ԱԺ նախագահի պաշտոնում առաջարկվել է Ա. Միրզոյանի, փոխնախագահների պաշտոնում՝ իմ և Լ. Նազարյանի թեկնածությունները. Ա. Սիմոնյան

19.12.2018 21:59
1307

Ազգային ժողովի նախագահի պաշտոնում առաջարկվել է Արարատ Միրզոյանի, փոխնախագահների պաշտոնում՝ Ալեն Սիմոնյանի և Լենա Նազարյանի թեկնածությունները: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 19-ին, «Մարիոթ» հյուրանոցում «Իմ քայլը» դաշինքի քննարկումից հետո լրագրողներին ասաց դաշինքից ընտրված պատգամավոր Ալեն Սիմոնյանը:

«Իմ քայլը» խմբակցության ղեկավարի պաշտոնում առաջարկվել է մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցի թեկնածությունը, իսկ խմբակցության քարտուղարի պաշտոնում՝ տարածքային կառավարման և զարգացման փոխնախարար Հակոբ Սիմիդյանինը:

«Ինչպես նաև առաջարկվել են մի քանի հանձնաժողովների նախագահների թեկնածություններ, և կարելի է ասել, որ խմբակցության կողմից ընդունվել են այդ բոլոր առաջարկները: ՔՊ վարչությունը և վարչապետը առաջարկեցին այն թեկնածությունները, որոնք մենք քննարկել էինք, եղավ հարց ու պատասխան, և վերջում քվեարկությամբ վարչության բոլոր առաջարկներն ընդունվեցին»,- հայտնեց Ալեն Սիմոնյանը:

Հարցին, թե ԱԺ մշտական հանձնաժողովների թիվն ավելացնելու հարցը քննարկվել է, թե ոչ, Ա. Սիմոնյանը պատասխանեց. «Հանձնաժողովների թիվն այս պահի դրությամբ 10-ն է: Կարող է ինչ-որ քննարկում լինի, և փոփոխություն լինի, չեմ բացառում»:

Պատգամավորը նաև հայտնեց, որ քննարկմանը անդրադարձ է կատարվել միայն ԱԺ պաշտոններում թեկնածություններին, կառավարության վերաբերյալ հարցեր չեն քննարկվել:

tert.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40