Պուտինը Կրեմլում մոտ երեք ժամ տևողությամբ հանդիպում է ունեցել Պրիգոժինի և «Վագների» հրամանատարների հետ. Պեսկով

10.07.2023 18:51
766

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է լրագրողներին հետաքրքրող հիմնական թեմաներին՝ Կրեմլում Եվգենի Պրիգոժինի և «Վագների» հրամանատարների հետ հանդիպմանը, «Ազով» գումարտակի զինյալներին Ուկրաինային հանձնելուց հետո Թուրքիայի հետ հարաբերությունների հեռանկարին, ինչպես նաև ռուբլու թուլացման ֆոնին ՌԴ տնտեսության հետ կապված իրավիճակին:

Դմիտրի Պեսկովը հաստատել է, որ հունիսի 29-ին Պուտինը Կրեմլում գրեթե երեք ժամ տևողությամբ հանդիպում է ունեցել Պրիգոժինի և «Վագների» հրամանատարների հետ։ Հանդիպմանը մասնակցել է 35 հոգի: Պուտինը գնահատել է Վագների գործողությունները ռազմաճակատում և հունիսի 24-ի իրադարձությունները, լսել է հրամանատարների բացատրությունները և նրանց առաջարկել է աշխատանքի տեղավորման ու մարտական ​​գիտելիքի օգտագործման տարբերակներ։

«Վագների» հրամանատարներն էլ Պուտինին են ներկայացրել իրադարձությունների իրենց վարկածը, ընդգծելով, որ իրենք պետության ղեկավարի հավատարիմ կողմնակիցներն ու զինվորներն են:

Ինչ վերաբերում է ռուս-թուրքական հարաբերություններին, ապա, ըստ Պեսկովի, Անկարան «լիովին իրավունք ունի» կապեր հաստատել Կիևի հետ: Միաժամանակ Կրեմլը հույս ունի, որ Թուրքիայի և Ուկրաինայի հարաբերությունների զարգացումն ուղղված չի լինի Մոսկվայի դեմ:

«ՌԴ-ի և Թուրքիայի հարաբերություններն իսկապես բազմակողմանի են, սակայն մի շարք հարցերում տարաձայնություններ կան։ Մոսկվան որպես պայմանավորվածությունների խախտում է ընկալում ՌԴ-ում արգելված «Ազով» ազգայնական խմբավորման պարագլուխների վերադարձն Ուկրաինա։ Իրավիճակը կքննարկվի բարձր մակարդակով, Ռուսաստանը կներկայացնի իր դիրքորոշումը և ակնկալում է պարզաբանումներ ստանալ Թուրքիայից»,- ասել է Պեսկովը և հավելել, որ «ազովականների» վերադարձի հետ կապված իրավիճակը հաշվի կառնվի տարբեր ոլորտներում Թուրքիայի հետ հաջորդ պայմանավորվածությունների ժամանակ: Գազային հանգույցի իրականացման հեռանկարներն էլ կապված չեն «ազովականների» հանձնման շուրջ ստեղծված իրավիճակի հետ։

ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հարցում, ըստ Պեսկովի, Ռուսաստանը մնում է իր դիրքորոշմանը՝ դաշինքին Ուկրաինայի հնարավոր միացումը «շատ, շատ բացասական հետևանքներ» կունենա Եվրոպայի անվտանգության վրա:

ՌԴ նախագահի մամուլի խոսնակը հանգստացրել է ներկաներին՝ նշելով, որ Ռուսաստանի տնտեսության վիճակն ավելի լավ է, քան կարելի էր կանխատեսել։ Ռուբլու թուլացման պատճառով Ռուսաստանի ֆինանսական կայունությանը սպառնալիք չկա:

1lurer.am

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22