008 թվականին Լևոն Տեր-Պետրոսյանն ինքն էր վանկարկում «Մանվել, Մանվել». Արամ Սարգսյան

07.04.2019 16:41
1224

Ես գտնում եմ, որ ԵԿՄ-ն նախագահ պետք է ունենա իր ներսից, այդ հարցը վաղուց օրակարգից դուրս է ու հնացած: Այս մասին ԵԿՄ համագումարի ժամանակ հայտարարել է Արամ Սարգսյանը՝ խոսելով այն մասին, թե եղել է արդյո՞ք իր թեկնածությունը միության նախագահի պաշտոնի համար:

Այսօր ԵԿՄ արտահերթ համագումարում ընտրվում է նոր նախագահը, ով փոխարինելու է Մանվել Գրիգորյանին: Թեկնածուն մեկն է՝ ԱԺ Իմ քայլը խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը:

Սարգսյանը չի կիսում այն մոտեցումը, որ Մանվել Գրիգորյանի նախագահության ժամանակ ԵԿՄ-ն եղել է իշխանությունների կցորդը. «Բացարձակ այդպես չէ: Ես կարող եմ ասել, որ 94 թվականին՝ պատերազմի հաղթանակից հետո, երբ բանակ չկար, ժողովրդի հույսը երկրապահի վրա էր և այդ կամավորական ջոկատները խնդիրը լուծեցին: Դրանից հետո ժողովուրդն իր հույսը, չգիտես ինչու, դնում է երկրապահի վրա: 96-ի նախագահական ընտրություններում, երբ խնդիրներ առաջացան Ղարաբաղ կոմիտեի երկու անդամների՝ Լևոն Տեր-Պետրոսյանի և Վազգեն Մանուկյանի միջև, ժողովուրդն էլի ուզեց այդ կոնֆլիկտը լուծել երկրապահով: Բարեբախտաբար խնդիրը լուծվեց անարյուն:

98 թվականին, երբ Տեր-Պետրոսյանի՝ «Պատերազմ, թե խաղաղություն» հոդվածն ի հայտ եկավ, հանրության մեծ մասը չէր կիսում այդ մոտեցումը, և երկրապահը չպետք է կիսեր այն, իր տեակետն ասաց՝ որպես հաղաթանակն իրականացրած իրական տեր: Այդ առումով էլ որևէ քաղաքական ուժի կցորդ չի եղել:

2003 թվականի ընտրությունների ժամանակ ԵԿՄ-ն հստակ ասաց, որ թույլ չի տալու իշխանություններն ուժ կիրառել ժողովրդի նկատմամբ: Այդ ժամանակ ԵԿՄ-ն ոչ միայն չի պաշտպանել իշխանությանը, այլ ասել է, որ թույլ չի տա ուժ կիրառել:

2008 թվականին Լևոն Տեր-Պետրոսյանն ինքն էր վանկարկում «Մանվել, Մանվել», որ Մանվելը գար միանար ժողովրդին: Երբ խնդիրը հասավ նրան, որ Քոչարյանը դա բնութագրեց որպես զինված հեղաշրջման փորձ, և ազգային անվտանգությունում գործ հարուցվեց զինված մարդկանց կողմից բռնի ուժով իշխանափոխություն անելու առումով, բնականաբար ԵԿՄ-ն իշխանությանը նման հնարավորություն չտալու համար դռները փակեց, գնաց տուն, ԵԿՄ-ի շատ անդամներ միացան մեզ: Այսօր էլ ամբիոնում նստած Արա Կետիկյանը մարտի 1-ի գիշերը՝ մինչև իմ հեռանալը, իմ կողքն է եղել: Այդ ժամանակ էլ ԵԿՄ-ն իշխանության կցորդը չի եղել, երբեք չի եղել ու չի լինելու: Ուղղակի իշխանությունն ու ընդդիմությունը ԵԿՄ-ին, ծնունդի քաղցր տորթի նման փորձել են քաշել իրենց կողմը՝ ամեն մեկն իր բաժինը կտրելու տանելու համար: Իսկ երբ չի ստացվել, տրորել և փչացրել են այն: Իսկ անհանտների, մասնավորապես Մանվել Գրիգորյանի մասով, պետք է ասել, որ օրենքի առաջ հավասար են բոլորը: Կա օրինախախտում, կա դատարան, դատարանը կհիմնավորի օրինախախտումը, կդատապարտի, կպատժի: Խնդիրը պետք է նայել այս հարթության մեջ, չպետք է կապել երկրապահի հետ, սա լուրջ կառույց է»:

Ինչ վերաբերում է Վահան Շիրխանյանի հայտնի նամակին և Հոկտեմբերի 27-ի գործի վերաբացմանը, Սարգսյանը նշել է, որ իր կարծիքով բոլոր վարկածները ստուգել, վերջնական արդյունքներ գրանցել կարող է այն պետությունը, որն ամուր է կանգնած իր ոտքերի վրա, որի քաղաքական տնտեսական, ռազմական անկախությունը գոնե 60 տոկոսից ավելի է. «Ես հույս ունեմ, որ մեր պետությունն առաջիկայում այդպիսին կդառնա: Եթե հիմա վերաբացելու լինենք, գնալու ենք հասնելու ենք Մոսկվա, Լիտվինենկոյի վարկած ու այնտեղ դռներոը փակելու ենք, ասելու ենք՝ մենք ԵՏՄ-ում ենք, ՀԱՊԿ-ում ենք, եկեք ուրիշի վրա գցենք, ուրիշ բան մտածենք, եթե այդպես ենք անելու, ավելի լավ է հիմա չբացենք»:

analitik.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40