Բուժօգնություն անդրօվկիանոսից

20.10.2014 11:00
2059

Օրը կիրակի էր (հոկտեմբերի 12), բայց աշխուժություն էր «Կապանի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության պոլիկլինիկայի միջանցքներում: Մի քանի կաբինետների առջեւ խմբված էին մարդիկ` սպասելով իրենց հերթին: Կենտրոնի տնօրեն Սմբատ Օրբելյանի հրավերով Կապան էր այցելել հայ բժիշկների խումբը Ամերիկայի Միացյալ Նահանգների Կալիֆորնիա նահանգից` թերապեւտ-էնդոկրինոլոգ Մարիամ Ավագյան-Մանուկյանը, ռեւմատոլոգ Նոնա Փաշինյանը, գինեկոլոգ Հելենա Սարգսյանը, մաշկաբան Անի Թաջիրյանը: Մարիամ Ավագյան-Մանուկյանի փոխանցմամբ` Հայաստանում 52,000 դիաբետով հիվանդ կա, որից 12,500-ը ինսուլին է սրսկվում: Իսկ Համաշխարհային առողջապահական կազմակերպության տվյալներով` դիաբետով 120,000 հիվանդ կա: Թվային այդ տարբերությունն հետեւանք է այն բանի, որ շատերը չեն ախտորոշվում, եւ հիվանդությունը վաղ շրջանում չի հայտնաբերվում: Բժշկուհու հավաստմամբ` Կապանում եւ Քաջարանում տարածված է նաեւ խպիպը, ինչը պայմանավորեց կերակրի աղի մեջ յոդի բացակայությամբ: Իսկ երբ իմացավ, որ մեզանում աղը յոդացվում է, հույս հայտնեց, որ այդ, ինչպես նաեւ վահանագեղձի հետ կապված որոշ հիվանդություններ կզիջեն իրենց դիրքերը:

Ռեւմատոլոգ Նոնա Փաշինյանը հայտնեց, որ մի օրվա իր բուժզննումը ցույց տվեց, որ Կապանում հոդացավով հիվանդները եւս մեծ տոկոս են կազմում, եւ ոմանց մեջ այդ հիվանդությունն այնքան է խորացել, որ վիրահատական միջամտության կարիք կա: Գինեկոլոգ Հելենա Սարգսյանը հավելեց, որ ինքը հետաքրքված է, թե, մասնավորապես, արգանդի վզիկի հիվանդությունները որքանով են տարածված Կապանի տարածաշրջանում, նաեւ հայտնեց, թե Հայաստանում գործող մի ծրագիր հնարավորություն է ընձեռում արգանդի վզիկի քաղցկեղը բացահայտել 30-60 տարեկան կանանց շրջանում, եւ իրենք ցանկանում են այդ ծրագրի շրջանակում ընդգրկել ավելի երիտասարդ կանանց, ինչպես նաեւ բացահայտել բորբոքային այն հիվանդությունները, որոնք հանգեցնում են անպտղության:

Հոկտեմբերի 13-ին ամերիկահայ բժշկուհիները հանդես եկան դասախոսություններով։

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40