ԱԺ պաշտպանության հարցերով հանձնաժողովի նախագահի թեկնածուն կարևորում է բանակում պայմանագրային զինծառայողների աշխատավարձերի բարձրացումը

17.01.2019 15:08
1197

Սահմանում պայմանագրային զինծառայողների աշխատավարձերի բարձրացումը կարևորագույն խնդիր է: Զինվորականները պիտի արժանապատիվ դրամական փոխհատուցում ստանան:

ԱԺ  հերթական նիստում նման տեսակետ հայտնեց «Իմ քայլը» խմբակցության կողմից Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու առաջադրված Անդրանիկ Քոչարյանը:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը բարձրացրեց զինվորականների աշխատավարձերի խնդիրը: Նա հետաքրքրվեց` արդյոք հանձնաժողովը կվերանայի՞ աշխատավարձի շեմը` գոնե դիրքերում ծառայող զինվորականների աշխատավարձը: Նա անդրադարձավ նաև ժամկետային զինծառայողների արտահագուստի խնդրին: «Զինվորականների արտահագուստը ծառայում է ընդամենը երկու ամիս, և նրանք ստիպված են լինում դիմել ծնողներին»,-նշեց նա:

Բարձրացրած հարցերը բոլորն առկա են: «Աշխատավարձերի բարձրացումը կարևորագույն խնդիր է: Նաև առաջնագծի կառուցվածքային փոփոխությունն ու պայմանագրային բաղադրիչի ավելացումը պետք է  արժանապատիվ դրամական փոխհատուցման միջոցով լինի»,-ասաց Քոչարյանը:

Իր ելույթում նա նաև նշել էր, որ հանձնաժողովում քննարկված օրենսդրական նախաձեռնությունները պետք է  ուղղված լինեն նաև բանակի արդյունավետութանը, այնտեղ աշխատող մարդկանց սոցիալական ապահովության բարձրացմանը: «Զինվորականները պետք է  արժանապատիվ ապրեն, ունենան բարձր աշխատավարձ և մշտապես զգան պետության հոգածությունը։ Սահմանում կանգնած սպան պետք է իմանա,որ աշխատասենյակներում նստածները ոչ թե չինովնիկներ են, այլ իրենց խնդիրներին տեղյակ մարդիկ, ովքեր մանդատ են ստացել նաև դրանք լուծելու համար»,-նշեց Քոչարյանը:

Նա նաև կարևորեց բանակի ծախսային մասի կտրուկ բարձրացումը, որի մասին խոսվել է կառավարության նիստի ժամանակ: Սակայն նա նկատեց, որ պետք է ուշադիր լինեն նաև բանակի ծախսային մասի արդյունավետության բարձրացման համար, կոռուպցիան արմատախիլ անեն: «Կոռուպցիան արմատախիլ անելը կապահովի այն հարցադրումները, որոնք կապված են համազգեստի, դրանց որակի համար: Նախկին մատակարարները ստացել են տենդերները` փող աշխատելու համար»,-ասաց հանձնաժողովի նախագահի թեկնածուն ու շեշտեց, որ իրենց խնդիրն է համատեղ ջանքերի շնորհիվ մարտունակ բանակի կարգավիճակը վերականգնել և չունենալ դժբախտ միջադեպեր:

Ազգային ժողովում հունվարի 17-ի նիստում քննարկում են 11 մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության հարցը: ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու է առաջադրվել «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը:

Հունվարի 15-ի հերթական նիստում խորհրդարանը փակ քվեարկությամբ ընտրեց ԱԺ փոխնախագահներին: Իշխանական՝ «Իմ քայլը» խմբակցությունից փոխնախագահներ ընտրվեցին Ալեն Սիմոնյանն ու Լենա Նազարյանը: Իսկ ընդդիմադիր փոխնախագահ ընտրվեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության թեկնածու Վահե Էնֆիաջյանը: Ազգային ժողովն ընդունեց նաև 11 մշտական հանձնաժողովներ ստեղծելու մասին որոշման նախագիծը: «Իմ քայլը» խմբակցությունը կնախագահի 8, «Բարգավաճ Հայաստան»-ը` 2, իսկ «Լուսավոր Հայաստանը»՝ 1 հանձնաժողովում: Նիստում խմբակցությունները ներկայացրել էին նաև իրենց թեկնածուներին:

armenpress.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40