ԱՀԿ-ն մշակում է մանկաբուժական ուղեցույցներ և առաջարկում նոր լուծումներ

18.10.2018 17:07
1209

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ)  նախաձեռնել է «Երեխայի առողջության վերակառուցում» (Child Health Re-Design) գործընթացը` ուղղված երեխայի առողջությանն առնչվող քաղաքականության գերակայությունների վերանայմանը, գործողությունների արդիականացմանը: Ինչպես տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, այս նպատակով թե ԱՀԿ մակարդակում, թե Հայաստանում, թե այլ երկրներում հնչեցվել էին առաջարկներ` կատարելագործելու առկա կլինիկական ուղեցույցները, դարձնել դրանք ավելի համապարփակ, ներառել մի շարք այլ առավել տարածված խնդիրներ: 

Նշված գործընթացի մի մասն էր ԱՀԿ Եվրոպական գրասենյակում առաջնային օղակում երեխաների առողջության ուղեցույցների մշակման խմբագրական խմբի առաջին հանդիպումը, որին մասնակցել է նաև ՀՀ ԱՆ մանկաբուժության հարցերով խորհրդատու Սերգեյ Սարգսյանը: Խմբում ներառված են մասնագետներ Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից, Իտալիայից, Ռուսաստանից, Ավստրալիայից, ինչպես նաև ԱՀԿ Կենտրոնակայանի և Եվրոպական գրասենյակի աշխատակիցներ: 

Եռօրյա հանդիպման ընթացքում քննարկվել են  առկա խնդիրները, քննարկվել և կազմվել է մշակվելիք ուղեցույցի թեմաների նախնական տարբերակը և կառուցվածքը: Ուղեցույցը ներառելու է առաջնային օղակում 0-18 տարեկան հասակում առավել հաճախ հանդիպող վիճակները, այն հիմնված է լինելու ԱՀԿ առկա գրականության վրա, սակայն ավելացվելու են նոր գլուխներ` հիմնված արդի բժշկագիտության տվյալների վրա: Խմբի մասնակիցները ստացել են որոշ հանձնարարականներ հետագա աշխատանքի համար: Տվյալ ձեռնարկի մշակումը, ռացիոնալ տեղայնացումը և դրա հիման վրա անձնակազմի կրթումը մեծապես կնպաստի նաև Հայաստանում առաջնային օղակում տրամադրվող բուժօգնության որակի բարձրացմանը:

Առանձնահատուկ քննարկվել են նաև Եվրոպայում երեխաների վաղ զարգացման հարցերը: Խորհրդակցության ընթացքում ներկայացվել են հարցի շուրջ արդի միտումները, տվյալ ոլորտում հայաստանյան փորձը, մասնավորապես, ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի հետ գործակցությամբ իրականացվող համայնքային միջոլորտային ծառայությունների մոդելը, որը թե հանդիպման ժամանակ, թե նախկինում արժանացել է միջազգային մասնագետների դրվատանքին: Ներկայացվել են այլ երկրների մոդելները, որոնցից իրենց համապարփակությամբ առանձնանում են Գերմանիայում, Շոտլանդիայում, Հունգարիայում գործող ծառայությունները:

ԱՀԿ կարևորագույն առաքելություններից է աջակցել իր անդամ երկրներում բուժօգնության որակի բարձրացմանը: Դրան է ուղղված մասնավորապես առավել տարածված խնդիրների շուրջ ԱՀԿ ուղեցույցների մշակումը և ներդրումը:  

Հայաստանում երեխաների առողջության ոլորտում ԱՀԿ ուղեցույցները ներդրվել են Առողջապահության նախարարության, ԱՀԿ և ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի համագործալցության շնորհիվ` սկսած դեռ 1994 թվականից: Դա, մասնավորապես, վերաբերել  է սուր փորլուծային և շնչառական հիվանդություններին, կրծքով կերակրման խրախուսմանը, պատվաստումների իրականացմանը, մանկական հիվանդությունների վարմանը: Ներդրվել են և ԱՀԿ այլ ծրագրեր եւս, մասնավորապես, դեռահասների առողջության մասով: Նշված ծրագրերի հիման վրա ազգային տեղայնացված ուղեցույցների մշակումը և ներդրումը Հայաստանում տվեց իր զգալի արդյունքները,  նպաստեց մանկական մահացության և հիվանդացության իջեցմանը:

armenpress.am 

 

 

 

 

 

Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը

23.11.2026 10:25

Վարչապետի ուղերձը նոր Սահմանադրության նախագծի հրապարակման առիթով

23.11.2026 10:24

Գարեգին Նժդեհի 140-ամյակին նվիրված ցերեկույթ՝ Գորիսի երկրագիտական թանգարանում

22.11.2026 15:54

Հրապարակվել են նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների վերջնական ցուցակները

22.11.2026 14:46

Աշխարհահռչակ դաշնակահար Դմիտրի Մասլեեւը հանդես կգա Երեւանում եւ մարզերում

22.11.2026 00:14

«Շանթ Դաշինք»-ի թեկնածուները շարունակում են հանդիպումները կապանցիների հետ

21.11.2026 22:33

Եվրոպական լրագրողների ֆեդերացիան միացել է Հայաստանի ժուռնալիստների միությանը՝ դատապարտելով վարչապետի վիրավորական արտահայտությունները լրագրողի հասցեին

21.11.2026 22:08

Նույնիսկ կրթության նախարարն է իրեն անկիրթ պահում եւ դասեր տալիս դեսպանին

21.11.2026 10:59

Իշխանությունը չի մեկնաբանում ՀՀ տարածքում Ադրբեջանի իրականացրած ինժեներական աշխատանքները

21.11.2026 10:51

Կապան համայնքի կանանց երգչախմբի հոբելյանական համերգը

21.11.2026 10:02

Հայաստանում լրագրողների նկատմամբ բռնnւթյունների ավանդույթը հիմնադրած, բազմաթիվ լրատվամիջոցներ փակած Լևոն Տեր-Պետրոսյանը. Փաշինյան

20.11.2026 20:39

Հայաստանի ոչ մի ղեկավար երբևէ իրեն թույլ չի տվել ժողովրդի առջև հանդես գալ նման գռեhիկ պահվածքով. Լևոն Տեր-Պետրոսյանը՝ Փաշինյանի մասին

20.11.2026 20:36