100 տոկոսանոց արդյունք՝ հինգ խաղ, հինգ հաղթանակ

01.09.2023 11:44
926

Հայաստանի ֆուտբոլի երկրորդ խմբի առաջնության հերթական տարում Կապանի «Սյունիքը» սեփական հարկի տակ ընդունեց «Ուրարտու-2»-ին: Խաղասկզբից դաշտում լարված պայքար ծավալվեց, բայց առաջին խաղակեսում հաշիվը մնաց չբացված: Հանգուցալուծումը  տեղի ունեցավ, երբ խաղավարտին հաշվված րոպեներ էին մնացել: Հանդիպման 88-րդ րոպեին հյուրերի դարպասը գրավեց «Սյունիքի» 8 համարի համազգեստ կրող ֆուտբոլիստը Պետրոս Աֆաջանյանը՝ անասելի ոգևորություն առաջացնելով տրիբունայում:

Խաղի ավարտից հետո խնդրեցինք հանդիպման վերաբերյալ տպավորությունները ներկայացնել «Սյունիքի» ավագ մարզիչ Արամ Ոսկանյանին: Դժվար խաղ ստացվեց, - ասաց նա,- առաջին խաղակեսում ունեինք գոլային պահեր, որոնք օգտագործելու դեպքում խաղն այլ ընթացք կունենար: Համենայն դեպս, տղաները դրսևորեցին մեծ կամք, ջանքեր թափեցին, ինչը արդյունք տվեց: Նաև պիտի նշեմ, որ փոխարինման մտած ֆուտբոլիստներն արդարացրին սպասելիքները, խաղի տեմպն ավելի բարձրացավ, սուր գրոհներ եղան, որի արդյունքը գրանցված հաղթական գոլն էր:

Հաջորդ հանդիպումը «Սյունիք»-ը կանցկացնի սեպտեմբերի 21-ին «Գանձասարի» հետ: Իսկը՝ կապանյան դերբի:

Վահրամ Օրբելյան

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24

Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածում շինաշխատանքների կեսից ավելին կատարված է. Խուդաթյան

23.10.2026 15:19

Ավելի քան 260 բեռնատար սպասում է «Վերին Լարս» անցակետով անցնելուն

23.10.2026 15:12